ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռոբին Բյոհնիշը՝ Կրկնոշի Ազգային պարկի տնօրեն

19 դեկտեմբերի, 2017 | 14:44

2018 թվականի հունվարի 1-ից Չեխիայի լավագույն ազգային պարկերից մեկը՝ Կրկնոշի Ազգային պարկը կղեկավարի ՉՀ խորհրդարանի Պատգամավորների պալատի նախկին անդամ, Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշը։ Նա խորհրդարանում աշխատելու տարիներին սերտ կապված էր նաեւ բնապահապանական խնդիրներին, ղեկավարում էր շրջակա միջավայրի հանձնաժողովը։ Նրա նշանակման մասին հրամանն այսօր՝ 2017-ի դեկտեմբերի 19ին ստորագրել է  շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Ռիխարդ Վրաբեցը, հիմնվելով մասնագիտական հանձնաժողովի որոշման վրա։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Ռոբին Բյոհնիշը, Կրկնոշի Ազգային պարկը Չեխիայի ամենահին պարկն է, հիմնադրվել է 1963 թվականին, տարածքով զիջում է միայն Շումավայի Ազգային պարկին։ Ունի 550 կմ/2 տարածք, 300 միլիոն կրոն տարեկան բյուջե, 250 աշխատակից։

Կրկնոշը համարվում է աշխարհում ամենաշատ այցելու ունեցող պարկը։ Միայն տարեկան 10 միլիոն այցելու է գալիս՝ թե՛  Լեհաստանի, եւ թե՛ Չեխիայի կողմից։ Չեխիայից այցելուների թիվը հասնում է 6.5 միլիոնի։ Իսկ Ազգային պարկի տարածքում գտնվող Սնեժկա լեռան մոտ գտնվող հայտնի հանգստավայրեր են գալիս 750 հազար զբոսաշրջիկներ։

Ռոբին Բյոհնիշի ասելով, իր ծրագրային խնդիրներից մեկն է լինելու Ազգային պարկերի պահպանության մասին նոր օրենքի մշակումը, Կրկնոշում 4 նոր պահպանվող տարածքների ստեղծումը, պահպանվող բոլոր տարածքների համար նոր պլանի մշակումը, ինչպես նաեւ նոր թանգարանային համալիրի ստեղծումը, որը կդառնա ամենալավը Եվրոպայում։ Թանգարանը կունենա ,, Քարը եւ կյանքը,, ընդհանուր խորագիրը։

Մեր այն հարցին, թե ի՞նչ ծրագրեր կան Հայաստանի հետ կապված, պրն. Բյոհնիշը նշեց, որ նախ նոր լիցք ու հստակություն կհաղորդեն Դիլիջանի Ազգային պարկի հետ ստորագրված համագործակցության պայմանագրին, այն կհարստացնեն կոնկրետ քայլերով։ Նույնը կանեն նաեւ Վրաստանի Տուշետիի հայտնի Ազգային պարկի հետ։

Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլի 25-ին Ռոբին Բյոհնիշի ներկայացրած նախագծի հիման վրա Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

ՕՐԵՐ

orer.eu


Առնչվող նյութեր
1. «Դիլիջան» ազգային պարկն այցելուներին կներկայանա նոր տեսքով ու հարմարություններով
2. «Լիդիան Արմենիան» այս պահին պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար
3. Պրահայում ստորագրվեց հայ-չեխական հուշագիր՝ բնապահպանության ոլորտում համագործակցության մասին
4. ՀԲՃ․ Ամուլսարի ոսկու ծրագիրը պետք է կասեցնել․ աղտոտման վտանգի տակ են Որոտան-Արփա ջրատար թունելով Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը
5. Քաջարանի հանքավայրը շահագործող ընկերությունը տարիներ շարունակ անպատիժ խախտել է ՀՀ օրենքները․ ՀԲՃ
6. Բնապահպանական ճակատի բաց նամակը
7. ԲԱՑ ՆԱՄԱԿ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակին.ՀԲՃ
8. Ամուլսար՝ հանրային թե մասնավոր գերակա շահ. ՀԲՃ
9. “CRONIMET”-ի շատ «պատասխանատու» հանքարդյունահանումը (տեսանյութ). ՀԲՃ
10. Որոշ փոքր ՀԷԿ-եր շահագործողներ համոզված են, որ ձկներն ունեն ոտքեր. ՀԲՃ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: