ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռոբերտ Քոչարյանը կալանված է, Խաչատուրը ազատ է՝ գրավի դիմաց

28 հուլիսի, 2018 | 09:07

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ՝ նախագահությամբ Վաչե Մարգարյանի, հրապարակվեց որոշումը։

Այսօր մոտ 7 ժամ կալանքի միջնորդությունը քննվել է, որից հետո նիստը ընդմիջվել է՝ որոշումը ժամը 23:30-ին հրապարակելու համար։

Հիշեցնենք, որ նույն դատարանում քննվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ՊՆ նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի կալանքի վերաբերյալ միջնորդությունը:

Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Այն է ՝ Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Երկուսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում։ Ռ. Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունով տված հարցազրույցի ընթացքում նշել էր, որ մեղադրանքը «շինծու» է: Հայաստանի երկրորդ նախագահը և ՊՆ նախկին տեղակալը երեկ ՀՔԾ էին հրավիրվել վկայի կարգավիճակով, սակայն նրանց նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել, որից հետո նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` կալանավորելու վերաբերյալ:

Խաչատուրը ազատ է արձակվել 5 մլն. գրավի դիմաց։


Առնչվող նյութեր
1. Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել եւ հրավիրել է մամուլի ասուլիս
2. Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին. Քոչարյանն արդեն կալանավորվել է, Խաչատուրովը՝ գրավի դիմաց ազատվել
3. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԷՅՖՈՐԻԱՆ ԲԱՔՎՈՒՄ ԱՆՀԻՄՆ Է
4. Բակո Սահակյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպում Ստեփանակերտում
5. Քոչարյանը չի պատրաստվում հանդիպել Սերժ Սարգսյանին
6. Ռոբերտ Քոչարյան.Ապատիայի աստիճանը հայկական հասարակությունում շատ բարձր է
7. Ռոբերտ Քոչարյանը քննադատել է Սերժ Սարգսյանին եւ խորհուրդներ տվել
8. Ռոբերտ Քոչարյան. «Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, բայց խոսքը հաստատ սահմանադրական ռեֆորմների մասին չէ»
9. Ռոբերտ Քոչարյան. Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առեւտրի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: