ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՌԻԳԱ. Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին

02 մարտի, 2018 | 22:56

Մարտի 1-ին Լատվիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ռիգայի ամենահին Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Սումգայիթի զոհերի հիշատակի 30-ամյակին նվիրված միջոցառում, որին Լատվիայի ռադիո երգչախումբը և «Սինֆոնետա Ռիգա» նվագախումբը հանդես եկան կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` Գրեմմիի մրցանակաբաշխությանը ներկայացված Ռեքվիեմի կատարմամբ: Համերգին կազմակերպմանն իր աջակցությունն է ցուցաբերել Ռիգայի հայ առաքելական եկեղեցին։

Միջոցառմանը մասնակցում էին Լատվիայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Զբիգնիև Ստանկևիչյուսը, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային ականավոր գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև` կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն այսօր նվիրվում է երեք տասնամյակ առաջ Խորհրդային Ադրբեջանում իրենց կյանքը կորցրած Սումգաիթի անմեղ զոհերի հիշատակին: Դեսպան Մկրտչյանը հավելեց, որ Ռեքվիեմը կոչ է նաև ատելության և բռնի ուժ կիրառելու, «Այլևս երբեք»-ը որպես զուտ հռետորական կոչ դիտարկելու դեմ:

Դեսպանը Մկրտչյանն իր ելույթում նաև մեջբերեց Ռիգայում ծնված հայտնի Իսայա Բերլինի խոսքերը, ով 1990թ. 132 նշանավոր այլ մտավորականների հետ ստորագրած նամակում նշել է, որ 1988թ. փետրվարին տեղի ունեցած սումգաիթյան ջարդերին հետևած Բաքվի և Կիրովաբաթի ջարդերը կրում էին նույն ձեռագիրը, որը և հանգեցնում է այն եզրակացության, որ այդ ողբերգական իրադարձությունները պատահական դեպքեր կամ ինքնաբուխ երևույթներ չէին:

Համերգին ներկա շուրջ 600 հոգանոց հանդիսատեսը հոտնկայս ընդունեց բարձր կատարողականությամբ օժտված Ռեքվիեմի մեկնաբանությունը: Համերգի ընթացքում հնչեցին նաև կատարումներ Կոմիտասի խմբերգերից։

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց լատվիական մամուլում. Լատվիայի հանրային հեռուստաընկերությունը եթերներ էր պատրաստել Տիգրան Մանսուրյանի, դեսպան Տիգրան Մկրտչյանի, Արքեպիսկոպոս Ստանկևիչյուսի մասնակցությամբ: Լատվիական հանրային ռադիոն, դասական երաժշտության ռադիո ալիքը, Լատվիայի ամենամեծ լրատվական կայքն ու ամենամեծ օրաթերթը՝ համապատասխանաբար «DELFI»-ն և «Diena»-ն, ծավալուն հոդվածներով և հարցարույցներով անդրադարձ կատարեցին այս համերգին:


Առնչվող նյութեր
1. Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
2. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
3. Ռումինիայի Հայոց Թեմում տեղի ունեցան Սումգայիթյան ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ
4. Լատվիա. դեսպան Տ. Մկրտչյան-ԱԳՆ պետքարտուղար Ա. Պիլդեգովիչ հանդիպում
5. Լատվիա. Հայկական ինքնության վերաբերյալ բաց դասախոսություն
6. Լատվիա -Հայաստան. հանդիպումներ խորհրդարանականների հետ
7. «Եղիցի լույս» մրցանակ` Տիգրան Մանսուրյանին
8. Լատվիայում բացվել է հայազգի գեղանկարիչ Բորիս Օտարովի անհատական ցուցահանդեսը
9. Տիգրան Մանսուրյանին՝ Ոսկե մեդալ
10. Լատվիա.Հայկական մշակույթի օրեր՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: