ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ

24 սեպտեմբերի, 2018 | 16:00

Սեպտեմբերի 21-ին Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայը՝ Վիլնյուս) Լատվիայի երաժտական ակադեմիայում կազմակերպել էր համերգ՝ նվիրված Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին, ինչպես նաև ՀՀ անկախության 27-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Լատվիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Լատվիայում հավատարմագրված շուրջ մեկ տասնյակ դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, լատվիացի մտավորականներ և կոմպոզիտորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Լատվիայի և Հայաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ անցկացված միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լատվիայի մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Դասե Վիլսոնեն, ով, անդրադառնալով լատվիական մշակութային կյանքում մեծ ներդրում ունեցող հայազգի գործիչներին, գոհունակությամբ նշեց, որ նման միջոցառումների կազմակերպումը ևս մեկ անգամ հաստատում է հայ-լատվիական մշակութային հարաբերությունների բարձր մակարդակը:

Իր ելույթում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ հայ-լատվիական մշակութային, գիտակրթական հարաբերությունները վերջին տարիներին էապես զարգացում են ապրել, որի արդյունքում հնարավորություն է ընձեռվել հայոց պատմությունը և հայ մշակույթի հատընտիր գործերը լավագույնս ներկայացնել լատվիական հանրությանը:

Խոսելով հայ-լատվիական քաղաքական հարաբերությունների մասին՝ դեսպանն այդ համատեքստում կարևորեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կյանքի կոչելը, որի առաջին վավերացնողներից էր Լատվիայի օրենսդիր մարմինը, և հույս հայտնեց, որ առաջիկայում հայ-լատվիական քաղաքական հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն: Իր խոսքում Տիգրան Մկրտչյանը շոշափեց նաև տնտեսական համագործակցության դրական դինամիկան և երկկողմ առևտրաշրջանառության աճը, կարևորեց Ռիգայի հայ առաքելական եկեղեցու դերը հայկական ինքնության պահպանման գործում:

Համերգի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու ականավոր ժամանակակից հայ և լատվիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ երիտասարդ դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ։ Համերգից հետո տեղի ունեցավ ընդունելություն:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
2. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
3. Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
4. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին
5. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
6. Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացում Երեւանում
7. Հարիւրամեակ անկախութեան. Ժիրայր Չոլաքյան
8. Աւստրալիոյ Ռայտ Քաղաքը Վաւերացուց Արցախի Անկախութեան Սատարող Բանաձեւ
9. ՌԻԳԱ. Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին
10. Լատվիա. դեսպան Տ. Մկրտչյան-ԱԳՆ պետքարտուղար Ա. Պիլդեգովիչ հանդիպում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: