ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԼԱՏՎԻԱ. Ռիգայում բացվեց Երեւանի այգի

16 հոկտեմբերի, 2016 | 10:19

riga-taron-sadԵրեկ Ռիգայում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ  Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը բացել են Երեւանի այգին։ Մինչ այդ տեղի է ունեցել նրանց հանդիպումը, որին ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:

Այգին գտնվում է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղցուց ոչ շատ հեռու՝ Բալվու փողոցում։ Այգու գաղափարի հեղինակը լատվիահայ Յուրի Սահակյանին է։ Այգու տարածքում երկու քաղաքապետերը ծառ են տնկել, այնուհետեւ այցելել են հայկական եկեղեցի, ուր նրանց հոգեւոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը նվիրել է Ռիգային եւ Երեւանին նվիրված հուշամեդալներ։

Իսկ քաղաքապետարանում կայացած հանդիպմանը, ողջունելով Երևանի գործընկերոջը` Ռիգայի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Ռիգա այցելելու համար, ապա առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունն ու ջանքերը` համոզմունք է հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջև առկա փոխգործակցության և գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանն ու համագործակցության շրջանակների ընդլայնմանը:
«Պարոն քաղաքապետ, ուրախ եմ կրկին ողջունելու Ձեզ Ռիգայում, ինչը ևս մեկ վկայությունն է երկու քաղաքների միջև հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունների: Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երևանի և Ռիգայի միջև փոխգործակցությունը տարեցտարի գրանցում է նոր զարգացումներ, որոնց արդյունքները դառնում են տեսանելի: Այսօր միասին հանդիսավորությամբ կբացենք Ռիգայի «Երևան» այգին, որը, համոզված եմ, կդառնա մեր երկու քաղաքների հաջողված համագործակցության լավագույն վկան»,– ընդգծել է Նիլ Ուշակովը:

riga-taron-aigi-2Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն իսկապես կարևոր խթան է Երևանի և Ռիգայի բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար: Շնորհակալություն հայտնելով Ռիգայի քաղաքային իշխանության և հայ համայնքի ջանքերով կառուցված այգու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այն կդառնա ինչպես Ռիգայի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի սիրված հանգստի գոտիներից մեկը:
«Երևանի համար Ռիգան իսկապես վստահելի գործընկեր է, և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում երկուստեք փոխգործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում: Իսկապես ողջունելի է Ռիգայում «Երևան» անունը կրող այգու կառուցման նախաձեռնությունը, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ մենք ունենք հաջողված ու արդյունավետ համագործակցություն: Պարոն քաղաքապետ, համոզված եմ, որ հանգստի այդ գոտին կդառնա սիրված վայր բոլորի համար և Ռիգայում կլինի Երևանի յուրօրինակ ներկայության գեղեցիկ վկայություն»,– ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համագործակցության ծրագրերի շրջանակների ընդլայնման շուրջ:Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

riga-aigi2riga-aigi-tsarriga-aigi-plakatriga-aigi-nstaranriga-aigi-eluitnerriga-aigi-4riga-aigi-2riga-aigi-3

Լուսանկարները՝ Երեւանի քաղաքապետարանի մամուլի վարչության եւ Ալեքսանդր Գերոնյանի


Առնչվող նյութեր
1. Եվրոպայի խորհրդում նշվեց Երևանի 2800-ամյակը
2. Երեւանի 2800-ամյակին նվիրված արխիվային փաստաթղթերի ցուցահանդես
3. Նշվեց Երևանի 2800 ամյակը
4. Արթուր Մեսչյանը՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ
5. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
6. Հայկ Մարությանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները
7. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում
8. Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
9. Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10. «Երեւանը երեւանցիների աչքերով» խորագրով լուսանկարչական ցուցահանդես քաղաքապետարանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: