ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հոկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ռեքվիեմ. Արչի Գալենցի մարդկանց պատկերներ» ցուցահանդեսը՝ Բեռլինում օգոստոսի 8-ին

05 օգոստոսի, 2017 | 14:03

2017 թ.-ի օգոստոսի 8-ին ժամը 19:00-ին Բեռլինում կբացվի
«Ռեքվիեմ. Արչի Գալենցի մարդկանց պատկերներ» 
խորագրով ցուցահանդեսը:

Միջոցառումը տեղի կունենա «junge Welt» օրաթերթի ցուցասրահում.

հասցեն՝ Թոռշթրասսե 6, 10119 Բեռլին-Միթթե

(Torstraße 6, 10119 Berlin-Mitte):

Բացման արարողությանը ելույթ կունենան ցուցասրահի

տնօրեն Միքայել Մեդը ևարվեստաբան դոկտոր Պետեր Միխելը:

Արչի Գալենցը սերում է հայ արվեստագետների ընտանիքից

և ծնվել է 1971թվականին Մոսկվայում: Նա սովորել է

գեղանկարչություն Բեռլինի Արվեստների Համալսարանում  և այսօր մեծամասամբ աշխատում  է  Բեռլինում:

Արչի Գալենցի անհատական ցուցահանդեսին «junge Welt»

ցուցասրահում կներկայացվեն  ավելի քան 50 աշխատանքներ՝ հիմնականում դիմանկարներ: Ցուցադրվող արվեստի գործերը

ստեղծվել են 1993-2017 թվականներին:

Ներկայացվելու են տարբեր ձևաչափի և տեխնիկայի բազմաբնույթ

աշխատանքներ,

այդ թվում յուղանկարներ, օֆորտներ և գծանկարներ:

Սա Արչի Գալենցի երկրորդ անհատական ցուցահանդեսն է,

որի համադրողը արվեստաբան  դոկտոր Պետեր Միխելն է:

Ցուցադրվող  բազմաթիվ  աշխատանքների գունավոր

պատկերագիրքը  կարելի է ձեռքբերել 4 € -ով: «Մահվան դիմակ» գունավոր սահմանափակ

քանակով  տպագրված օֆորտը, որը հատուկ  այս  ցուցահանդեսի համար

է արվեստագետը  ձեռքով տպագրել, նույնպես կարելի է ձեռք բերել:

Ցուցահանդեսը կարելի է այցելել մինչև 2017 թվականի  հոկտեմբերի 5-ը  «junge Welt»ցուցասրահում:

Ցուցասրահը բաց է երկուշաբթիից մինչև  հինգշաբթի ժամը 11:00  – 18:00, ուրբաթ՝ ժամը 10:00  – 14:00:

Հավելյալ տեղեկության համար կարող եք դիմել՝
https://www.jungewelt.de/ladengalerie/

http://www.interiordasein.de/de/archi-galentz-atelier/ausstellungsprojekte


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
2. ՖԻՆԼԱՆԴԻԱ. Մրցանակներ հայ շնորհալի երեխաներին
3. Շվեյցարիայում աճուրդում հայտնաբերվել է Այվազովսկու գողացված կտավը
4. «Արդեն ամեն մեկս ունենք մեր Հայաստանը». օտար նկարիչները հայաստանյան 10 օրերի մասին
5. «ՄԵՆՔ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ» ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում
6. Օտարազգի նկարիչները ճանաչեցին Հայաստանի գույները
7. Համագործակցության և բարեկամության փառատոնը Լոռվա աշխարհում
8. «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»
9. Չեխաբնակ Ալեքսանդր Օնիշենկոյի ցուցահանդեսը Երեւանում
10. Արվեստանոց բաց երկնքի տակ. ավանդական փառատոնը սկսվում է Օձունում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: