ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«ՌեԱնիմանիա» փառատոնը 5 տարիների ընթացքում կոտրեց կարծրատիպերը

07 նոյեմբերի, 2013 | 07:53

Reanimania-620x300ԵՐԵՎԱՆ- «ՌեԱնիմանիա» փառատոնի հինգ տարիները կազմակերպիչներին ապացուցել է, որ  ամեն տարի փառատոնի հանդեպ հետաքրքրությունը մեծանում է, ինչի երաշխիքը  լեփ-լեցուն դահլիճներն են։ Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին այսօր Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլիսում նշեց, որ այս 5 տարիների ընթացքում փառատոնի կազմակերպիչների նպատակն է եղել կոտրել Հայաստանում և տարածաշրջանում ձևավորված այն կարծրատիպը, որ անիմացիոն ֆիլմերը միայն մանուկների համար է։ Այս մասին հաղորդում է Ռադիոլուրը։ Փառատոնը տեղի ունեցավ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը։

Այս տարի փառատոնը նշեց Հայկական մուլտիպլիկացիայի 75 ամյակը:

Փառատոնի մրցութային անվանակարգերն էին՝ «Կարճամետրաժ ֆիլմեր», «Լիամետրաժ ֆիլմեր», «Ավարտական ֆիլմեր», «Հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմեր», «Երաժշտական ֆիլմեր», «Գովազդ», «Լավագույն անիմացիոն կերպար», «Լավագույն նկարչական լուծում»:

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնական՝ «Լիամետրաժ ֆիլմերի» մրցութային ծրագիրն այս տարի գլխավորեց Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոսկին:

2013 թվականը «ՌեԱնիմանիա» փառատոնի համար բացառիկ է նաև նրանով, որ այն ընդլայնում է իր աշխարհագրությունը նոյեմբերի 1-3-ը փառատոնը անցկացվեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Կինեմատոգրաֆիայի այս ոլորտում Ֆրանսիան գրավում է առաջատար դիրքեր և գնալով  մեծացնում է հետաքրքրության շրջանակների աշխարհագրությունը: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այս առումով կարեւորում է  «Անսիի» միջազգային փառատոնը, որ անմիջականորեն կապված է Կաննի փառատոնի հետ։

«Անսիի» միջազգային փառատոնի տնօրեն Տիցիանա Լոշի խոսքով` այս փառատոնը և նման հանդիպումները մեծ հետաքրքրություն են  առաջացրել, քանի որ սա հնարավորություն է ընձեռում երիտասարդ ստեղծագործողների շրջանում կարծիքների փոխանակման համար։ «Պատահական չէ անիմացիոն ոլորտում Ֆրանսիայի գրաված առաջատար դիրքը, քանի որ  ամեն տարի «Անսիի» միջազգային փառատոնին vrej_Qasuni_topմասնակցում են  60-ից 80 երկրներ: Եվրոպայում Ֆրանսիան անիմացիոն ոլորտում առաջատարն է, իսկ  համաշխարհային մակարդակով երրորդ տեղն է ԱՄՆ-ից և Ճապոնիայից հետո: Այս փառատոները հնարավորություն են տալիս բացահայտելու և դրսևորվելու երիտասարդ ստեղծագործողներին»։

Ըստ նրա`  անիմացիոն ֆիլմերի արտադրության ոլորտում աշխատում են 4000 մասնագետներ: Անիմացիոն ֆիլմերը Ֆրանսիայում ամենաշատ արտահանվող ապրանքատեսակն են: Ապրանքաշրջանառությունն ամեն տարի կազմում է 35 միլիոն եվրո: Ֆրանսիական անիմացիոն ֆիլմերն առաջին հերթին արտահանվում են  Եվրոպա, իսկ 64 տոկոսն արտահանվում է ասիական երկրներ:  Տիցիանա Լոշը նշեց, որ անիմացիոն ոլորտը մեծ ներդրումներ պահանջող ոլորտ է: Այսօր երիտասարդներն  ավելի հակված են  կինոնկարներ տեսնել, քան՝ ընթերցել: Սա էլ ավելի է պարտավորեցնում, որպեսզի ստեղծված ապրանքատեսակը կարողանանք  համապատասխանեցնել  երիտասարդ ունկնդրի  սպասելիքներին, ասում է Լոշը:

Վերադառնալով «Ռեանիմանիային» նշենք, որ այն մեկնարկեց հոկտեմբերի 26-ին ռեժիսոր Մարկ Բորեալի «Մայրս մեկնել է  Ամերիկա և հանդիպել է Բուֆալո Բիլին» ֆիլմով:   Ռեժիսորի խոսքով` կինոն ստեղծվել է գրքի հիման վրա։ Ինքնակենսագրական ֆիլմի ռեժիսորը նշեց, որ դերակատարն ինքն է գրել ֆիլմի սցենարը, ինքն էլ նկարահանել ֆիլմը: Նշենք նաև, որ Մարկ Բորեալի կինն ազգությամբ հայ է և ռեժիսորի երազանքն է նկարահանել ֆիլմ հայ-ֆրանսիական զուգակցություններով:

 

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: