ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռազմիկ Փանոսյան. Դասական սփյուռքի արմատները Արեւմտյան Հայաստանում են

04 փետրվարի, 2015 | 18:41

Razmik PanosianՀայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին Մեդիամաքս-ը հարցազրույցների շարք է նախաձեռնել Հայաստանում եւ սփյուռքում ապրող մտավորականների հետ, որոնց միջոցով փորձելու ենք տարբեր կարծիքներ հավաքել այն մասին, թե արդյոք Ցեղասպանության 100-րդ տարելիցը կարող է որոշակի «նոր սկիզբ» դառնալ հայության համար: 

Այսօր մեր զրուցակիցն է Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը: Կանադահայ Ռազմիկ Փանոսյանը քաղաքագիտության դոկտորի կոչում է ստացել Լոնդոնի Տնտեսագիտության համալսարանում: Նա 2006թ. Կոլումբիայի համալսարանի հրատարակած The Armenians: From Kings and Priests to Merchants and Commissars աշխատության հեղինակն է: 2014թ. հոկտեմբերին Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի նախաձեռնությամբ Լիսաբոնում հավաքվեցին մի քանի տասնյակ հայ մտավորականներ՝ աշխարհի տարբեր մասերից, որպեսզի քննարկեն, թե ինչ է սպասվում հայերին 2115 թվականին:– Ինչպիսի՞ն է լինելու 2015 թվականի ապրիլի 25-ը: Արդյոք այն կարո՞ղ է նոր սկիզբ խորհրդանշել, որի միջոցով Հայաստանն ու Սփյուռքը կփորձեն նոր հայացք գցել իրենց ապագային:– Ապրիլի 25-ը միաժամանակ եւ շարունակություն, եւ նոր սկիզբ է լինելու:Շարունակություն է լինելու այն իմաստով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո մեզ սպասելու են նույն հարցերն ու մարտահրավերները: Մյուս կողմից, բավական տարբեր է լինելու, որովհետեւ եթե մենք մեզ հարցնենք՝ «հիմա ի՞նչ», դրա հստակ պատասխանն այսօր չունենք ոչ Հայաստանում, ոչ էլ Սփյուռքում:

Ապրիլի 25-ի խորհրդանշական իմաստն այն է, որ մտածենք 2115-ի մասին:

Անշուշտ, տարբեր մոտեցումներ ու կարծիքներ կլինեն: Կարծում եմ` պետք է  ղեկավարությունը եւ ժողովուրդը միասին քննարկեն՝ որը պետք է լինի հաջորդ քայլը: Որպես երկիր եւ ժողովուրդ ո՞ր ուղղությամբ պետք է գնանք: Բնական է, որ Սփյուռքի եւ Հայաստանի տարբեր կառույցների, կուսակցությունների կարծիքները տարբեր կլինեն, բայց պետք է նվազագույնը համաձայնության գալ հիմնական հարցերի շուրջ, որոնք վաղուց լուծման են սպասում, եւ շատ ավելի լավ, եթե կարելի լինի գտնել հիմնական համաձայնության կետեր: Հարցերի պատասխանները կարող են տարբեր լինել, բայց գոնե փորձենք համաձայն լինել, թե ինչ հարցեր են մեր ազգին հուզում:

– Բայց Հայաստանում եւ Սփյուռքում այդ հարցերի շուրջ մտավոր բանավեճ չի ծավալվում: Բոլորը կարծես զբաղված են կարճաժամկետ հարցերի լուծմամբ եւ ապագայի տեսլականի մասին քննարկում չկա:

– Կարծում եմ, որ մեկ միասնական տեսլականի որոնումը ճիշտ չէ: Մենք որպես ժողովուրդ կարող ենք մի քանիսը ունենալ. բազմակողմանի ժողովուրդ ենք: Բայց իսկապես պետք է հեռուն տեսնենք, ապագայի մասին մտածենք: Մեր նախաձեռնության փափագը հենց դա է, որ կարողանանք օգնական լինել այդ տեսլականները պատրաստելու գործում:

Հասկանալի է, որ հաջորդ երեք ամիսների ընթացքում անընդհատ կլսենք 100-ամյակի մասին: Բայց դրանից հետո պետք է մտածենք` ուր ենք ուզում գնալ: Սփյուռքի կազմակերպություններից մի քանիսը փորձում են տարբերակներ գտնել: Հուսամ` Հայաստանի կառավարությունն էլ է մտածում  այդ մասին եւ ծրագրեր է քննարկում:

– Հնարավոր համարո՞ւմ եք Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ մշտական քննարկումների ոչ պաշտոնական  հարթակի ստեղծումը:

– Կարծում եմ` սփյուռքի կազմակերպությունները պետք է ապակենտրոնացված ձեւով այս գործընթացի մեջ մտնեն, ներկայացնեն իրենց 20-30 տարվա տեսլականը, եւ հետո քննարկում ծավալվի: Բայց դրանք չպետք է ձեւական խոսակցություններ լինեն, պետք է հստակ բովանդակություն ունենան:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում ՝ http://www.mediamax.am

Ռազմիկ Փանոսյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
9. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
10. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: