ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռազմիկ Փանոսյանը սփյուռքի նախարարի հետ քննարկել է հայոց լեզվի ուսուցման հարցերը

07 հուլիսի, 2015 | 17:41

 razmik panosian hranush hakobianՀուլիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին:

Զրույցի ընթացքում նախարարը հյուրին տեղեկացրեց վերջերս Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում բացված հայկական վարժարանի մասին, որին ներկա էին Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետեր Հովիկ Աբրահամյանը  և Մանյուել Վալսը,  Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը, խորհրդարանի պատգամավորներ, նախարարներ Հայաստանից, երկու երկրների դեսպանները, Ալֆորվիլի քաղաքապետը, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, սրբազան հայրեր:

Ռազմիկ Փանոսյանը, կարևորելով Սփյուռքում նոր դպրոցների ստեղծումը, նշեց, որ մեծապես հետաքրքրված է հայ մանուկների և երիտասարդների կրթության հարցերով և այդ նպատակով մասնակցել է Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովին, որին ներկա էին հայոց լեզվի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ: Քննարկման գլխավոր թեման առնչվում էր հայոց լեզվի, մասնավորապես արևմտահայերենի ուսուցումը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Նա նշեց, որ գիտաժողովի ընթացքում քննարկվել է արևմտահայերեն գրագրության ծրագիր ստեղծելու գաղափարը:

razmik panosian1Նախարար Հակոբյանը ողջունեց այդ գաղափարը, կարևորելով հայոց լեզվի պահպանման և հայրենաճանաչության խնդիրները: Նա առաջարկեց գիտաժողովում ներկայացված ծրագրերը համատեղ քննարկել և մասնագիտական եզրակացություններ տալ, թե դրանցից ո՞րն նպատակահարմար կյանքի կոչել:

Նախարարը հյուրին ներկայացրեց նաև Սփյուռքի նախարարության կողմից իրականցվող «Ամառային դպրոց», «Արի տուն», ինչպես նաև արևմտահայերենից  արևելահայերեն և հակառակը փոխարկիչ ծրագրերը (www.translator.am, ISMA լեզվային ծառայությունների համացանցային ծրագիր), որոնց նպատակը սփյուռքահայության համար հայոց լեզվի ուսուցման ու հայրենաճանաչության ապահովումն է:

Երկուստեք շեշտվեց, որ ուծացման վտանգին դիմակայելու համար անհրաժեշտ է կիրառել ժամանակակից հնարավորություններ և տեխնոլոգիաներ, որոնք ընկալելի և ընդունելի լինեն նոր սերնդի համար:

Քննարկվեց նաև Հայաստանի ԲՈՒՀ-երում սփյուռքագիտությամբ զբաղվող ուսանողների համար կրթաթոշակ հիմնելու և նրանց ուսումն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորությունները:


Առնչվող նյութեր
1. Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը կբարձրացվի. Նիկոլ Փաշինյան
2. Մենք դատապարտված ենք սփյուռք ունենալու և նրանց խնդիրներով զբաղվելու. Սերգո Երիցյան
3. Սփիւռքի Համար Կարեւոր է Նախարարութիւն Ունենալը. Արամ Ա. Կաթողիկոս
4. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
5. Սփյուռքից դժգոհություններ են հայտնել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ իրենց առնչությունների մասին. հայտնում է սփյուռքի նախարարությունը
6. Մենք մեր թիմով արեցինք այն, ինչ հնարավոր էր և ինչ կարող էինք. Հրանուշ Հակոբյան
7. Ռազմիկ Փանոսեան.,,Ռուսիոյ մէջ ահազանգային վիճակի մէջ է ձուլումի ընթացքը,,
8. ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Հետադարձ կապ» բաժինը
9. Պորտուգալիա. Արեւմտահայերէնի ամառնային ուսուցչական աշխատանոց՝ յաջորդ քայլերը
10. «Բարեգործությունը լուռ պետք է ըլլա, երբ գործ մը ընեք, լավ ըրեք այդ գործը, իմացեք՝ ուր պետք է հասնինք», – սովորեցնում էր մեծ հայը` Գալուստ Գյուլբենկյանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: