ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ջութակահարուհի Լուսինե Ազիզյանն արժանացել է նորվեգական մրցանակի

28 օգոստոսի, 2017 | 10:24

 

31-ամյա նորվեգաբնակ ջութակահարուհի Լուսինե Ազիզյանը եւ իր գործընկեր 34- ամյա թավջութակահար Լեոնարդո Սեսենան արժանացել են Նորվեգիայի Կրիստիանսանդ քաղաքի UiA- ի եւ Sparebanken Sør բանկի  համագործակցությամբ սահմանված Ագդերի համալսարանի արվեստի ֆակուլտետի մրցանակին։ Մրցանակը, որն իր մեջ ներառում է 75 հազար նորվեգական կրոն, նրանց է հանձնվել օգոստոսի 24-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության  ժամանակ՝ ֆակուլտետի դեկանի եւ բանկի նախագահի մասնակցությամբ։

Ինչպես ՕՐԵՐ-ին տեղեկացրեց Լուսինե Ազիզյանը, մասնակիցները եղել են վեցը եւ ժյուրին ընտրություն է կատարել, նկատի ունենալով նրանց կենսագրություններն ու ապագա գործունեության ծրագրերը։

,,Այս մրցանակը շատ բան է նշանակում մեր զարգացման համար,- ասաց Լուսինեն, եւ նշեց, որ պատրաստվում են ոչ միայն համատեղ ձայնագրություններ կատարել, այլեւ հանդես գալ համերգներով հարավային Նորվեգիայում եւ նրա սահմաններից դուրս։

Ինչպես գրում է տեղական մամուլը, Կրիստիանսանդի նվագախմբի երկու երաժիշտները ստեղծել են համատեղ մի նախագիծ, որն ունի շատ բարձր գեղարվեստական մակարդակ։ Այս մրցանակի նպատակն է աջակցել հարավային Նորվեգիայում երիտասարդ երաժիշտներին իրենց ապագա գործունեության մեջ եւ խթանել նրանց ծրագրերի իրականացմանը։

Նշենք, որ Լուսինե Ազիզյանը ծնվել է Երեւանում, 1993 թվականին հոր՝ հայտնի ջութակահար Սերգեյ Ազիզյանի հետ տեղափոխվել է Դանիա՝ Կոպենհագեն, 2015 թվականից աշխատում է Նորվեգիայում՝ Կրիստիանսանդի նվագախմբում։

Շնորհավորում ենք մեր հայրենակցուհուն եւ մաղթում նորանոր ստեղծագործական հաջողություններ։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Kjell Inge Søreide


Առնչվող նյութեր
1. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
2. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
3. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
4. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը
5. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
6. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում
7. Լավագույն երգչուհի՝ Իվետա Մուկուչյան, լավագույն երգիչ՝ Էրիկ. հանձնվեցին «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության մրցանակները
8. Լեւոն Էսկենյան. Պետք է աշխարհով մենք տարածենք Կոմիտասի եւ Գյուրջիեւի երաժշտությունը
9. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»
10. Տաղանդավոր դաշնակահար Դմիտրի Իշխանովը դարձավ 13 տարեկան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: