ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ջութակահարուհի Անի Բատիկյանը Քադոգան Հոլ հանրահայտ համերգասրահում

11 հուլիսի, 2017 | 12:55

2017թ. հունիսի 29-ին, Քադոգան Հոլ հանրահայտ համերգասրահում` «Լոնդոնի Ֆենիքս» նվագախմբի նվագակցությամբ, մենահամերգով հանդես եկավ միջազգային մրցույթների դափնեկիր, տաղանդաշատ հայ  ջութակահարուհի Անի Բատիկյանը։ Համերգի թեման էր «Արևելյան Եվրոպայի արվեստը և ազգային երաժշտությունը», իսկ երեկոն համալրվել էր այնպիսի ստեղծագործություններով, որոնք նպատակ ունեին պատկերելու ազգային պարերից և արվեստից ոգեշնչված կոմպոզիտորների աշխատանքները։

 

Համերգի ծրագիրը ներառում էր լեհ կոմպոզիտոր՝ Վիթոլդ Լյուտոսլավկու «Փոքր Սյուիթ»-ը, որի հիմքում հարավային Լեհաստանի պարային մեղեդիներն են, անուհետև Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ ջութակի և նվագախմբի համար, որում առկա են հայկական ազգային մեղեդիների թեմատիկ տարրեր, ինչպես նաև Մուսորգսկու «Գեղանկարները ցուցահանդեսում» գործը՝ Ռավելի փոխադրմամբ։

 

Համերգի ընթացքում տեղի ունեցավ նաև Անի Բատիկյանի ամուսնու, կոմպոզիտոր Ռոլանդ Ռոբերթսի ստեղծագործության պրեմիերան, որի ոգեշնչման աղբյուրն էր մեծանուն  ծովանկարիչ Հովհանես Այվազովսկու «Իններորդ ալիք» հայտնի նկարը։ Այն նվիրված էր գեղանկարչի 200 ամյակին, ինչն այս տարի նշվում է ողջ աշխարհում։

Բատիկյանի կողմից Խաչատրյանի ջութակի կոնցերտի կատարումը տպավորիչ էր և անթերի. այն ի ցույց դրեց Անիի անզուգական հմտությունները, հիասքանչ և խորունկ ջութակահարի  կատարողական արվեստն իր ողջ հմայքով։  Համերգի ողջ ընթացքում, Անին կլանել էր հանդիսատեսի ուշադրությունը՝ զմայելով իր հիասքանչ կատարմամբ և Մոնտանյանա ջութակի քաղցր հնչյուններով, որը ի դեպ արժե մոտ £900,000 ֆունտ ստերլինգ և տրամադրվել էր Ingles & Hayday, Sotheby-ի աճուրդի ջութակի մասնագետների կողմից։ Ռոլանդ Ռոբերթսի ստեղծագործությունը, որը գրված է ռուսական ռոմանտիկ ոճով և պարունակում է հայկական տարրեր, գեղեցիկ կերպով մատուցեց Այվազովսկու նկարի պատմությունը՝ հանդիսատեսին տանելով մի ճամփորդության, որտեղ հանդարտ ալիքները վերածվում էին փոթորկի և նավաստիները բախվում  էին հարվածող ալիքներին։

 

Սիմֆոնիկ օրկեստրը ազդեցիկ կերպով ներկայացրեց գործի գունեղ երանգները և ջութակի արտահայտիչ գեղեցկությունը։ Այվազովսկու ամենահայտնի գեղանկարն այժմ ունի իրեն նվիրված երաժշտական ստեղծագործություն։ Հանդիսատեսը գերագույն հաճույք ստացավ՝ ունկնդրելով այս ստեղծագործությունը, իսկ կոմպոզիտորն իր գործի կատարման ավարտին բեմ բարձրացավ՝ միանալով իր տիկնոջը։

 

1924թ. հիմնված «Լոնդոնի Ֆենիքս» նվագախումբը հմտությամբ և մեծ խանդավառությամբ ելույթ ունեցավ դիրիժոր Փարիկյանի ղեկավարությամբ։ Միջոցառման կազմակերպիչն ու հովանավորն էր Թեքեյան մշակութային միության լոնդոնյան մասնաճյուղը։

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Տոնական միջոցառում Լոնդոնում
2. Լոնդոն. The Daily Mail-ը հրապարակել է Մակեդոնացու կտակը՝ հին հայերենով
3. Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ
4. Մանկագիր Նունե Սարգսյանն իր գրքերը կներկայացնի սփյուռքի հայկական դպրոցներում
5. Սիփան Օլահը եւ ,,Կոմիտաս,, երգչախումբը փայլեցին Բարոնուհի Քոքսի կազմակերպած Սուրբ Ծննդյան համերգին
6. ԱՆԳԼԻԱ.Հայաստանը մասնակցեց Պաշտպանության ակադեմիայի «Միջազգային օր» միջոցառմանը
7. ՈՒԵԼՍ.- «Կոմիտաս» երգչախմբի բացառիկ համերգը Քարդիֆում
8. Նարեկ Հախնազարյանը հանդես է եկել Լոնդոնում՝ Հայաստանի անկախության ձեռնարկին
9. Լոնդոնի Թեքեյան միության բացառիկ ձեռնարկը՝ նվիրված անկախության 25 ամյակին
10. ԵՒՐՈՄԻՈՒԹԵԱՆ ՓԼՈՒԶՄԱՆ ՍԿԻԶԲ…

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: