ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ջորջ Քլունին 1 միլիոն դոլար է նվիրաբերում Աֆրիկայում պատերազմի դեմ պայքարին

30 հոկտեմբերի, 2017 | 10:30

Դրամաշնորհը ուղղված է լինելու Աֆրիկայում պատերազմի հանցագործությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարին:

«Քլունի» հիմնադրամը առաջին նվիրատվությունն է կատարում «Ստիպելով պատերազմի հանցագործներին պատասխան տալ» դրամահավաք-արշավին, որն ստեղծվել է The Sentry («Ժամապահ») նախաձեռնության համար, որը քաղաքական վերլուծաբանների եւ ֆինանսական հետազոտողների խումբ է: Արշավը նպատակ ունի եռապատկել The Sentry-ի հնարավորությունները՝ թույլ տալով հետեւել Աֆրիկայում ֆինանսական հոսքերին եւ պատերազմի համար շահույթ հետապնդող ցանցերին:

Հոկտեմբերի 25, 2017թ. – Այսօր Ջորջ Քլունին «Հանուն արդարության «Քլունի» հիմնադրամի» միջոցով 1 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել The Sentry նախաձեռնությանը՝ սկսելով «Ստիպելով պատերազմի հանցագործներին պատասխան տալ» դրամահավաք-արշավը: Առավել ընդգրկուն հետաքննական հնարավորություններով՝ The Sentry-ն, որը Enough եւ Not On Our Watch կազմակերպությունների նախաձեռնությունն է, զգալիորեն կնպաստի պատերազմի հանցագործների եւ նրանց ֆինանսական ցանցերի վերաբերյալ փաստաթղթերի ստեղծմանն ու ուսումնասիրմանը: Ստեղծված փաստաթղթերը հանձնվում են բանկերին եւ կառավարություններին, որպեսզի նրանք հիմք ունենան իրավապահ մարմինների միջոցով լուրջ գործողությունների դիմել ողջ աշխարհում: Այս գործողությունները նպատակ ունեն պատժի ենթարկել կամ բռնագրավել նրանց ունեցվածքը, ովքեր շահույթ են հետաբնդում ցեղասպանության կամ պատերազմի այլ հանցագործությունների միջոցով:

Ջորջ Քլունիի նվիրատվությունից բացի նախաձեռնությունն ուրախ է հայտնել, որ դրամական աջակցություն են ցուցաբերել նաեւ Դոն Շիդլը, Կարլ Ալենը, Ռուբեն Վարդանյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անունից եւ երեք այլ խոշոր նվիրատուներ, որոնք ցանկացել են անանուն մնալ: «Քլունի» հիմնադրամի դրամաշնորհի հետ միասին այս նվիրատվությունները կազմում են 3,45 միլիոն դոլար: The Sentry-ի նպատակն է հավաքել 6 միլիոն դոլար՝ ավարտին հասցնելու արշավը:

The Sentry-ն քաղաքական վերլուծաբանների, տարածաշրջանային փորձագետների եւ ֆինանսական հետաքննողների խումբ է, որը հետեւում է դրամական հոսքերին՝ փորձելով պատասխանատվության առաջ կանգնեցնել նրանց, ովքեր ֆինանսավորում եւ շահույթ են ստանում Աֆրիկայում ցեղասպանություններ եւ զանգվածային բռնություններ իրականացնելով: Նախաձեռնությունը նպատակ ունի լծակներ ստեղծել խաղաղության համար:

Խոսելով իր նվիրատվության մասին The Sentry-ի համահիմնադիր Ջորջ Քլունին ասաց. «Մեր ռազմավարությունն է այնպես անել, որ պատերազմի հանցագործություններն անարդյունավետ դառնան: Մենք ուզում ենք դժվարություններ ստեղծել նրանց համար, ովքեր զանգվածային սպանություններ են իրականացնում՝ նպաստելով իրենց քաղաքական եւ տնտեսական շահերի առաջխաղացմանը: Երբ մենք հնարավորություն ունենանք մտնել պատերազմի ղեկավարների դրամապանակները եւ սննկացնել նրանց, կխթանենք խաղաղությանը, ոչ թե պատերազմին, թափանցիկությանը եւ ոչ կոռուպցիային»:

«The Sentry-ն որդեգրում է զանգվածային բռնությունները կանխարգելելու նոր ռազմավարություն, որն օգտագործելու է ահաբեկչության, կազմակերպված հանցագործության եւ միջուկային տարածման դեմ պայքարում սովորաբար կիրառվող ֆինանսական հակազդեցության գործիքները: Մենք նպատակ ունենք թուլացնելու պատերազմական տնտեսության սյուները եւ խանգարելու ֆինանսական հոսքերին, որոնք նպաստում են հակամարտությունների զարգացմանը: Քանի դեռ հակամարտության եւ կոռուպցիայի միջեւ կապերը վերացված չեն, խաղաղությունը մնալու է անհաս երազանք», – ասաց The Sentry-ի համահիմնադիր Ջոն Փրենդերգաստը:

«Քլունի» հիմնադրամի նվիրատվության եւ արշավի ընթացքում ձեռք բերված այլ դրամաշնորհներով The Sentry-ն հնարավորություն կունենա՝ բարձրացնելու հանրային իրազեկման մակարդակը ձեռք բերված փաստաթղթերի եւ տեղեկատվության վերաբերյալ: Հաջորդ մեկ տարվա ընթացքում կհրապարակվեն պետական կողոպուտի եւ անօրինական ֆինանսական հոսքերի մասին զեկույցներ այնպիսի պատերազմական երկրների վերաբերյալ, ինչպիսիք են Սուդանը,  Հարավային Սուդանը, Կոնգոն, Սոմալին եւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:

The Sentry-ն իր գործողությունների շրջանակում ակտիվորեն աջակցում է նաեւ #KeepThePromise արշավին (www.thepromisetoact.org), որը նպատակ ունի պայքարելու ցեղասպանությունների դեմ եւ աշխարհում բարձրացնելու անցյալի ոճիրների եւ մասնավորապես Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը: Հաջորդ տարիներին The Sentry-ն եւ Not On Our Watch-ը կընլայնեն իրենց գործունեությունը այդ համագործակցության մեջ:

 

The Sentry-ի վերջին հետաքննական զեկույցները եւ տեսանյութներն են.

Աղբյուրը՝ The Sentry

 


Առնչվող նյութեր
1. 1 մլն դոլարի համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկ
2. ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱՐԱՆԿԻՑԵՆ՝ «ԱՎՐՈՐԱՅԻ» ԴԱՓՆԵԿԻՐ. Քլունին հանձնեց մրցանակը՝ 1միլիոն 100 հազար դոլար
3. Ազնավուրը եւ Քլունին այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայաստանի ղեկավարության հետ
4. Քլունի. Հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու առումով քայլեր արվում են, սակայն դա արվում է ավելի դանդաղ
5. Ջորջ Քլունին ժամանել է Երեւան-լուսանկարների շարք
6. Մարդասիրության ոլորտի առաջատարները ժամանում են Երեւան՝ մասնակցելու «ԱՎՐՈՐԱ» մրցանակաբաշխությանը
7. Հայտնի են «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները
8. Սերժ Թանկյանը հաստատեց. Ջորջ Քլունին կայցելի Հայաստան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: