ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին

29 օգոստոսի, 2018 | 16:06

 

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ եզակի նվիրատվության միջոցառում: Սիրիահայ հայրենադարձ Ջորջ Բարսեղյանը թանգարանին նվիրաբերեց ընտանեկան մասունք՝ Այնթափի հերոսամարտի ընթացքում օգտագործված ատրճանակ:

Մասնագիտությամբ բժիշկ Ջորջ Բարսեղյանն արդեն վեց տարի է մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Առավել կապվելով հայրենիքին՝ նա հաստատապես որոշել է սերնդե սերունդ փոխանցված ընտանեկան մասունքը` ատրճանակը, ի պահ տալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

«Սա է իր վերջնական և մշտական գտնվելու արժանի վայրը` մեկուկեսմիլիոն զոհերի հիշատակը հավերժացնող սրբատեղին, որտեղ այն հնարավորինս մոտ է նահատակների հոգիներին»,- համոզված է պարոն Բարսեղյանը:

Ատրճանակը պատկանել է նրա հոր մեծ հորը` Գիրգոր /Գեվիրկ/ Բարսեղյանին, ով մասնակցել է Այնթափի հերոսամարտերին: Ջորջ Բարսեղյանը զենքը Հայաստան գալուց առաջ ի պահ է տվել Սիրիայում Հայատանի Հանրապետության դեսպանատանը, և միայն վերջերս Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի ջանքերով կարողացել են դուրս բերել Սիրիայից:

«Սա չափազանց կարևոր նվիրատվություն է, թանգարանային միավոր, որն իր մեջ խտացնում է հայ ժողովրդի մարտական ոգին, վերապրելու կամքն ու հաղթանակի նկատմամբ ունեցած վստահությունը»,-գտնում է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը:

Միջոցառման ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը, «ՀՑԹԻ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ և այլ հյուրեր:

Նարինե Մարգարյանը պարոն Բարսեղյանին ու պարոն Փոլադյանին հանձնեց շնորհակալագրեր՝ տպագրված ձեռակերտ թղթիվրա, որը պատրաստվում է ապրիլի 24-ին հավաքված ծաղիկների թերթիկների վերամշակումից և, իհարկե, ՀՑԹԻ հատորներից«Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ Եղեռնի տարիներին» գիրքը:

ՀՀ Սփյուռքի նախարարին նույնպես տրվեց ՀՑԹԻ հրատարակություններից:

Այս միջոցառման առիթով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պատրաստել էր նաև ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Այնթափին:

ՕՐԵՐ

 

cof

cof

 


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
10. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: