ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հոկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ջոն Մալկովիչը կբացի Արամ Խաչատրյան փառատոնը. կհնչի նաեւ Սերժ Թանկյանի սիմֆոնիան

11 հոկտեմբերի, 2017 | 07:18

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում  արգենտինական գրականություն եւ  Գրիգոր Նարեկացի կկարդա ամերիկյան օսկարակիր դերասան, պրոդյուսեր եւ ռեժիսոր Ջոն Մալկովիչը: Նրա ելույթով կբացվի Արամ Խաչատրյան 5-րդ միջազգային փառատոնը։ 

Դերասանը ժամանել է Հայաստան Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հրավերով:

Ջոն Մալկովիչը եւ Սերգեյ Սմբատյանը արդեն համագործակցության մեծ փորձ ունեն: Նրանք 2015 թ.-ին և 2016 թ.-ին միասին   հանդես են եկել Սեուլում եւ Բուենոս Այրեսում: Սերգեյ Սմբատյանի ջանքերով հայաստանցիները հնարավորություն կունենան ծանոթանալու աշխարհահռչակ դերասանի աշխատանքին:

Ջոն Մալկովիչը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ նշանավոր կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ:

Համերգային ծրագիրը հետաքրքիր ձեւաչափով է ներկայացվելու. այն կներառի երաժշտություն, գրականություն, ընթերցանություն եւ դերասանի կատարողական հմտություններ:

Երեկ  Սերգեյ Սմբատյանի ուղեկցությամբ Մալկովիչը  եղավ Հայոց ցեղասպանության թանգարանում, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ։    

ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը աշխարհահռչակ հյուրին ծանոթացրեց Հայոց ցեղասպանության պատմությանը՝ վավերական մանրամասներով։ Շրջայցից հետո Ջոն Մալկովիչը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Ցավոտ դաս. Ջոն Մալկովիչ»։

ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը հոլիվուդյան դերասանին նվիրեց Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» և Հայկ Դեմոյանի ու Լուսինե Աբրահամյանի համահեղինակած «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը» գրքերը, այնուհետև ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Դեռեւս նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնի դերասանը ասաց. «Զարմանում եմ, թե ինչպես կարող է մարդն իր նմանի հանդեպ այդքան դաժան լինել: Ես այդ ոճիրի մասին կարդացել եմ «Կորուսյալ դրախտ» գրքում, որտեղ պատմվում է Զմյուռնիայի կոտորածների մասին»։

American actor, director and producer John Malkovich paid a visit to the Armenian Genocide memorial complex

Իր հերթին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ խոսելով Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մասին ասել է.  «Յուրաքանչյուր տարի մենք երաժշտասեր հանրությանը նոր ստեղծագործություններ են:ք ներկայացնում, համաշխարհային պրեմիերաներ, իսկ այս տարի կատարելու ենք Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան»:  

Ինչպես նշում է haydzayn.am-ը, Թանկյանի մեծարժեք սիմֆոնիայի կատարումը, ըստ Սմբատյանի, երիտասարդ  երաժիշտների համար խթանող նշանակություն կունենա: «Շատ կարևոր  է հասկանալ, թե ինչ երաժշտություն ես կատարում, դասական երաժշտության կողքին մենք կատարում ենք ջազ, ռոք, ինչը թույլ են տալիս նմանատիպ նախագծերը: Ուստի,  տարբեր երաժշտական ճաշակ ունեցող հանդիսատեսը կարող է այս փառատոնի շրջանակներում գտնել իրեն հոգեհարազատ երաժշտություն»:

Սմբատյանը նաև նշեց, որ բազմամիլիոնանոց լասարան ունեցող  աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչի՝ Հայաստանում գտնվելն ու փառատոնին մասնակցելը փաստում է, որ փառատոնն իսկապես  հաջողվել է:

Իսկ դասական երաժշտության սիրահարները Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում կունկնդրեն բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային համերգներ, այդ թվում նաև պրեմիերաներ:

Կներկայացվեն,  ինչպես արդեն նշեցինք Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, «Խաչատրյանը և ջազը» համերգային նախագիծը: Հանդես կգան հայտնի դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Լևոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը և այլն:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 5-րդ միջազգայն փառատոնը նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-րդ ամյակին:

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Շվեդիա.Տիգրան Համասյանի փայլուն մենահամերգը Ստոկհոլմում
2. Պայծառ ու անաղարտ ձայն, որ հնչում էր ջերմորեն . Հրաչուհի Բասենցի Միմին գրավեց Վիեննայի հանդիսատեսի սրտերը
3. Դելլալյանի ժառանգությանը նոր շունչ է հաղորդվել Հայաստանում
4. Կոմիտասի անվան քառյակն ու Աշոտ Տիգրանյանի խումբը Նիդերլանդներում
5. ,,Զվարթնոցը,, գերեց նաեւ չեխահայերին
6. Մրցանակներ հայտնի հայ երաժիշտներին՝ «Նաիրի» համահայկական երաժշտական առաջին փառատոնում
7. «Սայաթ – Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը Շվեդիայում
8. Հաղթելով համացանցում՝ Կարինե Սարգսյանը ելույթ կունենա Բրատիսլավայի երաժշտական փառատոնում
9. «Սասունցի Դավիթ» օպերայի առաջնախաղը Շուշիում
10. Հայաստանը դառնում է երաժշտական աշխարհի կենտրոններից մեկը՝ շնորհիվ Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամի

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: