ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 օգոստոսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը նաեւ Վենետիկի կինոփառատոնում

08 օգոստոսի, 2017 | 06:06

 

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, Շանհայի

միջազգային կինոփառատոնի շրջանակներում

տեղի ունեցած  համաշխարհային պրեմիերայից հետո,

ցուցադրվելու է նաևԻտալիայում՝

Վենետիկի կինոփառատոնում:

«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի իտալական

գործընկեր  Blue Knowledge Association ի նախաձեռնությամբ,  հանձին ասոցիացիայի տնօրեն՝

Orietta Trevisanato Zampieri ի՝ սեպտեմբեր ամսին նախատեսվում է ռեժիսոր

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի

ներկայացումը և ցուցադրություններն  Իտալիայում՝

Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում։

Ինչպես նաև նախատեսվում են հանդիպումներ,

քննարկումներ կինոոլորտի ականավոր ներկայացուցիչների,

դիստրիբյուտորների, վաճառքի գործակալների,

պրոդյուսերների հետ`  «Վերջինբնակիչը» ֆիլմի, ռեժիսորի հաջորդ՝

«Դրախտի դարպասը» կինոնախագծի և

առաջիկա այլ ծրագրերի հետ կապված։

«Անհրաժեշտ է հայկական կինոյի զարգացման

որակական մի նոր վերելք ամրագրենք աշխարհում,

միջազգային հարթակներում նպաստենք դրա

հեղինակության բարձրացմանը:

Ես դա  փորձում եմ անել իմ ֆիլմերի միջոցով՝

համընդհանուր ուշադրության արժանացնելով

հայկական կինոն և վեր հանելով

համահայկական նշանակության հիմնախնդիրներ՝

ներառյալ  ղարաբաղյան խնդիրը։

«Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները

համաշխարհային ամենահարգի՝ Կաննի կինոշուկայում,

Շանհայի և Վենետիկի կինոփառատոններում

այդ ուղղությամբկատարվող մեր ջանքերի

շոշափելի արդյունքներից են: Հօգուտ հայկական կինոյի

զարգացման և մեր համընդհանուր

նպատակների իրագործման՝

մենք միշտ բաց ենք առաջարկությունների և համագործակցությունների համար:

Այդ ճանապարհին կարևորում եմ

ոչ միայն անհատական նախաձեռնողականությունը,

այլ նաև՝ պետական աջակցող և երբեմն համակարգող

ձեռքի առկայությունը,  ինչը միջազգային շրջանակներում

լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում

թե՛ կինոնախագծերի և թե՛ հենց պետության

համար՝ հատկապես ազգային  ռազմավարական նշանակության հարցեր բարձրացնելու գործում»,- ասել է Ջիվան Ավետիսյանը։

Սեպտեմբերի 5ին «Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի

Վենետիկի կինոփառատոնի Venice production Bridge ում,  որի ժամանակ,  բացի տարբեր հյուրերից,  ներկա կլինեն ֆիլմիստեղծագործական և

դերասանական կազմերի անդամներ։

Սեպտեմբերի 7ին նախատեսվում է մամլո ասուլիս՝

ֆիլմի ստեղծագործական կազմի հետ, որը

կհեռարձակվի իտալական Antenna Cinema 24  հեռուստատեսության կողմից։  Ասուլիսին, ռեժիսորի հետ մեկտեղ, ներկա կլինեն և

խոսքով հանդես կգան նաև  ֆիլմի լիտվացի պրոդյուսեր

Կեստուտիս Դրազդաուսկասը և

գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը՝ ԱՄՆից։

Մամլո ասուլիսին խոսքով հանդես  կգա նաև հանրահայտ գրող, ստեղծագործող

Antonia Arslan-ը,  ով հայկական արմատներ ունի և

հայ հասարակությանն ավելի շատ ծանոթ է  «Արտույտներիագարակը» վեպով, որի հիման վրա

նկարահանվել է համանուն ֆիլմ՝

Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրների կողմից։

Հատկանշական է այն, որ Իտալիայում՝ «Վերջին բնակիչը»

ֆիլմի  ցուցադրություններն  իրականացվում են Վենետոյի  (վարչական կենտրոնը` Վենետիկ) նահանգապետ Լուկա Զայայի բարձր  հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ։

 

—-

Տեղեկանք

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին

բնակիչը» պատմվածքի հիման վրա:

Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝

«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի,

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և

լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից,

աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone»,

ամերիկյան «Alpha Dogs, INQ» և «Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների և Լիբանանի

պետական համալսարանի:

Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։

Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների

հետ միասին, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում

ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից,

ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ

«System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։

«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են

Կաննի 69րդ կինոփառատոնի կինոշուկայից,

որտեղ այն ներկայացվել է։

Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։

Վերջերս ֆիլմն ընդգրկվել է Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի «Panorama»

ոչ մրցութային ծրագրում։ Այն ցուցադրվել է 5 անգամ,

իսկ գլխավոր՝ պաշտոնական ցուցադրությունը  կայացել է հունիսի 25-ին։

«Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ.

«Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» »անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝

«Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը՝

«Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի»

անդամների(HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր

գնահատանքին։

Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում,  Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում,

Նիդերլանդներում, իսկ մի շարք այլերկրներում կցուցադրվի

առաջիկայում:

Հայ-ադրբեջանական  հակամարտության

արդյունքում տեղահան

եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ովականատես է

եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և

հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում:

Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու,

բերելուդիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի

կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի

հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է

աղջկան՝

Յուրգային:

 

Դիտե՛ք ֆիլմի թրեյլերը հետևյալ հղմամբ՝

https://www.youtube.com/watch?v=5Nras4Uj_Z4

Հետևե՛ք ֆիլմի պաշտոնական էջին ֆեյսբուքում՝

https://www.facebook.com/TheLastInhabitant/

Լուսանկարները՝ Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնից:


Առնչվող նյութեր
1. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
2. Սարիկ Անդրեասյանի ֆիլմը աղմուկ է բարձրացրել Թուրքիայում
3. Իրանում մեկնարկեց Հայաստանեան ֆիլմերի շաբաթը
4. Արցախում հեղինակային ֆիլմերի փառատոն է բացվել
5. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
6. Ջիվան Ավետիսյանը Կաննի 70-րդ կինոփառատոնի կինոշուկայում ներկայացրել է նոր ֆիլմի սցենարը
7. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց Իրանում
8. Ոսկե մեդալ` շվեդահայ ճանաչված կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանին
9. Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը Ռումինիայի եւ Բուլղարիայի կինոփառատոններում
10. Բեմադրիչ Հայկ Կարապետյանն արժանացել է Լատվիայի պետական մրցանակի

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: