ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց Իրանում

12 մայիսի, 2017 | 06:11

Մայիսի 9-ին, Թեհրանի «Կոմիտաս» սրահում, ՀՈՒՍԿ հաստատության նախաձեռնությամբ, կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը՝նվիրված մայիսյան հաղթանակներին:
Թեհրանահայության կողմից ֆիլմը շատ ջերմ ընդունելության արժանացավ: Ֆիլմի ցուցադրությունը հուզումնալից բազմաթիվ պահեր պարգևեց հանդիսատեսին՝ նրանց ներքաշելով հակամարտության արհավիրքն ու ողբերգությունն ապրող ֆիլմի հերոսների ներաշխարհը:
Ֆիլմի ցուցադրության սկիզբն ազդարարվեց Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Շահնազարյանի խոսքով, ով ներկայացրեց նման ֆիլմերի նկարահանման անհրաժեշտություննու կարևորությունը տեղեկատվական ասպարեզում՝ ադրբեջանական կողմի հակահայկական ապատեղեկատվությանը դիմակայելու առումով:

«Արվեստն իր պահանջներն էհետապնդում, և Ջիվան Ավետիսյանն այն եզակիներից է, ով առանց նահանջի առաջ է ընթանում դեպի իր նվիրական պարտքն ու ազգանվեր նպատակը: Ինչպիսի մեծ հերոսություն էնրա թիմի նախաձեռնած աշխատանքը ֆինանսական սուղ պայմաններում՝ որի նպատակն է փոքր երկրների կոնֆլիկտի մասին իրականությունը միջազգային ասպարեզ հանել ևմիջազգային հանրության մոտ ճանաչելի դարձնել Արցախը»,- ասաց Արամ Շահնազարյանը՝ ներկաներին կոչ անելով աջակցել ռեժիսորի հաջորդ ազգանվեր և կարևոր նախաձեռնությանը՝ նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին։
Այնուհետև, խոսքով հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը, ով, որպես խորհրդատու, անմիջականմասնակցություն է ունեցել ֆիլմի ստեղծմանը, որի մասին կիսվեց և հանդիսատեսի հետ։

Ժ. Աբրահամյանը ներկայացրեց թե՛ ֆիլմի համար գումարի հավաքագրման և թե՛ սցենարի զարգացման բարդ աշխատանքները՝ գոհունակություն հայտնելով ստացված արդյունքից։

«Բազմաթիվ անհաղթահարելի թվացող խոչընդոտների հաղթահարման շնորհիվ է հնարավորեղել նկարահանել այս ֆիլմը։ Այն հնարավոր դարձավ շատերի ջանքերի, բայց հատկապես Ջիվան Ավետիսյանի անկոտրում կամքի, մեծ աշխատասիրության ու իր աշխատանքինկատմամբ ունեցած մեծ նվիրվածության շնորհիվ»,- նշեց նա:

Ֆիլմի ցուցադրման ավարտից հետո իր երախտիքի խոսքով հանդես եկավ Ջիվան Ավետիսյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին, Հայ Դատի հանձնախմբին, ԺորժիկԱբրահամյանին, ինչպես նաև՝ Գարո Հովհաննիսյանին, ում մեծ աշխատանքի շնորհիվ իրականացվում է արդեն իր երրորդ ֆիլմի («Ընդհատված մանկություն», «Թևանիկ» ֆիլմերիցհետո) ցուցադրությունն Իրանում։ Ռեժիսորը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են ֆիլմի ստեղծման և առաջխաղացման աշխատանքներին, ներառյալ՝ ՀՀ և ԱՀմշակույթի նախարարություններին։
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջորդ ցուցադրությունը կայացավ Սպահանում (Ջուղա), մայիսի 10-ին, որին ներկա էին համայնքի հոգևոր և աշխարհիկառաջնորդներ։ Ֆիլմը ջերմ ընդունելության արժանացավ նաև Ջուղայում։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից,աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs, INQ» և «Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի:

Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։

«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկական պրեմիերանկայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։
«Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։
«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Իրանում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում:
Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում:

Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:

Դիտե՛ք ֆիլմի թրեյլերը հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=5Nras4Uj_Z4
Հետևե՛ք ֆիլմի պաշտոնական էջին ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/TheLastInhabitant/


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
3. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
4. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
5. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
6. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
7. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
8. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
9. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
10. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: