ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՋԵՄՄԱ ԱՆԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

04 սեպտեմբերի, 2018 | 13:21

«Տավուշ» միջազգային հայրենակցական միությունը խորին ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին կյանքից հեռացել է Ջեմմա Անանյանը:

Տիկին Անանյանը ժամանակին եղել է Իջևանի շրջանի ղեկավարը, ԱԺ պատգամավոր, Տավուշի մարզպետի տեղակալ, Սփյուռքի նախարարի խորհրդական, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության անդամ:

Մեծ ավանդ ունի հայրենի մարզի և առանձնապես Իջևան քաղաքի զարգացման գործում:

Աշխարհի տարբեր անկյուններում ապրող տավուշցիների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին մեր խորին ցավակցունն և զորակցությունն ենք հայտնում  Անանյանի ընտանիքի անդամներին:

Սերգեյ Բարսեղյան

«Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախագահ

03.09.2018թ.

 


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: