ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ջավախքի հասարակական կազմակերպությունները դիմել են հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդներին

02 նոյեմբերի, 2017 | 08:32

Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները դիմել են  հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդներին՝ մտահոգություն հայտնելով Գումբուրդոյի Ս․Համբարձում տաճարի ՀԱԵ և ՎՈՒԵ համատեղ որոշման  վերաբերյալ։ Նամակ-դիմումը ներկայացնում ենք ստորեւ։

Հայրապետություն Ամենայն Հայոց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ին, Գերագույն Հոգևոր Խորհուրդին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա-ին,  Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ․Տ   Գրիգոր Պետրոս  Ի-ն, Հայ Ավետարանական Եկեղեցուն, Հյուսիսային Ամերիկայի,   Ֆրանսիայի, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական միություններին։

 

ԴԻՄՈՒՄ       

Մենք՝ Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպություններս և հավատացյալ ժողովուրդը, չենք կարող թաքցնել մեր խորը մտահոգությունը և հիասթափությունը Գումբուրդոյի Ս․Համբարձում տաճարի ՀԱԵ և ՎՈՒԵ համատեղ որոշման   վերաբերյալ։

Նախ՝ նշյալ տաճարի պատկանելության շուրջ չէ, որ պետք է որոշում կայացվեր։ Հետո էլ այն ընդունվել է մի քանի մարդկանց ներկայությամբ՝ այն էլ հապճեպ։ Եվ ընդհանրապես գյուղի հասարակության վրդովմունքն առաջացավ այն ժամանակ,  երբ այսպես կոչված վերականգնողական աշխատանքների ժամանակ տաճարի գավթից առաքելական շրջանի գերեզմանները վայրագորեն քանդվեցին, առնվազն 700  տարվա գերեզմանները այդ հուշարձանի ինչ է, պատմության մասը չեն՞։ Կամ նույնքան հին արժեքավոր խաչքարերը ինչու՞ հեռացվեցին։ Ինչի՞ հիման վրա է  համատեղ որոշման մեջ Սրբազանը պնդում, թե տաճարը երբեք առաքելական չի եղել, այն դեպքում,  երբ այստեղ հանգչում են նրա առաքելական սպասավորները՝ Տեր-Մաթևոսյանները, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի արյունակից Տեր-Ազնավուրյանը և այլոք։

Ինչ է,ՅՈՒՆԵՍԿՕ-ին այս տաճարը յուր պաշտպանության տակ առնելու համար հայկակա՞ն հետքերն են խանգարում։ Հիմա ով է՞ պատասխան տալու այս վանդալիզմի համար։Գյուղը 500 ստորագրությամբ դիմել էր և՜ Հայաստանի, և՜ Վրաստանի հոգևոր ու քաղաքական իշխանություններին, որպեսզի ավերված գերեզմաններից հավաքված ոսկորները ամփոփվեն տաճարի գավթում՝ խաչքարի տեղադրմամբ։ Ահա այս բնական ցանկությունն էր, որ հակասության մեջ մտավ ՎՈՒԵ-ի նկրտումների հետ։ Բոլորիս պարզ դարձավ, որ նպատակը ավելի հեռահար է, քան տաճարի որպես հուշարձան վերականգնելը։ Եվ, ընդհանրապես, սա վրաց իշխանությունների և ՎՈՒԵ-ի գործելաոճն է՝ ո՜չ արիական, ո՜չ քրիստոնեական։ Հետագայում փորձ կարվի վրաց ուղղափառ բնակչություն «կերտել» այստեղ։

Հարգարժան Հայրապետներ, մեր մտահոգությունը, բնականաբար,  չի սահմանափակվում միայն այս իրադարձությամբ։ Ջավախքի տարածքում առկա են նաև հայ քաղկեդոնիկ ,կաթոլիկ և ժայռափոր եկեղեցիներ։ Առաջինները հայտնի պատճառով լքված են։ Սուրբ տեղը դատարկ չի մնում։ Գուցե դրա համար անհրաժեշտ է Հայ քաղկեդոնիկ ինքնակառավարվող կառու՞յց ստեղծել։ Հակառակ դեպքում, դրանք Վրաց ուղղափառ եկեղեցու համար կդառնան «անմեղ զոհեր»։ Գործելու պատրաստ առաքելական եկեղեցիները հոգևոր սպասավորներ չունեն։ Այս 20 և ավելի դժվարին տարիների ընթացքում, չնայած, մեր բազում խնդրանքներին Վիրահայոց Թեմի կողմից չստեղծվեցին ջավախքահայ երիտասարդներից հոգևոր հովիվներ պատրաստելու պայմաններ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսից ակնկալում ենք այս խնդրանքի բավարարումը։ Հույժ անհրաժեշտություն է դառնում Ջավախքի առանձին Թեմի հռչակումը։ Եվ՜ եկեղեցիների քանակով, և՜ ազգաբնակչությամբ (մոտ 200 000) լիովին համապատասխանում ենք դրան: Բացի այդ բարձրաստիճան հոգևորականների ներկայությունը իսկական զսպաշապիկ կդառնա Վրաց ուղղափառ եկեղեցու զավթողական նկրտումներին։ Այն էապես կնպաստի մեր ազգային ինքնության ամրապնդմանը՝ անտեր չզգալուն։ Եթե այս հարցում մեզ աջակցի նաև Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա-ն, ապա, երախտապարտ կլինենք։

Խնդրում ենք խորհել Վիրահայոց թեմը հիմնովին թարմացնելու մասին։ Հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից ՋԱՎԱԽՔ-ը դառնում է առաջնահերթություն, ուստի խնդրում ենք Ձեր առավել աջակցությունը։

 

Մտավորականների  միություն՝     Ազատ Շիպակցյան   

Ջավախք  ժողովրդական շարժում ՝ Նորիկ Կարապետյան 

«Ջավախք» հասարակական կազմակերպություն՝ Ստեփան Հակոբյան 

«Վիրք» կուսակցություն՝ Դավիթ Ռստակյան  

29.10.2017թ.

Ախալքալաք


Առնչվող նյութեր
1. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը լույս է տեսել Սուրբ Էջմիածնում
2. Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը
3. Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
4. ՀՅԴն Իր Ամբողջական Զօրակցութիւնն Է Յայտնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն
5. Հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
6. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
7. Գարեգին Բ Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը խոսել են ներհայաստանյան քաղաքական վերջին զարգացումների մասին
8. Հայ Եկեղեցուոյ Մէջ Ծագած Տագնապներ Փողոցին Մէջ Չէ, որ Կը Լուծուին Այլ Կրօնական Հաստատութեան Երդիկին Տակ. ՌԱԿ-ի կոչը
9. Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի
10. ՍԵՐՈՎԲԷ ՎԱՐԴԱՊԵՏ ԻՍԱԽԱՆԵԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: