ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՊՐԻՒՔՍԵԼԻ ՄԷՋ ԲՈՂՈՔԻ ՑՈՅՑ ԱՏՐՊԷՅՃԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԷՄ

27 փետրվարի, 2014 | 12:25

ANC-Belgium-Sumgait-1Փետրուար 26, 2014-ի յետմիջօրէին, Պրիւքսելի մէջ բողոքի ցոյց մը տեղի ունեցաւ Ատրպէյճանի դեսպանատան դէմ, ի յիշատակ Ատրպէյճանի հայերու դէմ եղած փոկրոմներու զոհերուն՝ Սումկայիթի, Պաքուի, Մարաղայի, Մինկեշահուրի, Կիրովապատի եւ այլ քաղաքներու մէջ։ Ցոյցը կազմակերպած էր Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբը։

Մասնակիցները Հայաստանի եւ Արցախի դրօշներով, ինչպէս նաեւ պաստառներով, անգլերէն, ռուսերէն, ֆրանսերէն ու հայերէն կանչերով, մօտ Ատրպէյճանին յիշեցուցին իր արիւնոտ անցեալն ու ներկան, 1988-ի փոկրոմներէն սկսեալ՝ մինչեւ Գուրգէն Մարգարեանի սպաննութիւնն ու Արմէն Յովհաննիսեանի նահատակութիւնը, թէ աշխարհասփիւռ հայութիւնը չի՛ մոռնար, եւ թէ ուշ կամ կանուխ՝ Ատրպէյճան պիտի ճանչնայ եւ ընդունի Արցախի ազատութիւնն ու ANC-Belgium-Sumgait-2-Seyran-Ohanian- (1)անկախութիւնը։

Ներկաները Ատրպէյճանի դեսպանութեան ուղղուած նամակը կարդալէն ետք, քալեցին դէպի Պրիւքսելի մէջ Հայկական Ցեղասպանութեան զոհերուն ի յիշատակ խաչքարին քով։ Հայ զոհերու հոգիներուն հանգստեան համար աղօթքին ներկայ էին ՀՀ պաշտպանութեան նախարար՝ պրն. Սէյրան Օհանեան, ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան պրն. Աւետ Ադոնց, ՀՀ Նաթոյի դեսպան՝ պրն. Արմէն Ետիկարեան, գաղութի միութեանց ներկայացուցիչներ եւ ազգայիններ, որոնք ծաղկեպսակներ զետեղեցին խաչքարին առջեւ։

Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբANC-Belgium-Sumgait-3

ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան դափնեպսակ կը զետեղէ ի յիշատակ Ատրպէյճանի հայերու դէմ եղած փոկրոմներու զոհերուն

http://ancnews.info


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
3. Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
4. Վարչապետն Արցախում
5. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
6. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
7. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
8. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
9. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
10. Եվրոպացի լրագրողները բացահայտել են Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը. 2.5 միլիարդ եվրոպացիներին կաշառելու համար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: