ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահա.Փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջեւ

26 ապրիլի, 2013 | 16:31

ՊՐԱՀԱ. – Ապրիլի 25-ին աշխատանքային այցով Պրահայում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը եւ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Վերա Յերաբկովան Չեխիայի արտաքին գերատեսչությունում ստորագրեցին երկու ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Ըստ ՀՀ  ԱԳՆ մամուլի ծառայության, փաստաթղթով նախատեսվում է դասախոսների, մասնագետների եւ ուսանողների, ինչպես նաեւ՝ դասավանդման փորձի եւ մեթոդաբանության փոխանակում: Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նախանշվեցին համագործակցության կոնկրետ ծրագրեր: Հանդիպմանը մասնակցեց նաեւ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Հիշեցնենք, որ նախկինում Վահե Գաբրիելյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն էր։ Նրա հետ հարցազրույցը կարդացեք ՕՐԵՐ-ի առաջիկա համարում։

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: