ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահա. Մանե Սեյրանյանի, Վարինե Մկրտչյանի, Սոնա Քոլոյանի եւ Դիանա Քալաշովայի երաժշտական դեսանտը Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում

26 ապրիլի, 2013 | 19:14

ՊՐԱՀԱ- Ապրիլի 26-ին Պրահայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը տեղի ունեցավ մի հրաշալի ցերեկույթ, որ կազմակերպել էր Պրահայում հավատարմագրված Դիվանագետ ամուսինների ընկերակցությունը։

Հերթական մշակութային հանդիպման նախաձեռնությունը Չեխիայում Ռուսաստանի եւ Հայաստանի դեսպանների կանանցն էր` Աննա Կիսելյովա-Ղեւոնդյանի եւ Նունե Զաստուխովայի, ով նույնպես դիվանագետ է, եւ Հայասատանի դեսպանության խորհրդականն է։

Տիկին Կիսելյովան իր ողջույնի խոսքում նշեց, որ այս համատեղ ձեռնարկով, ինքն ուզում է նաեւ իր արմատների մասին հիշեցնել, քանի որ իր հայրը հայ է։ Տիկին Նունե Զաստուխովան, ով Հայաստանի հայտնի բասկետբոլիստ Վիտալի Զաստուխովի դուստրն է, շարունակելով գործընկերուհու խոսքը, ընդգծեց, որ ձեռնարկի նպատակը նաեւ Պրահայում բնակվող շնորհալի պատանիների միջոցով հայկական, ռուսական եւ միջազգային երաժշտական գոհարների ներկայացումն է։

Այնուհետեւ միմյանց հաջորդեցին Պրահայում բնակվող մեր տաղանդավոր պատանի երաժիշտների ելույթները, ովքեր տարբեր միջազգային, հայկական ու չեխական մրցույթների հաղթողներ են ու դափնեկիրներ։

Նախ 15-ամյա Մանե Սեյրանյանը հիանալի կատարեց Առնո Բաբաջանյանի եւ Կլոդ Դեբյուսիի դաշնամուրային ստեղծագործություններից, որին հաջորդեց 18-ամյա երգչուհի Վարինե Մկրտչյանի Ռախմանինովի, ռուսական ազգային եւ Կոմիտասի երգերի փայլուն կատարումները` Նիկիտա Ստեպանենկոյի նվագակցությամբ։

Հաջորդը ներկաներին գերեց 16-ամյա Սոնա Քոլոյանը՝ Ռախմանինովի եւ Դեբյուսիի դաշնամուրային տպավորիչ կատարումներով։ Ցերեկույթի համերգային մասը եզրափակեց չեխական հեռուստատեսային երաժշտական ծրագրերից քաջ հայտնի 11-ամյա երգչուհի Դիանա Քալաշովան, ով հիացրեց Ռիհանայի եւ Սելին Դիոնի երգերի կատարումներով։

Ներկաները չէին թաքցնում մեր տաղանդավոր երեխաների կատարումներից ստացած հիացմունքը,  ծափերն ու շնորհավորանքի խոսքերը ջերմ էին ու անկեղծ, ինչը սովորաբար բնորոշ չէ նման մակարդակի ձեռնարկներին։

Համերգային մասին հաջորդեց ծանոթությունը Ռուսաստանի դեսպանության սրահներում բացված ցուցահանդեսին, որում ներկայացված էին պրահայաբնակ նկարիչներ Մարիամ եւ Հրայր Ղարիբյանների, ինչպես նաեւ հայաստանցի նկարչուհի Արաքսյա Ղազարյանի տպավորիչ գեղանկարները։

Ձեռնարկն ավարտվեց հայկական ու միջազգային խոհանոցի հյուրասիրույթամբ։ Վստահութամբ կարելի է ասել, որ նման մշակութային ձեռնարկը լուրջ ազդեցություն կունենա օտարերկրյա դիվանագետների շրջանում մեր արվեստի ոչ միայն իմացության, այլեւ գնահատման իմաստով։

Շնորհավորում ենք կազմակերպիչներին նման ճաշակավոր եւ բարձր մակարդակի միջոցառման կազմակերպման առիթով։

Օրեր եվրոպական ամսագիր

Orer.eu


Առնչվող նյութեր
1. ՙԱռանց կանոնների՚. 15-ամյա Դիանա Քալաշովան ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը/ տեսահոլովակ/
2. Սոնա Քոլոյանի առաջին մենահամերգը
3. Մասնակցեք չեխ երեխաների օգնության հեռուստամարաթոնին՝ դեկտեմբերի 28-ին
4. Սոպրանո Վարինե Մկրտչյանը հիացրեց հանդիսատեսինˋ չեխական Սմիրիցեի միջազգային երաժշտական փառատոնում
5. Դիանա Քալաշովան դարձավ ,,Կյանք երեխաներին,, բարեգործական հիմնադրամի դեմքը
6. Դիանա Քալաշովան Կարել Գոտտի հետ կմասնակցի ,,Պրիմա,, հեռուստաընկերության ,,Սիրտ երեխաների համար,, բարեգործական համերգին
7. Դիանա Քալաշովան մասնակցել է ,,Սրտին մոտ,, բարեգործական ալբոմի շնորհանդեսին
8. Չեխիայում բնակվող Դիանա Քալաշովան երգեց Լիդուշիկի մենահամերգին
9. Դիանա Քալաշովան առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում`Լիդուշիկի մենահամերգին
10. Դիանա Քալաշովան թողարկել է առաջին տեսահոլովակը՝ ,,Մի հարցրու՝ ինչու՞,, երգով

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: