ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՊՐԱՀԱ. Հայ պատանի ֆուտբոլիստներին դիմավորեցին Հենրիխ Մխիթարյանի մեծարմամբ

26 մայիսի, 2017 | 11:15

Մայիսի 25-ին  Պրահայի Թոփ Հոթել հյուրանոցային համալիրում ֆուտբոլային եւ մշակութային բազմազգ ընտանիքի իսկական հրավառություն էր։ 25 երկրների դպրոցական ֆուտբոլային թիմեր, ովքեր Չեխիայի գեղատեսիլ  մայրաքաղաք են ժամանել մասնակցելու Համաշխարհային  դպրոցական ֆուտբոլի գավաթի Պրահա 2017 առաջնությանը, ներկայացրեցին նաեւ իրենց մշակույթն ու խոհանոցը։

Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից այս մրցությանը մասնակցում է միայն Հայաստանի Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի դպրոցի թիմը, որը դարձել էր հանրապետության չեմպիոն եւ իրավունք ստացել ներկայացնել երկիրը այս մեծ ստուգատեսում։ Արդեն 3 օր շարունակ թիմերը մրցակացում են  Պրահայի տարբեր մարզադաշտերում, Հայաստանի թիմը մեկ հաղթանակ է տոնել Չինաստանի թիմի նկատմամբ, ոչ ոքի խաղացել Իրանի թիմի հետ, եւ պարտվել Գերմանիային, Նոր Զելանդիային եւ Դանիային։

Հյուրանոցի համաժողովների մեծ դահլիճում 1000-ից ավելի ներկաների  մասնակցությամբ մշակութային երեկոն բացեց Հայաստանի ֆուտբոլի թիմը։ Հաղորդավարը ներկայացնելով Հայաստանը, նախեւառաջ նշեց, որ սա այն երկիրն է, որի հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը երեկ ,,Մանչեստր Յունայթիդ,, թիմին բերեց Եվրոպական լիգայի գավաթ եւ հաղթանակ։ ,,Հուսանք, որ  Մխիթարյանի փորձառությունը կփոխանցվի նաեւ հայ պատանիներին,, ասաց նա։  Դահլիճը բուռն ծափահարություններով դիմավորեց հայ տղաներին, որոնք Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձաններին, տեսարժան վայրերին ու առօրյա կյանքին նվիրված  տեսաշարի ներքո կատարեցին ,,Մենք ենք ու  սարերը մեր,, երգը, նաեւ պարելով եւ ներկաներին հրավիրելով այցելել Հայաստան ու վայելել հայկական հյուրասիրությունը։

Դահլիճից դուրս նման հյուրասիրություն էին կազմակերպել նաեւ բոլոր պետությունների ժամանած պատվիրակությունը։ Հայկական սեղանը ինչպես միշտ առատ էր հայկական լավաշով ու բաստուրմայով, չրեղենով ու անուշեղենով, հայկական կոնյակով եւ իհարկե, Չեխիայում արտադրվող հայկական ընտանեկան բաղադրատոմսով ,,Մարլենկա,, թխվածքի տեսականիով։  Ավստրիացիները, բելգիացիները, ֆրանսիացիները,  սլովակներն ու չեխերը, մյուս ազգերի ներկայացուցիչները, ինչպես  նաեւ թուրքերը սիրով ոչ միայն համտեսում էին, այլեւ վերցնում հայկական հուշանվերներն ու Հայաստանի մասին  պատմող տեղեկատվական բուկլետները։

Հայկական պատվիրակության ղեկավար Գեղաշենի դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանը,  ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ Արկադի Պետրոսյանը   սիրով հյուրասիրում էին, պատմում Հայաստանի մասին։ Նրանց կողքին էին եւ անհրաժեշտ բացատրություններ էին տալիս նաեւ Չեխիայում Հայաստանի հյուպատոս  Աննա Ավետիսյանը եւ ,,Օրեր,, ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։

Հայաստանն իրոք պատվով ներկայացվեց այս մեծ պատանեկան ֆորումում, եւ շահեց բազմաթիվ նոր բարեկամներ։

Դեռ կեսօրին,  Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում 24 հոգանոց հայկական պատվիրակությանը ողջունեցին Չեխիայի Հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Հայր Սուրբը նախ ծանոթացրեց Չեխիայի հայ համայնքի ու եկեղեցու պատմությանը, ապա երիտասարդներին կոչ արեց երբեք չվհատվել պարտություններից, այլ ընդհակառակը ոգեւորվել եւ հասնել այն նպատակներին, որոնց մասին երազում են։ ,,Հենրիխ Մխիթարյանի օրինակը ձեզ համար թող լինի ուղեցույց,- ասաց նա։ Հայր Բարսեղը կոչ արեց պատանիներին, նաեւ մեծ ուշադրություն դարձնել ուսմանը, լեզուների իմացությանը եւ անձնական ներդրումով հզորացնել հայրենի երկիրը՝ Հայաստանը։

Հայաստանի դեսպանն իր հերթին կարեւորելով ուսման դերն ու նշանակությունը, լեզուների իմացությունը, կոչ արեց հայ պատանիներին ավելի ազատ ու անկաշկանդ լինել, սեփական մտքերն ու գաղափարաները ոչ միայն արտահայտել, այլեւ ձգտել դրանց իրականացմանը։ Կարեւորելով հայկական թիմի մասնակցությունը, նա դա համարեց ժողովրդային դիվանագիտության լավագույն օրինակ, երբ հազարից ավելի մասնակիցներ հնարավորություն ունեն ծանոթանալու Հայաստանին ու հայկական ֆուտբոլի պատանի ներկայացուցիչների միջոցով նաեւ հայկական մշակույթին։

Երկրորդելով Հայր Սուրբին եւ Հայաստանի դեսպանին, ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիրը պատանի ֆուտբոլիստներին կրկին հորդորեց հետեւել Հենրիխ Մխիթարյանի օրինակին, ով յոթ լեզու գիտի եւ համարվում է աշխարհի ամենակրթված ֆուտբոլիստներից մեկը, նաեւ վայլել գեղեցիկ Պրահան եւ կապեր հաստատել տարբեր երկրներից ժամանած իրենց հասակակիցների հետ։

Առջեւում դեռեւս կա մցումային մի քանի օր, որոնց ավարտին պրազ կդառնա, թե որ թիմը կտանի հաղթական գավաթը։ Մեր պատանիներին մաղթում ենք հաջողություն։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
4. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
5. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
8. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
9. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
10. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: