ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահա. Դանիել Հերմանը եւ Հասմիկ Պողոսյանը ստորագրեցին հայ-չեխական մշակութային համագործակցության համաձայնագիր

14 նոյեմբերի, 2014 | 07:31

hay czechՆոյեմբերի 13-ին Պրահայում Չեխիայի եւ Հայաստանի մշակույթի նախարարներ Դանել Հերմանը եւ Հասմիկ Պողոսյանը ստորագրեցին հայ-չեխական մշակութային համագործակցության մասին համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների միջեւ համատեղ մշակութային նախագծերի իրականցում։ Համաձայնագրի ստորագրմանը նախորդած հանդիպման ընթացքում Չեխիայի մշակույթի նախարարն անդրադարձ կատարեց հարուստ քրիստոնեական ժառանգություն ունեցող Հայաստանի անցյալին ու ներկային, հիշատակելով նաեւ  Երուսաղեմի հայկական թաղամաս  կատարած իր անմոռանալի այցելության մասին։

hay czech 2Հայաստանի մշակույթի նախարարն իր հերթին պարոն Հերմանին հրավիրեց Հայաստան՝ մոտիկից ծանոթանալու հայկական բնաշխարհին եւ պատմաճարտարապետական հուշարձաններին։ Չեխ գործընկերը ցանկություն հայտնեց ապագայում մասնակցել որեւէ հայկական հուշարձանի վերականգնման աշխատանքներին։  Տիկին Պողոսյանը հանդես եկավ նաեւ  համագործակցության կոնկրետ առաջարկներով, համատեղ ցուցահանդեսների կազմակերպումից մինչեւ համերգային տարբեր ծրագրեր, հնագիտական պեղումներ եւ չեխական արվեստի ներկայացում Հայաստանում։

hay czech3Նախարար Պողոսյանն  իր խոսքում նաեւ բարձր գնահատական տվեց Պրահայում լույս տեսնող ՕՐԵՐ եվրոպական ամսագրին, որը 15 տարի շարունակ վավերագրում է ոչ միայն հայ-չեխական կապերը, այլեւ անդրադառնում է Եվրոպայի հայության մշակութային եւ համայնքային կյանքին։

Նախարարը նշեց նաեւ, որ 2015 թվականին Հայաստանը կմասնակցի Չեխիայի ժամանակակից թատերական արվեստի Քվադրենալեին, իսկ Ազգային գրադարան եւ պատկերասրահ այցելություններից հետո, պայմանավորվածություն է ձեռք բերվել ցուցահանդեսներ բացել Պրահայում եւ Երեւանում։

hay czech 4hay czech5Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ Հայաստանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան։

Օրեր

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
2. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
3. Ռադեկ Վոնդրաչեկ-Արա Բաբլոյան հանդիպում Պրահայում
4. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
5. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
6. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
7. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
8. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
9. Միլան Շտյեխի հայաստանյան երեք օրերը եւ հայ-չեխական կապերի նոր որակը
10. Միլան Շտեյխը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: