ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՊՐԱՀԱ. ,,Գուրմետ Հաուսը,, ներկայացրեց Հայաստանը՝ դեսպանությունների փառատոնում

12 մայիսի, 2018 | 18:04

Այսօր Պրահայի Հաղթանակի հրապարակում անցկացվեց ավանդական դարձած Դեսպանությունների փառատոնը՝ ,,Սնունդ եւ մշակույթ» խորագրով։  Այստեղ կողք-կողքի ներկայացված էին նաեւ Հայաստանի ու Վրաստանի դեսպանությունները։ Հայաստանի տաղավարը ներկայացնում էր պրահահայերի շրջանում արդեն մեծ ճանաչում ունեցող »Gourmet House»/Գուրմետ Հաուս/ ռեստորանը, որի սեփականատերը մեր հայրենակից Դավիթ Զավարյանն է։

Հայկական տաղավարոմւ պատրաստում էին հայկական համեմունքներով խորոված ու քյաբաբ, ինչպես նաեւ վաճառում համեղ գաթա։ Փառատոնի հյուրերը ոչ միայն համտեսում էին հայկական խորտիկները, այլեւ հարցեր տալիս Հայաստանի մասին։ Հայկական տաղավար այցելեցին նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ չեխահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Հետաքրքիր արեւելյան ճաշատեսակներ էին ներկայացնում նաեւ Ինդոնեզիայի, Լիբիայի, Թունիսի, Արաբական միացյալ միությունների, ինչպես նաեւ Չեխիայի տարբեր ռեստորանների տաղավարները։ Փառատոնի ողջ ընթացքում տարբեր ազգերի ներկայացուցիչներ հանդես էին գալիս երաժշտական կատարումներով։

Պրահայի հաճելի արեւային եղանակն էր նաեւ պատճառաը, որ այս տարի փառատոնի այցելուների թիվն աննախադեպ էր։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
2. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
3. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
4. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
5. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
6. «Եկեղեցեաց Գիշեր» նշուեցաւ Պրահայի մէջ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի այցը Ս. Ղազար
7. Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ
8. Պրահայի հայ երիտասարդներն իրենց աջակցությունն են հայտնում երևանյան ցույցերին
9. Արաքսիա Ղազարյանի «Մեր ակունքները» խորագրով ցուցահանդես Պրահայում
10. Գյուրջիեւ անսամբլի կոմիտասյան համերգը Պրահայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: