ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան

26 օգոստոսի, 2018 | 16:41

,,Պրահայում շատ բարձր մակարդակով հանդիպումներ ունեցանք, շատ դրական էին, եւ մեծ արդյունքներ ենք սպասում այս հանդիպումներից,- այս մասին ՕՐԵՐ-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Նրա ասելով,  իրենք  կշարունակեն զարգացնել երկկողմ հարաբերությունները, որը դինամիկ պրոցես է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-24-ին պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը, հանդիպումներ էր ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտյեխի,  Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի, վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ: Հայաստանի պատգամավորական պատվիրակությունը այցելել էր նաեւ Լիդիցեի հուշահամալիր, իսկ այցի վերջին օրը՝ նաեւ Ստրահովի միաբանության գրադարան։ Այն հարցին, թե  ինչ տպավորություն ստացան Պրահայից, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասաց. ,,Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ,,։

Այցի ավարտին, Չեխիայում Հայաստանի դեսպանի անունից տրված ընթրիքի ընթացքում Հայաստանի դեսպանությանը ցույց տված աջակցության եւ հայ-չեխական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար Արա Բաբլոյանն Ազգային ժողովի հուշամեդալով պարգեւատրվեց գործարար, կինոպրոդյուսեր Արմեն Անանիկյանը, ով իր հերթին շնորհակալություն հայտնեց նման գնահատանքի համար։

 ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
5. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
6. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
7. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
8. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
9. Նախագահը ներքաղաքական իրավիճակը քննարկել է վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի հետ
10. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: