ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
27 հունիսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումների ոգեկոչումը Չեխիայում

18 ապրիլի, 2017 | 11:24

 

genocide 2017 nkar2Ապրիլ 20

Ապրիլի 20–ին ժամը 12:00–ից մինչև  12:30 Malostranské náměstí–ում (Malostranské náměstí 1/17, Prague 1-Malá Strana) տեղի կունենա «Պրահայի Հայ Երիտասարդական Միության» կողմից կազմակերպած լուռ բողոքի ակցիա։ Ակցիայի նպատակն է հիշեցնել հասարակությանը Հայոց Ցեղասպանության մասին և պահանջել Չեխիայի խորհրդարանից չլռել, գործել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։

Ապրիլ  22

Ապրիլի 22-ին  ժամը 17-ին Յիհլավայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա  Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն, որին ներկա կլինեն Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան  Սեյրանյանը,  ՈՒՐԱՐՏՈՒ Հայ-Չեխական միության նախագահ  Ալեքսանդր  Սարգսյանը, իսկ  ժամերգությունը կանցկացնի Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։

Ապրիլ 23

Ապրիլի 23-ին ժամը 15-ին Բռնո քաղաքի Հուսինյան եկեղեցում  տեղի կունենա Սրբոց Նահատակաց արարողություն, որը կմատուցի Չեխիայի հոգեւոր հովիվ  Բարսեղ  վարդապետ Փիլավչյանը։

Ապրիլ 24

15:00  Ծաղիկների զետեղում Ֆրանց Վերֆելի տան մոտ, հասցե` Opletalova 24, Praha 1, 110 00

15:30  Ծաղիկների զետեղում խաչքարի մոտ, հասցե` Jindřišská 31, Praha 1, 110 00

16:00  Քայլերթ, սկիզբը`Václavské náměstí (pomník sv. Václava), Náměstí republiky, Staroměstské náměstí, ավարտը՝ Ս.Հոգի եկեղեցու

17:30  Եկեղեցական արարողություն, հուշ-ձեռնարկ Ս.Հոգի եկեղեցում,

հասցե` U Svatého Ducha 1, Praha 1, 110 00

  • Սրբոց Նահատակաց տոնին նվիրված արարողություն, Բարսեղ վարդապետ Փիլավչյան, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ
  • Ելույթներ.
  • Չեխիայի և Սլովակիայի hանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյան
  • Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոնիշ
  • Համերգ՝ երգեհոնահար Կարել Լոուլա
  • Մեներգիչ՝ Հայկ սարկավագ Ութիջյան

 

Չեխիայի հայ համայնքի ՚՚Ապրիլ 24՚՚ կոմիտե

17.04.2017

Պրահա

genocide 2017 nkar


Առնչվող նյութեր
1. Լեժակիում հիշել են ֆաշիզմի զոհերին. մասնակցել է նաեւ Հայաստանի դեսպանը
2. Անատոլի եւ Դավիթ Հունանյանները կրկին դարձան քիքբռնցքամարտի Չեխիայի չեմպիոններ
3. Չեխական բիզնեսի պատվավոր մրցանակներ Գեւորգ Ավետիսյանին, Կարել Գոտին, Իվանա Թրամփին եւ այլոց
4. Չեխիայում նշվում է Հայրերի օրը. Հավաք-ցույց Վացլավի հրապարակում
5. Հասմիկ Պապյանի շռայլ նվերը Պրահային
6. Կարինա Մովսեսյանը արժանացել է ամերիկյան երեք մրցանակի
7. Վալենսիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
8. ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինի Պատուիրակութիւնը Հանդիպում Ունեցաւ Չեխիոյ Դեսպանին Հետ
9. Բելլինիի ,,Նորման,, եւ հայ-չեխական բարեկամությունը
10. Դոկտոր Հայկ Ութիջյանին շնորհվել է Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատվո անդամություն

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: