ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահան դառնում է Եվրոպական կենտրոն Հարավային Կորեայի համար- Korean Air-ը գնեց Czech airlines-ի 44 տոկոսը

11 ապրիլի, 2013 | 00:11

ՊՐԱՀԱ- Ապրիլի 10-ին հանդիսավոր պայմաններում Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Նեչասը եւ ֆինանսների նախարար Միրոսլավ Կալոուսեկը Հարավկորեական ,,Կորեական ավիաուղիների,, նախագահ Չանգ Հուն Չինի հետ ,,Չեխական ավիաուղիների,,(ČSA) 44 տոկոսի վաճառքի մասին պայմանագիր ստորագրեցին։ Կորեական կողմը այդպիսով վճարեց 68 միլիոն չեխական կրոն։

Դեռեւս 2004 թվականից ,,Կորեական ավիաուղիները,, իրականացնում է Սեուլ–Պրահա չվերթը եւ նպատակ ունի Պրահան իր ուղեւորների համար դարձնել Եվրոպայում հիմնական տարանցիկ օդակայան։ Այդ նպատակով ,,Կորեական ավիաուղիները,, Դուբլինից Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայան կտեղափոխի նաեւ իր եվրոպական ուղեւորների սպասարկման կենտրոնը։

Չեխիայի վարչապետը հույս է հայտնել, որ աշխարհի ամենամեծ ավիաընկերությունը գնելով Եվրոպայի ամենահին ավիաընկերություններից մեկը, ճիշտ որոշում է կայացրել ,,Չեխական ավիաուղիների,, ապագա զարգացման համար։

Ավելացնենք, որ ,,Կորեական ավիաուղիները,, թռիչքներ ունի աշխարհի 105 եւ ներքին՝ 13 ուղղություններով։ Միայն 2011 թվականին ,,Կորեական ավիաուղիների,, ծառայություններից օգտվել է 23 միլիոն ուղեւոր։

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Չեխական ավիաուղիները վերսկսում է իր Երևան-Պրահա չվերթները դեկտեմբերի 13-ից
2. Արամ Խաչատրյանի 110- ամյակը նշվեց Պրահայի ,,Լիխտենշտեյնյան պալատում,,՝ ,,Խաչատրյան Տրիո,, եռյակի մասնակցությամբ
3. Պրահայի մետրոյում կհնչի երաժշտություն
4. Պրահայից երկու նոր չվերթ կիրականացվի դեպի Ռուսաստան եւ Ուկրաինա
5. Չեխիայի կառավարությունը հավանություն տվեց Չեխական ավիաուղիների վաճառքին
6. Հակոբ Ասատրյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: