ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահայում ցուցադրվեց ,,Երկրաշարժ,, ֆիլմը

22 հունվարի, 2017 | 22:17

tigran seyranianՀունվարի 22-ին Պրահայի քաղաքային գրադարանի փոքր դահլիճում  հայ համայնքի համար ցուցադրվեց  ռուս-հայկական համատեղ արտադրության ՛՛Երկրաշարժ՛՛ ֆիլմը, որի  ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը։ Ֆիլմի պրոդյուսերներն են  Արամ Մովսեսյանը, Սարիկ Անդրեասյանը եւ  Ռուբեն Դիշդիշյանը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Վիկտոր Ստեփանյանը, Տաթև Հովակիմյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դանիիլ Իզոտովը, Միքայել Ջանիբեկյանը, Սոս Ջանիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Արեւիկ Մարտիրոսյանը եւ այլք։

Ցուցադրությունից առաջ ներկաներին ողջույնի խոսք ասացին Չեխիայի հայության հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը,եւ պրոդյուսեր Արմեն Անանիկյանը, ով ներկայացրեց իր գործընկերների ֆիլմը՝  ,, Երկրաշարժ,,ը։

barsegh pilavchianՀայր Բարսեղը նշեց, որ չնայած արհավիրքներին, մարդկանց կյանքում գլխավորը մնում է սերը, որի միջոցով հաղթահարում են բոլոր դժվարությունները։ Նա ներկաներին կոչ արեց սիրել միմյանց եւ տեղի չտալ չարությանն ու բամբասանքներին։ Հայր Սուրբը աղոթեց նաեւ երկրաշարժի զոհերի հոգու հանգստության համար։

Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը նշեց, որ թեեւ ֆիլմի մասին շատ հակասական կարծիքներ կան, բայց քանի որ ինքը դեռ չի դիտել ֆիլմը, չի կարող կարծիք հայտնել։ Ամեն դեպքում, դեսպանի կարծիքով հայ ժողովրդի այս ողբերգությունը երբեք չի մոռացվի եւ սերունդները պարտավոր են հիշել կատարվածը։

armen ananikyanՊրոդյուսեր Արմեն Անանիկյանն իր խոսքում նշեց, որ թեեւ ֆիլմը քաղաքական պատճառներով չընդգրկվեց Օսկարի մրցանակաբաշխության մրցույթում, սակայն Ռուսաստանում արդեն 220 միլիոն է հավաքել կինոդիտումների արդյունքում, ինչը վկայում է ֆիլմի հաջողության մասին։ Նա նաեւ գովեստով խոսեց ֆիլմի երիտասարդ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանի մասին, ում մեծ ապագա է սպասվում կինոաշխարհում։

Ինչպես իր հարցազրույցներից մեկում է ասել պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը, ֆիլմի բյուջեն կազմել է 200 միլիոն ռուբլի, այսինքն մոտ՝ 4.5 միլիոն դոլլար։

Ֆիլմը պատմում է 1988 թվականին ահավոր աղետից հետո Գյումրիում ապրող մի քանի հերոսների պատմությունը։

Կոնստանտին Բերեժնովի և երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունները դառնում են ֆիլմի հիմնական սյուժեն։  8 տարի առաջ Բերեժնովի մեղքով տեղի ունեցած ավտովթարի ժամանակ մահացել էին Ռոբերտի ծնողները, իսկ  Կոնստանինը հայտնվել  էր բանտում, որբ մնացած Ռոբերտը ապաստանել էր իր հարազատների մոտ: Երկրաշարժի  օրը Բերեժնովը վերադառնում է իր ընտանիքի մոտ, սակայն աղջկա մարմինը գտնում է փլատակների տակ, կինը մահանում է, իսկ որդուն այդպես էլ չի հասցնում տեսնել, քանի որ վիրավորում է դանակի հարվածից եւ մահից առաջ Ռոբերտին խոստովանում է, որ ճանաչել է թե ով է ինքը, եւ իր ոսկե շղթան տալիս է նրան, պատվիրելով գտնել եւ փոխանցել իր որդուն։

kinopoisk.ru

Իհարկե, ֆիլմում  կան չափազանցված պահեր, հատկապես գողությունների պահը,   բայց սա գեղարվեստական ֆիլմ  է, եւ չպետք է մոտենալ փաստագրական ֆիլմի չափանիշներով։

Ֆիլմի հաջողություններից է դերասաններ Կոնստանտին Լավրոնենկոյի եւ Միքայել Պողոսյանի փայլուն խաղը, ինչպես նաեւ Յուրի Կորոբեյնիկովի օպերատորական աշխատանքը։

 

Հ.Ա., ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
3. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
5. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
6. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
7. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
8. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
9. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
10. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: