ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահայում ներկայացվեց հայկական կոնյակը

22 նոյեմբերի, 2013 | 17:36

Ararat Dinner b_21.11.13ՊՐԱՀԱ- Նոյեմբերի 21-ին Պրահայի Grand Hotel Bohemia հյուրանոցի շքեղ դահլիճում 8 տասնյակից ավելի հյուրերի ներկայությամբ տեղի ունեցավ ,,Արարատ,, կոնյակի համտեսի միջոցառումը՝ Պեռնո Ռիկարի Չեխիայի Յան Բեխեր ընկերության կազմակերպությամբ։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ընկերության նախագահ Անտոնի Սխոֆիլդը եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները։ Միջոցառման պատվավոր հյուրերն էին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Պեռնո Ռիկարի ,,ԱՐԱՐԱՏ,, Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը եւ նրա տեղակալները։ Վերջինիս այդ պաշտոնում շուտով կփոխարինի ընկերության Ղազախստանի ներկայացուցիչ Արտակ Դավթյանը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը։

Հանդիսավարի բացման խոսքից հետո ,,Արարատ,, կոնյակի դեսպան Մարինա Բադալյանը ներկայացրեց Հայաստանում կոնյակի արտադրության սկզբնավորման շրջանը, խոսեց հետագա զարգացման եւ այսօր թողարկվող արտադրատեսականու մասին՝ զուգահեռաբար ցուցադրելով արխիվային եւ ժամանակակից կադրեր գործարանի պատմությունից։ Նա ներկայացրեց համտեսի համար դրված ,,5 աստղանի,, , ,,Ախթամար,, եւ ,,Նաիրի,, կոնյակների համային եւ գունային տարբերությունները։ Մասնավորապես հայտնի դարձավ նաեւ, որ տարեկան արտադրվող 4,5 միլիոն լիտր Ararat Dinner_21.11.13կոնյակի միայն 7 տոկոսն է իրացվում Հայաստանում, մնացյալ 92-93 տոկոսը արտահանվում է աշխարհի 33 երկիր։ Ամենամեծ սպառողներից մեկը Ռուսաստանն է։ Սլովակիայում այն իրացվում է տարեկան 12 հազար լիտր , իսկ Չեխիայում` ավելի քիչ։ Այս մասին տեղեկացանք ընկերության Չեխիայի ներկայացուցիչներից։

Միջոցառման վերջում բեմ հրավիրեցին նաեւ ,,ԱՐԱՐԱՏ,, Երեւանի կոնյակի ararat Marinaգործարանի տնօրեն Արա Գրիգորյանին, ով ջերմորեն ողջունեց ներկաներին, պատասխանեց վարողի հարցերին եւ շնորհակալություն հայտնեց Պրահայի գործընկերներին նման միջոցառման համար։ ,, Մենք լիահույս ենք, որ ,,Բեխերովկան,, եւ ,,Արարատը,, դեռ երկար ճանապարհ կանցնեն միասին,- ասաց նա։

Հիշեցնենք, որ չեխական ,,Բեխերովկա,, եւ հայկական ,,Արարատ,, ապրանքանիշերը պատկանում են Պեռնո Ռիկար ֆրանսիական ընկերությանը։

ararat nkarՄիջոցառման ողջ ընթացքում դահլիճում թեւածում էր հայկական երաժշտություն, իսկ ժամանակ առ ժամանակ ավազի վրա նկարչուհի Լիդիան պատկերում էր տարբեր նշաններ, իսկ վերջում նաեւ Երեւանի կոնյակի գործարանի շենքը։

Foto: Lukáš Janičina a Orer

Օրեր եվրոպական ամսագիր

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը պատռում է Աշոտ Գրիգորյանի իրական դեմքը՝ պատասխանելով նրա հերյուրանքներին
9. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
10. «Հայաստանը Եվրոպա է». ընդունելություն Պրահայում Հայաստանի դեսպանատանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: