ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահայում բացվեց PidiFEST 2017 թատերական փառատոնը՝ Երեւանի տիկնիկային թատրոնի մասնակցությամբ

11 մայիսի, 2017 | 18:19

Մայիսի 11-ին Պրահայի ՊԻԴԻՎԱԴԼՈ թատրոնում բացվեց Դերասանական բարձրագույն դպրոցի  6-րդ Միջազգային ուսանողական թատերական փառատոնը, որին մասնակցում է նաեւ Երեւանի Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը։ Ներկաներին ողջունեցին ոչ միայն ուսանողներն իրենց պարային եւ հումորային կատարումներով, այլեւ դպրոցի եւ փառատոնի տնօրեն Լուցիե Կուզելովան եւ թատրոնի տնօրեն Լուցիե Ռադիմերովան։

6-րդ միջազգային փառատոնին մասնակցում են Հայաստանի, Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի եւ Չեխիայի տարբեր քաղաքների թատրոններ։ Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց Լուցիե Կուզելովան, փառատոնի շրջանակներում կտրվեն նաեւ մրցանակներ՝ լավագույն ներկայացման, լավագույն կին եւ տղամարդ դերակատարումների համար։

Հանդիսավոր փակումը տեղի կունենա կիրակի օրը ժամը 16-ին։

Երեւանի տիկինիկային թատրոնը կներակայացնի Անդերսենի ,,Մատնաչափիկը,, ներկայացումը։ Հայաստանի պատվիրակության կազմում են ներկայացման թատրոնի պրոդյուսեր Արտաշես Բաբայանը եւ նկարիչ Կարինե Բաբայանը, ներկայացման ռեժիսորն ու  դերասանները։ Ներկայացումը տեղի կունենա մայիսի 13-ին ժամը 14-ին՝ ՊԻԴԻՎԱԴԼՈ թատրոնում։(Letohradska 44, Praha 7)

Հանդիսավոր բացմանը ներկա էին Չեխիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան եւ հյուպատոս Աննա Ավետիսյանը։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
2. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
3. Վահրամ Փափազյանը և Թեհրանի հայկական թատրոնը. Մեծ դերասանի 160-ամյակը
4. Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը
5. Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյա հոբելյանը
6. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
7. Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8. «Արտավազդ» մրցանակներ լավագույն թատերական գործիչներին
9. Համլետ Չոբանյանի «Լռության Մեղեդի» մենաներկայացումը Բեռլինում
10. Բեմադրիչ Հայկ Կարապետյանն արժանացել է Լատվիայի պետական մրցանակի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: