ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահայում ավարտվեց Գրքի եւ գրականության միջազգային տոնավաճառ-փառատոնը

13 մայիսի, 2018 | 14:06

Մայիսի 11-13-ը Պրահայի Ցուցահանդեսների պալատում անցկացվեց 24-րդ Գրքի միջազգային ցուցահանդեսն ու գրականության փառատոնը։ Այս տարի ներկայացված էին  30 երկրների տաղավարներ, 693 մասնակիցներ, 404 ցուցահանդեսային մասնակիցներ՝ 208 տաղավարներով։ Նախկին Խորհրդային Միության երկրներից ներկայացված էին միայն Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ԵՄ անդամ 15 երկրներ, Չինաստանն ու Արգենտինան, Կոնգոն եւ Հարավային Կորեան, Կանադան եւ Տայվանը։

Այս տարի գրականության փառատոնի պատվավոր հյուրն էր Իսրայելի պետությունը։ Ներկայացված էին Իսրայելի ժամանակակից գրականության նմուշներ, հյուր էին եկել հրեա գրողներ՝ Դավիդ Գրոսսմանը, Աբրահամ Յեհոշուն եւ Դրորա Միշանը։

Ցուցահանդեսի տարվա գլխավոր թեման էր՝ կոմիկսը եւ այստեղ էին եկել չեխական կոմիկսի հայտնի դեմքերը՝ իրենց նոր հրատարակություններով։

Աննախադեպ էր այցելուների քանակը։ Չեխերը շարունակում են մնալ կարդացող հանրություն, եւ  գրքերի այն քանակը, որ վաճառվեց ցուցահանդես-փառատոնի շրջանակներում, գերազանցեց բոլոր մասնակիցների սպասելիքները։ Ի դեպ ցուցահանդեսին մասնակցում էին ոչ միայն հրատարակչությունները,ճամփորդական ամսագրերի խմբագրությունները,  այլեւ Չեխիայի եւ Սլովակիայի Ազգային գրադարանները։

Փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին բազմաթիվ գրքերի շնորհանդեսներ ու հեղինակների հետ հանդիպումներ, վիկտորինաներ, երեխաների համար հետաքրքիր գրական մրցույթներ։ Զարմանալի է,որ Հայաստանը երբեւէ չի ներկայանում այս ցուցահանդեսին, համարելով, որ այն այնքան էլ ներկայացուցչական չէ։ Սակայն թարգմանական գրականության առումով այն կարող է շատ քավ միջավայր լինել արեւելաեվրոպական շուկա դուրս գալու համար, հայ հեղինակներին Կենտրոնական Եվրոպայի երկրների լեզուներով թարգմանելու համար։ Վերջին  տարիներին այս միջազգային գրական ստուգատեսում հայ գրողներից մի քանի անգամ ներկա է եղել միայն ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանը, որի գրքերը թարգմանվել են չեխերեն։

Փառատոնի շրջանակներում անցկացվեցին նաեւ մի քանի գրական մրցանակների հանձնում, աշխատաժողովներ, աուդիոգրքերի ներկայացումներ։ Չորս օր շարունակ Պրահայում իսկական գրական տոն էր։


Առնչվող նյութեր
1. Պրահայի Գարնանային Միջազգային Երաժշտական Փառատօնի Եզրափակիչ համերգը
2. Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին
3. Քրիստոֆեր Աթամյանին գրական մրցանակˋ «Վաշինգտոնյան բարձունքների բանաստեղծը» գրքի համար
4. Լույս է տեսել «Արարատ»-ի բնագիրները» գրքի Բ հատորը
5. Երեւանյան գրքի փառատոնը ավարտվեց, հաղթողների գործերը կհրատարակվեն
6. Պրահայի դիվանագիտական տոնավաճառ-փառատոնում ներկայացավ նաեւ Հայաստանը
7. Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
8. Ցեղասպանությանը նվիրված չեխերեն գրքի շնորհանդեսը նոյեմբերի 14-ին
9. Թեյի ու Սուրճի առաջին միջազգային փառատոնը Երեւանում
10. Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված վավերագրերի ժողովածուների շնորհանդես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: