ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահայի քաղաքապետը մասնակցել է «Ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների» ակցիային

15 հոկտեմբերի, 2014 | 17:06

emin milli maleՀոկտեմբերի 14-ին Պրահայի Խաղաղության հրապարակում «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել է թատերականացված բողոքի ակցիա՝ Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին սատարելու նպատակով: ՀԿ-ի համահիմնադիրն է Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան:

Ինչպես հայտնում են չեխական լրատվամիջոցները՝ հրապարակում՝ Սուրբ Լուդմիլայի տաճարի դիմաց, տեղադրվել էր սիմվոլիկ բանտախուց, որին փակցված են եղել Ադրբեջանի դրոշը և ադրբեջանցի մի շարք քաղբանտարկյալների, այդ թվում՝ Լեյլա Յունուսի և Ինթիղամ Ալիևի անուններով և լուսանկարներով ցուցանակներ: Բեմականացման ժամանակ «ադրբեջանցի ոստիականները ձերբակալում էին ցուցարարներին և նետում բանտախուց»:

Ակցիայի մասնակիցների թվում էին՝ նախկին ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի TOP-09 կուսակցությունը ներկայացնող Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկը, ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Միլլին, Չեխիայի ԱԳՆ նախկին քաղաքական տնօրեն Պավել Ֆիշերը, Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչներ, ադրբեջանցի այլախոհներ:

Ցուցարարները պահանջել են Եվրոպայի Խորհուրդը նախագահող Ադրբեջանի իշխանություններից՝ ազատ արձակել 100-ից ավելի քաղբանտարկյալներին:

Ադրբեջանում մարդու իրավունքների և քաղբանտարկյալների թեման քննարկվել է Չեխիայում՝ հոկտեմբերի 12-14-ին անցկացված Forum-2000 18-ին կոնֆերանսի ընթացքում:

Ակցիան լայնորեն լուսաբանվել է տեղական ԶԼՄ-ներում:

www.tert.am

Foto: Tereza Fantlová


Առնչվող նյութեր
1. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
2. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
3. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
4. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
5. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
6. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
7. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
8. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում
9. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
10. Բաքուն օգտվում է ժխտողական քաղաքականության մեջ բազմափորձ Թուրքիայից.-Էդ. Նալբանդյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: