ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահայի հայ երիտասարդներն իրենց աջակցությունն են հայտնում երևանյան ցույցերին

20 ապրիլի, 2018 | 16:09

Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերին արձագանքել են Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բնակվող հայ երիտասարդները՝ հոլովակ նկարելու եղանակով: Նախաձեռնության հեղինակը 25-ամյա Մարիամ Սահակյանն է:

Ապրիլի 19-ին 20-25 հայ երիտասարդներ մասնակցել են հոլովակի նկարահանմանը, որում կրկնում են երևանյան ցույցերի կարգախոսը՝ «քայլ արա, մերժիր Սերժին»: «Հայաստանում չենք, բայց հոգով այնտեղ ենք: Քաղաքականության մեջ շատ խորացած չեմ, բայց տեսնում եմ, որ Երևանում բազմաթիվ ուսանողներ, դպրոցականներ, տարեց մարդիկ, փոքրեր, բոլորը դուրս են եկել փողոց, և բոլորի նպատակն է ունենալ լավ ապագա իրենց հայրենիքում: Բնականաբար, այստեղ էլ փորձում ենք սատար կանգնել նրանց: Մենք այստեղ ենք, բայց դա չի նշանակում, որ մենք չկանք»,- նշում է երևանցի Մարիամը, ով վերջերս է տեղափոխվել Պրահա, ոսկերչական գործի դիզայներ է:

26-ամյա Արսեն Ջոմարդյանն էլ, ով նույնպես երևանցի է ու երկու տարի է, ինչ Պրահայում է, ավարտել է տեղի համալսարաններից մեկը, աշխատում է լոգիստիկայի ոլորտում որպես միջազգային լոգիստիկ կոորդինատոր և մաքսային վերահսկող: Նա ևս նկարահանվել է հոլովակում:

«Համակարգային փոփոխություններ պիտի լինեն: Համակարգն, ըստ իս, աշխատում է բազմաթիվ ատկատներով: Դա հենց ճանապարհային շինարարությունների օրինակով կարող ենք ասել: Երբ համեմատում ենք միջազգային փորձի հետ, տեսնում ենք, թե ինչքան գումար է ծախսվում յուրաքանչյուր կիլոմետրի համար, տարբերություններ կան»,- նշում է մեր զրուցակիցը:

Մեկ այլ երևանցի՝ 26-ամյա Հակոբ Ավետիսյանը, ինժեներ է կապի համակարգում, ասպիրանտուրայում է սովորում: 3,5 տարի է, ինչ գտնվում է Պրահայում: «Մեր հայ ընկերներին, համակարգից դժգոհներին սատարելու համար ենք պատրաստում հոլովակը, մենք նույնպես դեմ ենք Սերժ Սարգսյանին և նրա կառավարման մեթոդներին: Կարելի է ասել, որ նա ամենաանհաջող նախագահն է եղել մեր պատմության մեջ, նրա օրոք արտաքին պարտքն է մեծացել, 300 հազար արտագաղթած ունենք, կարելի է ասել, որ այդ մարդկանցից ենք նաև մենք, որովհետև այստեղ հիմնականում Հայաստանից եկած հայեր են»,- ասում է Հակոբը:

Հոլովակում նկարահանվածները գերազանցապես Հայաստանի քաղաքացի երիտասարդներ են, ովքեր սովորելու կամ աշխատանքի նպատակով գտնվում են Պրահայում:

Ապրիլի 20-ին էլ երիտասարդների մեկ այլ խումբ Պրահայում Հայաստանի դեսպանատան մոտ պատրաստվում է բողոքի ակցիա իրականացնել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Նրանց տեղեկացմամբ՝ այդ քայլով Հայաստանում փողոց դուրս եկած մարդկանց ցանկանում են փոխանցել, որ աջակցում են նրանց, թեև հեռվում են:

Մարինե Մարտիրոսյան

Պրահա

http://hetq.am/arm/news

Լուսանկարներում՝ Հակոբ Ավետիսյանը, Արսեն Ջոմարդյանը (ձախից աջ) եւ  Մարիամ Սահակյանը

Պրահայում բնակվող հայ երիտասարդների ակցիան ի սատարում Հայաստանի իրենց ընկերների: #ՄերժիրՍերժին #MerjirSerjin

#Քայլարա #ՄերժիրՍերժին

Zveřejnil(a) Mariam Sahakyan dne 20. duben 2018


Առնչվող նյութեր
1. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
2. ԲԵԼԳԻԱ. ՊՐԻՒՔՍԷԼԻ ՄԷՋ ԱՒԱՐՏԻՆ ՀԱՍԱՒ ՀՅԴ ԵՒՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
3. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
4. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
5. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
6. Չեխահայ Նշան Ավետիսյանը մասնակցում է Ֆրիդեկ Միստեկի տեղական ընտրություններին
7. Վիկտոր Աղաթելյանը դարձավ Չեխիայի թիվ մեկ բռնցքամարտիկ
8. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
9. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
10. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: