ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահայի հայ երիտասարդներն ակտիվացնում են իրենց գործունեությունը. առաջին հավաքն ու սեմինարը

23 մարտի, 2017 | 10:58

ՊՐԱՀԱ. ՕՐԵՐ. Մարտի 11-ին Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում տեղի ունեցավ  «Պրահայի Հայ Երիտասարդական Միության» առաջին ընդհանուր հանդիպումը։

eeritasardner praha 1Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան 40 հայ երիտասարդներ, նպատակ ունենալով՝ ձևավորել մի պլատֆորմ, որը կմիավորի բոլոր հայ երիտասարդներին։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին կազմակերպության հիմնական նպատակները և հետագա ծրագրերը։ Նպատակների թվում էին՝ 1.հայ երիտասարդության համախմբումը եւ նրանց դերի բարձրացումը համայնքային կյանքում, 2. հայկական ինքնության, մշակույթի եւ ժառանգության պահպանումը,  3. փորձի փոխանակման և փոխադարձ օգնության համար  միասնական հարթակի ձեւավորումը, 4.Չեխիայում Ազգային փոքրամասնության կարգավիճակի ստացման աջակցությունը։

Հավաքի ժամանակ նշվել է, որ երիտասարդկան միությունը ոչ մի քաղաքական կամ եկեղեցական կազմակերպության հովանու ներքո չի գործի, կլինի անկախ, եւ իր աշխատանքները կփորձի իրականացնել ոչ միայն Պրահայում, այլեւ Չեխիայում։  Միությունը պատրաստ է նաեւ համագործակցել համայնքային այլ կառույցների հետ՝ պահպանելով իր անկախությունը։

eritasardner paraha 2Առայժմ առաջարկներ են հնչել անցկացնել տարբեր սեմինարներ, Ապրիլի 24-ի նախօրեին՝ ֆլեշմոբ, նաեւ կազմակերպել ամառային արշավներ, մարզական եւ այլ տիպի մրցույթներ։

Հավաքի ընթացքում ընտրվել է 20 հոգուց բաղկացած վարչություն եւ 5 հոգուց կազմված խորհուրդ։

Ժողովի ավարտից հետո ներկաները ջերմ մթնոլորտում անցկացրել են հավաքույթ։

Հաջորդ օրը՝ մարտի 12-ին, Պրահայի CERGE-EI ինստիտուտի ուսումնական կենտրոնի լսարաններից մեկում միությունը կազմակերպել է առաջին սեմինարը, որին մասնակցել են Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի (անգլերեն հայտնի է այս անվանումով՝  «European Armenian Federation for Justice and Democracy» Արդարության եւ ժողովրդավարության Եվրոպական Հայկական Դաշնություն) ատենապետ Գասպար Կարապետյանը եւ հանձնախմբի աշխատակից Աշխեն Ֆիքսովա-Դավթյանը։  

eritasardner praha 4Սեմինարի ընթացքում բանախոսները ներկայացրել են  Եվրոպական խորհրդարանում և Եվրոպական ազգային կոմիտեներում Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ազատ ինքնորոշման իրավունքի գործընթացներին:

Մասնավորապես մանրամասն ներկայացվեցին և քննարկվեցին հետևյալ թեմաները․ «European Armenian Federation for Justice and Democracy» կառույցի պատմությունը, նշանակությունը և գործունեությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Եվրոպական Խորհրդարանում և Եվրոպական ազգային կոմիտեներում, Արցախի հանրապետության ճանաչման գործընթացը Եվրոպական Խորհրդարանում  և Եվրոպական ազգային կոմիտեներում։ Ելույթներին հաջորդեցին հարց ու պատասխանի բաժինները։

 ՕՐԵՐ

eritasardner praha 5eritasardner praha 3


Առնչվող նյութեր
1. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾ
2. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
3. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
4. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
5. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
6. «Եկեղեցեաց Գիշեր» նշուեցաւ Պրահայի մէջ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի այցը Ս. Ղազար
7. ՊՐԱՀԱ. ,,Գուրմետ Հաուսը,, ներկայացրեց Հայաստանը՝ դեսպանությունների փառատոնում
8. Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ
9. Պրահայի հայ երիտասարդներն իրենց աջակցությունն են հայտնում երևանյան ցույցերին
10. Արաքսիա Ղազարյանի «Մեր ակունքները» խորագրով ցուցահանդես Պրահայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: