ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցը տոնեց իր 20ամյակը- լուսանկարային շարք

28 փետրվարի, 2016 | 10:09

dprots himnՊՐԱՀԱ-ՕՐԵՐ- Փետրվարի 27-ը պատմական օր էր Պրահայի հայության համար։ Քաղաքային գրադարանի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի 20-ամյակը։

20 տարի առաջ ծնվել էր դպրոց բացելու գաղափարը, տարվել էին նախապատրաստական աշխատանքներ, եւ մեկ տարի անց դպրոցը սկսել է կանոնավոր գործել։ Հայության համար արդեն հարազատ դարձած դահլիճում էին հավաքվել տարբեր տարիներին դպրոցում ուսանած հայորդիներ, ովքեր եկել էին նաեւ իրենց գեղարվեստական համարներով զարդարելու հոբելյանական ձեռնարկը։

 

Հակոբ Ասատրյան

Հակոբ Ասատրյան

Տպավորիչ էր դպրոցի ողջ աշակերտության եւ ուսուցիչների կողմից Հայաստանի օրհներգի կատարումը, որին հետեւեց օրվա հանդիսավար, ՕՐԵՐ ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի բացման խոսքը։ Շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին իրենց նվիրական աշխատանքի համար, բանախոսը նաեւ չմոռացավ այն ծնողներին, ովքեր տարիներ շարունակ հայկական դպրոց են բերել իրենց զավակներին, կարողացել են նրանց մեջ լեզվի ու հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրություն սերմանել։ Նրա խոսքով. ՙՈրքան մեր ուսուցիչներն են անշահախնդիր դասավանդել այս տարիներին, նույնքան էլ մեր ծնողներն են  գտնվել հաստատակամ, որ թեկուզ դժվարություններով, ժամանակի զոհողությամբ,կարողացել են երբեմն ստիպողաբար, երբեմն համոզելով ու սիրաշահելով, իրենց զավակներին բերել հայկական դպրոց։ Այս տարիների մեր փորձառությունը ցույց է տվել, որ ընտանիքն է հայության պահպանության գլխավոր շարժիչ ուժը։ Որքան ընտանիքը կապված է հայկական արմատներին, այնքան հզոր է համայնքը։ Ցավոք, ոչ բոլորն են դա գիտակցում,  բայց թերեւս դա էլ ունի իր պատճառները, որոնք գալիս են մեր ժողովրդի ընդհանուր բարոյահոգեբանական վիճակից ու մեր ժամանակների խիստ նյութականացված արժեքներից՚։

 

Բարսեղ վարդապետ Փիլավչյան

Բարսեղ վարդապետ Փիլավչյան

Այնուհետեւ օրհնության խոսքով ներկաներին դիմեց Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Նա իր խոսքում բարձր գնահատեց դպրոցի դերը հայության կյանքում, շնորհավորեց դպրոցի ղեկավար Արմեն Քոլոյանին եւ ուսուցիչներին, եւ հորդորեց ավելի զգոն լինել հայության նվիրական արժեքների պահպանության հարցում։ ՙՄենք ոչ թե պետք է հայապահպանության մասին մատծենք, այլ հայազարգացման, որպեսզի ոչ թե միայն եղածը պահպանենք, այլ ավելի կատարելագործենք եւ նորանոր հաջողությունների հասնենք՚,- ասաց Հայր Սուրբը։

Ներկաներին ողջունեց նաեւ Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ում խնդրանքով ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգաիթյան զոհերի հիշատակը։ ՙ28 տարի առաջ ճիշտ այս օրը ադրբեջանցի բարբարոսը ոչնչացրեց հարյուրավոր հայերի Սումգայիթում՚,- ասաց նա։

Դեսպան Տիգրան Սեյրանյան

Դեսպան Տիգրան Սեյրանյան

Դպրոցի հոբելյանի  առթիվ շնորհավորելով ուսուցիչներին, նա նշեց, որ պետությունը բարձր է գնահատում նրանց ներդրումը ազգային ինքնության պահպանության գործում եւ որ ապագա սերունդները մեծ հպարտությամբ կարեժեւորեն կատարված աշխատանքը։ Դեսպանը  նաեւ դիմեց երեխաներին ասելով.ՙ Դուք եք Չեխնիայի հայ համայնքի ապագան։ Լավ սովորեք, որ վաղը դուք եւ ձեր սերունդները մտածեն ու խոսեն հայերեն։ Սովորեք, որ չձուլվեք, այլ ինտեգրվեք, բայց մնաք ՀԱՅ, պահպանեք Ձեր հազարամյա ինքնությունը՚։ Հայաստանի սփյուռքի նախարար տիկ. Հրանուշ Հակոբյանի շնորհավորական տեսաուղերձից հետո, դեսպան Սեյրանյանը ՀՀ սփյուռքի նախարարության ՙՄայրենիի դեսպան՚ մեդալներ հանձնեց Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանին եւ վաստակաշատ ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանին։ Նախարարության պատվոգրերի արժանացան  Ծովինար Բեյբությանը, Գոհար Մելիքյանը, նախկին ուսուցչուհի Անժելա Դադայանը եւ դպրոցի հովանավորներից Արմեն Անանիկյանը։

Արմեն Քոլոյան

Արմեն Քոլոյան

Դպրոցի անցած ճանապարհին, ներկա վիճակին  անդրադարձան եւ բոլոր աջակիցներին շնորհակալություն հայտնեցին տնօրեն Արմեն Քոլոյանը եւ ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը։ Վերջինս նաեւ հիշեց, թե ինչպես 1999 թվականին առաջին անգամ եկավ Պրահայի հայկական դպրոց եւ արդեն 17 տարի դասավանդում է այս դպրոցում, մինչ այդ ունենալով հայաստանյան մանկավարժական աշխատանքի 38-ամյա փորձառություն։ Նա նաեւ նշեց, թե տնօրեն Արմեն Քոլոյանի ղեկավարությամբ ինչպիսի դժվարություններ են հաղթահարել, միշտ ձգտելով համերաշխության եւ պատասխանատվության բարձր զգացում սերմանել աշակերտներին։ Դպրոցի ղեկավար Արմեն Քոլոյանն էլ շնորհակալություն հայտնեց ոչ միայն հիմնադիրներին, այդ թվում վաղամեռիկ հայ գործարար Արարատ Նիկողոսյանին, այլեւ ներկա աջակիցներին,որոնց շնորհիվ դպրոցը գործել է։ Նա հայերենով ու չեխերենով նաեւ շնորհակալություն հայտնեց Պրահայի Կարլի համալսարանի  փիլիսոփայության ֆակուլտետին, որ տարիներ շարունակ իր լսարանները տրամադրել է հայկական շաբաթօրյա դպրոցին։

Լարիսա Գրիգորյան

Լարիսա Գրիգորյան

Ձեռնարկի ողջ ընթացքում ներկաներին իրենց գեղարվեստական հիանալի կատարումներով գերեցին շաբաթօրյա դպրոցի շրջանավարտներ դաշնակահար Քրիստինե Այվազյանը,սոպրանո Վարինե Մկրտչյանը, պարուհի Մոնիկա Հարությունյանը, երաժիշտներ, կիթառահարներ Սոնա Քոլոյանը, Միհրան եւ Արման Ավետիսյանները, իսկ Ռոզա Վանյանը, Մարիամ Քոլոյանը, Նարե Գիչունցը, Մանե եւ Միքայել Սեյրանյանները հանդես եկան Հայաստանին նվիրված գրական կոմպոզիցիայով։

Ձեռնարկի ողջ ընթացքում քանիցս հրաշալի ելույթ ունեցավ հայկական դպրոցի պարային խումբը՝ պարուսույց Անժելա Մելքոնյանի ղեկավարությամբ։

dprots dahlichԴպրոցի տնօրենը շնորհակալանքի խոսք ուղղեց նաեւ երբեւէ դպրոցում աշխատած ուսուցիչներին՝ Ալլա Եսայանին, Աննա Կարապետյանին, Հռիփսիմե Նալբանդյանին, Կարինե Ֆարյանին, Գնել Նալբանդյանին, Անժելա Դադայանին, Սիրանույշ Տոնյանին, Սիրանույշ Մկրտչյանին, Մարիամ Ղարիբյանին, Աշոտ Սողոմոնյանին եւ այլոց։

Ներկա ուսուցիչները, ինչպես նաեւ դպրոցին աջակցող ծնողները եւ շրջանավարտներից շատերն  ստացան 20 ամյակին նվիրված հոբելյանական հուշամեդալներ եւ պատվոգրեր, այդ թվում Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան եւ հյուպատոս Աննա Ավետիսյանը, ով վերջին ամիսներին նաեւ հայ ժողովրդի պատմության եւ հայագիտության հետաքրքիր դասընթաց է վարում շաբաթօրյա դպրոցում։

Դահլիճը մեծ ոգեւորությամբ ընդունեց դպրոցի ուսուցիչների կողմից պատրաստած կատակ-ներկայացումը՝ Հովհաննես Թումանյանի ՙԲզեզի դպրոցը՚։ Ներկայացմանը

ՙՔոչարի՚ պարը

ՙՔոչարի՚ պարը

մասնակցեցին՝ Արմեն Քոլոյանը, Լարիսա Գրիգորյանը,Ծովինար Բեյբությանը, Գոհար Մելիքյանը,Իրինա Սուլթանյանը,Աննա Ղազարյանը, Անժելա Մելքոնյանը,Լուսինե Զադոյանը։ Վերջում նրանց տրվեցին ՙՕՐԵՐ՚ ամսագրի եւ ՙՄարլենկա՚ ընկերության կողմից պատրաստված նվերներ։

Ձեռնարկն ավարտվեց ավանդական ՙՔոչարի՚ պարով եւ հյուրասիրությամբ։

 

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի IMG_3888 IMG_3898IMG_3908 IMG_3867 IMG_3842

dprota arman dprots koloian dprots tumanian nerkayatsum dprots asmunk 2 dprots asmunk dprots despan koloian dprots despan Larisa Grigorian dprots Gohar dprots hranush hakobian dprots Kristine Aivazian dprots Mihran dprots Monika (2) dprots monika dprots par 4 dprots par 7 dprots par 8 dprots par dprots sona dprots Tsovinar dprots ususichner dprots Varine 3 dprots Varine4 IMG_3722 IMG_3729 IMG_3730dprots handes


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
9. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
10. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
2.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
4.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
5.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
6.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
7.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
8.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
9.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
10.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: