ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պորտուգալիա –Հայաստան Բարեկամության միության նոր ծրագրերը

31 հոկտեմբերի, 2016 | 19:44

agapi-vahe-narine-ev-germanatsiԼԻՍԱԲՈՆ.- ՕՐԵՐ.- Հոկտեմբերի 28-ին Լիսաբոնում  տեղի է ունեցել  Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանի եւ փոխնախագահ Նարինե  Դելլալյանի հանդիպումը գերմանահայ  գրող, թարգմանիչ, հրապարակախոս Ագապի Մկրտչյանի  եւ գերմանացի, պորտուգալական համալսարանի  պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկի հետ։Նրանք  հյուրերին ծանոթացրել  են նորաստեղծ միության ծրագրերին ու նպատակներին, եւ քննարկել  համագործակցության  խնդիրներ։

agapi-booksՀիշեցնենք, որ Ագապի Մկրտչյանը  Գերմանիայում  հրատարակել  է իր պոեզիայի եւ արձակի գրքերը, տպագրվել  10-ից ավելի գրական ժողովածուներում, իսկ 2015-ին  նրա թարգմանությամբ գերմաներենով լույս է տեսել է Պարույր Սեւակի  ,, ՈՒ ծակում հոգիս,, գիրքը։ Այս հարցում  նրան օգնել է նաեւ Պորտուգալիայի Ավեյրոի համալսարանի պրոֆեսոր , մաթեմատիկոս Հելմուտ Մալոնեկը, ով 1969-1974 թթ. սովորել է եւ գերազանցությամբ ավարտել  է Երևանի պետական  համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։ Նա տիրապետում  է հայերենին, եւ ազատ թարգմանություններ  է անում։ Եղել է ակադեմիկոսներ Արտաշես Շահինյանի, Մխիթար Ջրբաշյանի  և Նորայր Առաքելյանի  ուսանողը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ապագայում Լիսաբոնում  կազմակերպել Պարույր Սեւակի գրքին նվիրված երեկո, ինչպես նաեւ Անանիա Շիրակացուն եւ հայ  այլ հայտնի մաթեմատիկոսներին նվիրված սեմինարների շարք՝  Ավեյրոյի, Լիսաբոնի, Կուիմբրայի և Պորտոյի համալսարաններում:

 

Օրեր ամսագիր

Orer.eu

agapi-vahe

 


Առնչվող նյութեր
1. Պորտուգալիայում կդասավանդեն հայերեն. Նոր ծրագիրը ներկայացվել է Լիսաբոնի համալսարանում
2. Դելլալյանի ժառանգությանը նոր շունչ է հաղորդվել Հայաստանում
3. Ադրբեջանը բողոքել է պորտուգալացի պատգամավորի Արցախ կատարած այցի կապակացությամբ
4. Եվրոպական Բիզնես Ասոցիացիան և Պորտուգալիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատը կնքեցին փոխըմբռման հուշագիր
5. Պորտուգալիայում կկազմակերպվի հայ մշակույթի շաբաթ
6. Հայոց լեզուն՝ Լիսաբոնի համալսարանում . սեմինար, համերգ եւ ցուցահանդես
7. Լույս է տեսել ՚՚Հայաստանի սիրտը. Բանաստեղծություններ…Եվ ուրիշ ոչինչ՚՚ գերմաներեն ժողովածուն
8. Տեսաժողով Պորտուգալիայի հայկական համայնքի հետ
9. Դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին
10. Անանիա Շիրակացուն նվիրված կոնֆերանս Պորտուգալիայում. քաղաքական եւ գիտական հանդիպումներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: