ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պորտուգալիայում կդասավանդեն հայերեն. Նոր ծրագիրը ներկայացվել է Լիսաբոնի համալսարանում

06 մայիսի, 2018 | 10:53

Ապրիլի 23-ին Լիսաբոնի համալսարանի Լեզուների և հումանիտար գիտությունների ֆակուլտետում ներկայացվել է Հայոց լեզվի և մշակույթի դասընթացի ծրագիրը, որը Պորտուգալիայում և Պիրենեյան թերակղզում առաջին դասընթացն է, որը համալսարանի ուսումնական ծրագրում կներառվի 2018 թ-ի սեպտեմբերից:

Ինչպես նշեց ՕՐԵՐ-ի հետ զրույցում  Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության նախագահ Վահե Սխիթարյանը, դեռեւս մեկ տարի առաջ այս համալսարանում անցկացվել է հայկական այբուբենին եւ լեզվին նվիրված ձեռնարկ, որից հետո էլ ծագել է հայոց լեզվի դասընթացներ սկսելու գաղափարը։ Մեր այն հարցին, թե ինչու անցած տասնամյակների ընթացքում նման դասընթաց բացելու անհրաժեշտություն չէր ծագել, միության նախագահը նշեց, որ նախ տեղի հայ համայնքը շատ փոքր է, հիմնականում երաժիշտների ընտանիքներ են բնակվում, համապատասխան մասնագետ չեն ունեցել, եւ միայն հիմա է նման հնարավորություն ստեղծվել։

Նրա ասելով, ապրիլի 12-ին Լիսաբոնի համալսարանի Լեզուների և հումանիտար գիտությունների ֆակուլտետի և Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր։ Դասընթացին ֆինանսական աջակցություն ցույց կտա  Գալուստ Գուլբենկյան հիմնադրամը։ ,,Դասընթացը հնարավորություն դարձավ Գյուլբենկյան հաստատության Հայկական համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի աջակցության շնորհիվ, ով սատարեց մեր նախագծին»,- ասաց Վահե Մխիթարյանը։ Նա նաեւ նշեց, որ դասընթացը ներառված է համալսարանի ուսումնական ծրագրում որպես օտար լեզու, եւ ուսանողներից զատ,  «Հայոց լեզու և հայ մշակույթ» դասընթացին կարող են հետեւել նաեւ  հանրության այլ խավերի ներկայացուցիչներ, քանի որ բացի հայերենից, ուսուցանվելու է նաեւ հայ մշակույթ եւ պատմություն։

Միության նախագահի ասելով, ծրագրին աջակցել է  նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը՝ անվճար տրամադրելով Հայկական Վիրտուալ Համալսարանի ուսումնական ծրագրերը, իբրեւ հասանելի եւ լրացուցիչ հարթակ ապագա ուսանողների համար։ Նրանց համար հատուկ լսարանը կկահավորվի նաեւ համակարգիչներով եւ մեթոդական լրացուցիչ սարքավորմուներով։  Հայաստանի  Սփյուռքի նախարարությունն էլ  տրամադրել է  անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութերը՝ շուրջ 150 անուն գիրք, գիտամեթոդական, ուսումնական ձեռնարկներ եւ բառարաններ:

Միության փոխնախագահ Նարինե Դելլալյանի ասելով. ,,Առաջին անգամ Պորտուգալիայում հայերենը կուսանեն  ոչ միայն համալսարանականները, այլեւ տեղի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչները նույնպես կկարողանան հետեւել դասընթացներին։ Սա մի նոր հարթակ կդառնա հայ մշակույթի ներկայացման համար»։

Իսկ Միության անդամ, հայկական դասընթացների պատասխանատու, մասնագիտությամբ ճարտարապետ Լիա Խաչիկյանը, ով երեք տարի պորտուգալերեն է սովորել այդ համալսարանում, նշեց, որ դասընթացները կսկսվեն այս տարվա սեպտեմբեր ամսից։ Նա հույս հայտնեց, որ իրենց թիմի կատարած աշխատանքը եւ ջանքերը կտան իրենց արդյունքը։

Դասընթացի ներկայացմանը Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության նախագահ Վահե Մխիթարյանը նշեց, որ Միության նպատակներն ուղղված են հայ-պորտուգալական հարաբերությունների, երկու երկրների միջև գիտության, մշակույթի փոխառնչությունների, հայ և պորտուգալացի ուսանողների լեզվաբանական և պատմական գիտելիքների զարգացմանը: Դասընթացը, ինչպես նաև Հայոց լեզվի զարգացման պատմությունը հանգամանորեն ներկայացրեց դասընթացի ղեկավար Լիա Խաչիկյանը: Խոսվեց այս նախաձեռնության՝ ակադեմիական հանրությանը գիտական գործունեության, ուսումնասիրությունների և մշակույթի տարածման նոր ասպարեզ և հեռանկարներ ստեղծելու լայն հնարավորությունների մասին:

Հաջորդիվ ելույթով հանդես եկավ Լիսաբոնի համալսարանի Լեզուների և հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Միգել Տամենը՝ իր խոսքում ընդգծելով Պորտուգալիայում հայերենը դասավանդելու կարևորությունը, հետաքրքրությունը և դասընթացից ակնկալիքները:

Ձեռնարկն ավարտվեց Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության կողմից հիմնադրված Կոնսոնանսիա նվագախմբի մենակատարների (Ելենա Ռյաբովա, Նարինե Դելլալյան, Ֆրանսիշկա Ֆինս և Լևոն Մուրադյան) համերգով, որոնք ունկնդիրներին մատուցեցին հայ կոմպոզիտորների երաժշտությունը:

 

ՕՐԵՐ

orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
4. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
5. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
6. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
7. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
8. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
9. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում
10. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
2.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
4.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
5.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
6.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
7.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
8.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
9.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
10.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: