ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պոռնիկների հաճախորդներին առաջարկում են համագործակցել La Strada կազմակերպության հետ

18 դեկտեմբերի, 2013 | 20:34

la strada copyՊՐԱՀԱ-Չեխական եւ միջազգային La Strada կազմակերպությունը մի նախագիծ է սկսել, որի համաձայն կոչ է անում հասարակաց տների հաճախորդներին կապի մեջ մտնել իրենց կազմակերպության հետ եւ հայտնել, թե արդյոք չեխ պոռնիկները սիրով են աշխատում, թե նրանց կամքին որեւէ մեկը բռնանում է։ Պրահայում աշխատում են մոտ 70 ակումբներ, որոնք մատուցում են սեքսուալ բնույթի ծառայություններ հիմնականում մայրաքաղաք ժամանած զբոսաշրջիկներին։ Հետեւաբար արտասահմանցի հաճախորդների համար նաեւ անգլերենով հատուկ տեսահոլովակ է նկարահանվանել, որը ցույց է տալիս, թե որ դեպքն է համարվում սիրով սպասարկում եւ որը՝ կամքին հակառակ։ Կազմակերպության ներկայացուցիչները համոզված են, որ շատ կանայք բռնի պայմաններում են հայտնվել հասարակաց տներում եւ նրանց մասին պետք է տեղեկանալ հաճախորդների միջոցով։ Հայտնի է, որ փողոցային պոռնիկությունը Պրահայում այլեւս մեծ պահաջարկ չունի եւ հաճախորդներն իրենց զվարճության թիրախներին ընտրում են համացանցի միջոցով։

LaStrada կազմակերպությունը պայքարում է մարդկանց առետրի դեմ եւ օգնության կարիք ունեցողներին խնդրում զանգահարել հետեյալ հեռախոսահամարներով՝ +420 222 71 71 71 կամ 800 077 777

Կազմակերպությունը գործում է 2004 թվականից եվրոպական 8 երկրներում, իսկ քարտուղարությունը գտնվում է Նիդերլանդներում։

www.orer.eu


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: