ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 մայիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պոլսոյ Կուսակալութիւնը Անվաւեր Նկատեց Պատրիարքի Տեղապահին Ընտրութիւնը

08 փետրվարի, 2018 | 11:22

ՊՈԼԻՍ, «Մարմարա».- Պոլսոյ Հայոց պատրիարքի ընտրութեան թնճուկը, որ երկար ժամանակէ ի վեր շատ ցաւալի հարց դարձած է Թուրքիոյ հայոց համայնքային ու եկեղեցական կեանքէն ներս, Փետրուար 5ի երեկոյեան նոր փուլ մը մտաւ՝ Պոլսոյ կուսակալութենէն թէ՛ պատրիարքարանի հասցէին եւ թէ Արամ արք. Աթէշեանին ուղարկուած պաշտօնական նամակով մը։

Նամակին մէջ վերջապէս յստակ պատասխան տրուած է նախապէս պատրիարքարանէն ղրկուած վեց նամակներուն. վերջաւորութեան կը հաղորդուի, որ պատրիարքական նոր ընտրութեան մը համար կատարուած դիմումներն ու այդ կապակցութեամբ կատարուած տեղապահի ընտրութիւնը պաշտօնապէս անվաւեր կը նկատուին։

Նամակին մէջ դիտել կը տրուի, որ պետութիւնը չի ճանչնար Գարեգին արք. Պէքճեանի՝ տեղապահի հանգամանքը, եւ անգամ մը եւս կը պնդուի, որ ըստ նախապէս կատարուած ընտրութեան եւ պետութեան կողմէ ալ վաւերացուած որոշումին՝ Արամ սրբազան կը համարուի պատրիարքական ընդհանուր փոխանորդ։

Նամակին մէկ մասը կը վերաբերի նոր պատրիարքի ընտրութեան պայմաններուն. հոն ըսուած է, թէ նոր պատրիարքի ընտրութիւն կարելի կ՛ըլլայ միայն այն պարագային, երբ պատրիարքը կը վախճանի, կամ կը հրաժարի, կամ աթոռը կը պարպուի տարբեր ազդակներով, ու կը պնդուի, թէ անոր առողջական վիճակը այս ազդակներէն մէկը չէ։ Աւելի կանուխ դատարան մը եւս որոշած էր, որ առողջական վիճակը նոր ընտրութեան մը համար ազդակ չի նկատուիր։ Այս պատճառաւ ալ, պետութիւնը չի՛ ճանչնար տեղապահի ընտրութիւնը, չի՛ ճանչնար նաեւ տեղապահի հանգամանքով Գարեգին սրբազանին կողմէ կատարուած դիմումներն ու ղրկուած նամակները։

Կը հաղորուի, որ Գարեգին արք. Պէքճեան սրբազանը անցեալ շաբաթ կուսակալութիւն կանչուած է եւ իրեն անձամբ ըսուած է, թէ պետութիւնը չի ճանչնար իր տեղապահի հանգամանքը։ Թէեւ պատրիարքարանէն այս մասին պաշտօնական տեղեկութիւն չէ հաղորդուած, համայնքէն ներս տարածուած է նաեւ այն տեղեկութիւնը, թէ պատրիարքարանը պետութեան դէմ դատ բացած է՝ պատրիարքական ընտրութեան ձգձգումին պատճառով։

Միւս կողմէ, կը պնդուի, որ պատրիարքական ընտրութեան նախաձեռնարկ մարմինի անդամներէն՝ Խոսրով Քէօլեդաւիթօղլու, Կորիւն քհնյ. Էնէրճեան եւ Տրդատ քհնյ. Ուզունեան հրաժարած են յանձնախումբի անդամակցութենէն։

 

ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԵՆԷՆ ԺՈՂՈՎԻ ՀՐԱՒԷՐ

Կուսակալութեան պաշտօնատարներուն կողմէ, Փետրուար 7ին Պոլսոյ կուսակալութեան մօտ ժողովի հրաւիրուած են թաղային խորհուրդներու բազմաթիւ ատենապետներ, ինչպէս նաեւ գործիչներ ու բարերարներ Վազգէն Պարըն, Պետրոս Շիրինօղլու, Հայկ Ասլանեան, Արէտ Երկանեան, Տիգրան Կիւլմէզկիլ եւ ուրիշներ։

Թէեւ հրաւիրողները յայտնած են, թէ չեն գիտեր ժողովին օրակարգը, սակայն դժուար չէ ենթադրել, որ հարցը կը վերաբերի պատրիարքական ընտրութեան տագնապին։ Այս ժողովին ներկայ պիտի գտնուի նաեւ Թուրքիոյ ներքին գործոց նախարար Սիւլէյման Սոյլու։


Առնչվող նյութեր
1. Թուրքիայում համացանցով կարող ես պարզել նախնիներիդ ազգությունը
2. Թուրք պատգավորների հերթական հարձակումը Փայլանի վրա
3. Երեւանը պատասխանում է Անկարային. պատրաստ չեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները
4. Պոլսի ,,Ժամանակ,, օրաթերթը դարձավ 110 տարեկան
5. Թուրքիայում բերման է ենթարկվել հայ և բոլոր փոքրամասնությունների պաշտպան Օսման Քավալան
6. Հայաստանում Թուրքիայի մասին սխալ պատկերացում ունենք, իսկ Թուրքիայում՝ Հայաստանի
7. Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ուղերձներ է ուղարկել Ադրբեջանին եւ Թուրքիային. Բաքուն շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը
8. Կարո Փալյան. Միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
9. Գարո Փալյանին ընդունել են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Էդվարդ Նալբանդյանը
10. Սարիկ Անդրեասյանի ֆիլմը աղմուկ է բարձրացրել Թուրքիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
2.Պարույր Հովհաննիսյան. Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, և կառավարությունն իրականացնելու է առավելագույնը՝ այն շարունակաբար զարգացնելու և համապատասխանեցնելու ԵԽ չափանիշներին
3.Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը. Զոհրաբ Մնացականյան
4.Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
5.Նախագահը հյուրընկալում է երեխաներին
6.Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
7.Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
8.Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին
9.Համազգայինի 90-ամեակին առիթով միութեան Կեդրոնական վարչութիւնը 14-20-րդ դարերու Արժէքաւոր Ձեռագիրներ Յանձնեց Մատենադարանին
10.Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին. Շանթ Հարությունյան.
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: