ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պոլսի ,,Ժամանակ,, օրաթերթը դարձավ 110 տարեկան

31 հոկտեմբերի, 2017 | 09:27

Ստամբուլում լույս տեսնող ,,Ժամանակ,, օրաթերթը հոկտեմբերի 28-ին դարձավ 110 տարեկան։ Այս առիթով շնորհավորելով մեր գործընկերներին այս պատկառելի հոբելյանի առիթով եւ մաղթում հարատեւ եւ անխափան ընթացք։ Նշենք, որ ,,Ժամանակը,, հայ մամուլի ամենատարեց օրաթերթն է։ 

Ներկայացնում ենք այս առիթով ,,Ժամանակ,,ի խմբագրականը։ 

ԺԱՄԱՆԱԿ օրաթերթը թեւակոխեց իր հրատարակութեան 110-րդ տարին։ Հայ մամլոյ նահապետը 28 հոկտեմբերին դարձաւ 110 տարեկան։ Իր գոյութեան երկրորդ դարուն մէջ ան արդէն բոլորեց տասնամեակ մը եւս։ Ուրեմն ԺԱՄԱՆԱԿ կ՚ողջունէ նոր տարի մը, նոր հանգրուան մը՝ իր առաքելութեան ճանապարհին վրայ ինքնավստահ ու մանաւանդ՝ իր հաւատարիմ ու սիրեցեալ ընթերցողներուն հետ ուս ուսի, սիրտ սրտի։

ԺԱՄԱՆԱԿ-ի բազմակողմանի առաքելութիւնը արդէն նոր երանգներ կը ստանայ արդի դարաշրջանին մէջ։ Իր գործունէութիւնը կը բիւրեղանայ հիմնական քանի մը առանցքի շուրջ։ Նախ եւ առաջ լրատուամիջոց մը ըլլալը կը պայմանաւորէ անոր երթը։ Թրքահայութեան պարագային յաւակնոտ է ան՝ իր հաղորդումներու արագութեամբ, ճոխութեամբ, նաեւ յստակ դիրքորոշմամբ։

Յետոյ իր դիմագծի բնորոշիչ երեսակներէն մին է լեզուն։ ԺԱՄԱՆԱԿ կը մնայ աշխարհի այն սակաւաթիւ օրաթերթերէն մին, որ կ՚արտադրուի արեւմտահայերէնով։ Իր լինելութեամբ իսկ ան վիթխարի ժառանգութեան մը մերօրեայ համեստ իրաւայաջորդը։

Եւս առաւել, ԺԱՄԱՆԱԿ-ի առանձնայատկութիւններէն մին է իր արտադրութեան վայրը։ Պատմական Պոլսոյ մէջ, Թուրքիոյ մէջ հայերէն օրաթերթի մը գոյութիւնը ունի խոր նշանակութիւն, որու պրիսմակէն դիտարկուած՝ ԺԱՄԱՆԱԿ-ի գործունէութեան անմբողջական ու լիարժէք իմաստը կը յստականայ։ Պոլսոյ խոր աւանդութիւններուն շառաւիղներէն մին է այս թերթը ու տակաւին՝ անոր գոյատեւումը անանտեսելի հանգամանք մըն է հայ-թրքական յարաբերութիւններուն տեսակէտէ։

Մօտաւոր անցեալի դարադարձէն ի վեր ԺԱՄԱՆԱԿ այս բոլորի լոյսին տակ կը ջանայ նոր եռանդով արդարացնել իր վրայ դրուած յոյսերը, կը ջանայ հնարաւորինս բաւարարել պահանջներն ու սպասումները։ Թերթիս համացանցի կայքէջը դարձած է եզակի պատուհան մը, իսկ «ԺԱՄԱՆԱԿ-100» մատենաշարը կը ճոխանայ՝ անցեալի լոյսը սփռելով ապագայի ճանապարհին վրայ։

Անշուշտ, հայապահպանութեան հարցերն ու սփիւռքի ինքնութեան տագնապը կրնան միամտութեան վերածել լաւատեսութիւնը, բայց ինչպէս կը կրկնենք ԺԱՄԱՆԱԿ-ի բոլոր տարեդարձներուն՝ այս թերթը կ՚առաջնորդուի այն սկզբունքով, թէ լաւագոյն դիմադրութիւնն է արտադրութիւնը։ Տարեդարձի օրուան բարձր տրամադրութեամբ կը վերանորոգենք մեր յամառ աշխատանքի կորովն ու մեր յանձնառութիւնը՝ մեր արժէքներուն նկատմամբ։

*

Տարեդարձի օրուան յուզումով՝ երանութեամբ կ՚ոգեկոչենք ԺԱՄԱՆԱԿ-ի յաւէտ ողբացեալ մեծանուն հիմնադիրները՝ Միսաք եւ Սարգիս Գօչունեան եղբայրները։ Բի՜ւր յարգանքով կը խնկարկենք հանգուցեալ Արաքսի Գօչունեանի ազնիւ յիշատակին առջեւ։ Անսահման երախտագիտութեամբ կը վերյիշենք ողբացեալք Մարտիրոս, Մելիք եւ Արա Գօչունեան եղբայրները, որոնք երկար տասնամեակներ կայուն պահեցին այս թերթը։ Անսահման երկիւղով կը խոնարհինք անմոռանալի եւ ամենասիրելի Լիլի Գօչի բարոյական ներկայութեան առջեւ՝ վերստին արձանագրելով անոր անուրանալի ներդրումն ու վաստակը այս թերթին համար։ Մեր սրտի տրոփին մէջ են՝ Էլիզա, Սիրարփի, Մարի եւ Ալին Գօչունեան քոյրերը, որոնք անմասն չէին այս թերթի ելեւէջներէն։ Կ՚աղօթենք Գարագաշեան, Սեպուհեան, Մանուկեան, Պօղոսեան, Գալփաքճեան եւ Էպէօղլու գերդաստանաց մեզմէ անդարձ բաժնուած անդամներուն համար։ Մեր խոհերուն մէջ են թերթիս անցեալի բոլոր խմբագիրները, սիւնակագիրները, աշխատակիցները, լուսանկարիչ կամ գծանկարիչները, գրաշարները, էջադրողները, ամէն տեսակի թեքնիկ պատասխանատուները, մեքենավարները, ցրուիչները, վարչային սպասաւորները, որոնք իրենց մտքին լոյսով, բազկին ուժով, աչքին լոյսով անխնաօրէն ու ազնուութեամբ վաստակ ներդրեցին այս թերթին համար։ Առանձնապէս պարտականութիւն կը համարենք մեր հանգուցեալ ընթերցողներուն ոգեկոչումը, որովհետեւ անոնց հաւատարմութիւնը եղած էր այն անխախտ վէմը, որ ապահովեց այս թերթին անխափան գոյութիւնը՝ արդէն 110 տարիէ ի վեր։

ԺԱՄԱՆԱԿ-ի 110-ամեակին, երբ նոր շրջանի մը այգաբացին կանգնած կը ջանանք դիտարկել հորիզոնը՝ մեր սրտին մէջ ունինք անկեղծ մաղթանք մը. մաղթանք, որ իր մէջ նուիրում եւ ծառայութիւն կը պարփակէ հայ մամլոյ բոլոր ընթերցողներուն նկատմամբ։ ԺԱՄԱՆԱԿ օրաթերթը թող շարունակէ մնալ՝ հայ մամլոյ աշխարհի մշտավառ կանթեղը եւ անոր լոյսը ըլլայ միշտ փայլուն եւ խորհրդաւոր։

Երկուշաբթի, Հոկտեմբեր 30, 2017

Առնչվող նյութեր
1. Թուրքիայում բերման է ենթարկվել հայ և բոլոր փոքրամասնությունների պաշտպան Օսման Քավալան
2. Հայաստանում Թուրքիայի մասին սխալ պատկերացում ունենք, իսկ Թուրքիայում՝ Հայաստանի
3. Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ուղերձներ է ուղարկել Ադրբեջանին եւ Թուրքիային. Բաքուն շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը
4. Կարո Փալյան. Միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
5. Գարո Փալյանին ընդունել են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Էդվարդ Նալբանդյանը
6. Սարիկ Անդրեասյանի ֆիլմը աղմուկ է բարձրացրել Թուրքիայում
7. Սեւան Նշանյան. «Ինձ ասացին՝ չխոսես, բայց ես խոսելու եմ». Բանտից փախած հայ մտավորականի հարցազրույցը ,,Արեւելք,,ին
8. Սեւան Նիշանյանը փախել է բանտից ու լքել Թուրքիան
9. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը վերջապես հրաժարական է տվել
10. Էրդողանի թիկնապահները, ծեծելով ցուցարարներին, ամրապնդեցին «սարսափելի թուրքի» կերպարը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: