ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պլովդիվի «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ՁԱՅՆ» պարբերականը նշում է իր 10-ամյակը

30 հոկտեմբերի, 2014 | 09:05

baregortsakani dzain 2Լրատվամիջոցի տոկունությունը հետևանք է պարբերականի ճկուն քաղաքականության: Սակայն ազգային մի պարբերականի համար, ինչպիսին «Բարեգործականի Ձայնն» է, քաղաքականությունը բացակայում է նրա էջերից, իսկ խնդիրները, որոնք ծառացած են նրա առաջ, բոլորովին այլ բնույթ են կրում:

10 տարի ահռելի աշխատանք, բազում անքուն գիշերներ, անորոշություն և հատկապես ֆինանսական անկայունություն, որը միայն ճիշտ կառավարման դեպքում է հնարավոր դիմակայել:

Մի աշխարհում, որը արագ գլոբալիզացիայի է ենթարկվում և մեծամտաբար խաչ է քաշում տպագիր հրատարակությունների վրա, դառնալ սիրված ընթերցանության միջոց, գրեթե անհնարին է: Նույնիսկ Նոստրադամուսը չի հասել այնպիսի մի տեսիլքի, որը ցույց տար, թեXXI դարում որքան անպետք պիտի դառնար թուղթը, եթե հաշվի չառնենք մեր առօրյա հաշիվների տեղեկագիրները և գովազդային թերթիկները:

Hripsime ErniasyanԱվելի ու ավելի դժվար է դառնում տպագիր պարբերականների գոյատևումը, որոնք, ի տարբերություն օրաթերթերի, ավելի շատ գրում են մշակույթի և զարգացումի մասին, ուրախություն են պատճառում բարի լուրերով, մեզ չեն զրկում հանգիստ քնից, որոնք այն ավազակությունների, սպանությունների և գողությունների մասին եղած սարսափելի լուրերի հետևանք են, որոնք մարդկային կյանքեր են խլում:

«Բարեգործականի Ձայնը» իրականություն դարձավ 2004 թվականի սեպտեմբեր ամսին:

Այդ ժամանակից մինչ օրս պարբերականը չի փոխել իր դեմքը: Ենթարկվելով լրագրողական էթիկայի կանոններին՝ պատմել և տարածել է մեր մշակույթը, ավանդությունները, քրիստոնյական առաքինությունները և ներկայացրել է այն հայորդիներին, որոնցով մինչ օրս հպարտանում ենք. հասարակական գործիչներ, առաջնորդներ, տաղանդաշատ հայրենակիցներ և համաշխարհային մեծություններ:

Խոր արմատներ են նետել նաև մի քանի ծրագրեր, որոնցով պարբերականը իր հաստատուն տեղն ունի լրատվական դաշտում:

«Եկեղեցական կյանք» մշտական էջը մի գաղափար էր, որը սկսեցինք դեռ առաջին համարներից՝ շնորհիվ Պլովդիվի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տ. Գևորգ քհն Խաչերյանի հետ համագործակցության:

Հայ և բուլղար պոեզիայի էջը մեր ընթերցողներին է ներկայացնում ինչպես անվանի դասական պոետներին, այնպես էլ տաղանդավոր սկսնակներին: 2010 թվականին Ստանիսլավ Պենևի խմբագրությամբ Վառնա քաղաքում լույս տեսնող «Գրականություն և Հասարակություն» պարբերականի հետ համատեղ ստեղծվեց մի նոր գրական կամուրջ հայ-բուլղարական հարաբերություններում և սկիզբ դրվեց բազմակողմ մի համագործակցության:

baregortsakani dzain tertՄի փոքր ավելի ուշ, 2012 թվականին, «Բարեգործականի Ձայն» պարբերականը, օգտվելով համացանցի միջոցով ստեղծված կապի նոր միջոցներից, ընդլայնեց իր լրատվական դաշտը՝ «Կանթեղ Արարատյան» բուլղարալեզու լրատվական կայքի միջոցով(http://gantegh.agbubulgaria.org/): Նրանում կայքի հիմնադիր և գլխավոր պատասխանատու Ներսես Կետիկյանը ամեն օր մեր հասարակությանն է ներկայացնում հայկական լուրերը, ինչպես նաև կապ է պահպանում Հայրենիքի և Սփյուռքի հետ:

Պարբերականի «ՀԲԸՄ մամլո ծառայություն» էջը մշտապես ներկայացնում է կազմակերպության ծավալած կրթական, մշակույթային և հասարակական գործունեությունը Սփյուռքում և Հայաստանում:

Խմբագրակազմի աշխատանքի պտուղներն են 2004 թվականից հետո ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղի կողմից հրատարակված գրքերը: Սկսած համակարգչային աշխատանքներից մինչև գրքի տպարան հասնելը ամեն բան կատարվում է մեր պարբերականի խմբագրատանը:

Այսօր անկարելի է հաղթել ժամանակակից տեխնոլոգիաներին հնացած միջոներով: Օգտվելով համացանցի տված հնարավորություններից՝ 2010 թվականից մենք սկսեցինք պարբերականի էլէկտրոնային բաժանորդագրությունը: Առաջիկայում պատրաստ կլինի նաև պարբերականի կայքէջը, որի նախապատրաստական աշխատանքները կատարվում են ԱՄՆ-ում մեր աշխատակցի կողմից:

baregortsakani dzain editorial officeԶգացումը, որ դու ինչ որ մեկին պետք ես, որ քեզ սպասում են, առավել քան խթանիչ է: Հենց դա էր, որ «Բարեգործականի Ձայն» պարբերականը 2011 թվականից սկսած ամսաթերթից վերածեց երկշաբաթաթերթի, ինչը միայն խմբագրակազմի շնորհիվ չէր: Մեր թիկունքին կանգնած են ՀԲԸՄ մայր կազմակերպությունը, ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղի ատենապետ Ռուբեն Չավուշյանը և ողջ ղեկավար մարմինը, Հակոբ Օրմանջյանը, ով թերթի հիմնադրման առաջին իսկ օրից եղել է խմբագիր և լրագրության ասպարեզում մեր ուսուցիչը, մեր թղթակիցներն ու աշխատակիցները, ովքեր կամավոր հիմունքներով ընդունել են լրաբերի դերը, որպեսզի նորությունները հասնեն Ձեզ՝ ընթերցողներիդ: ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղի կրթաթոշակառուները եղել են պարբերականի երիտասարդաց թևը, ովքեր ինտենզիվ կերպով աշխատել են, որպեսզի այն լինի տարբեր, հետաքրքիր հոդվածներով և նյութերով լեցուն, որոնք թարգմանել են օտարալեզու հրապարակումներից:

Անցած 10 տարիները դաս էին, որոնք ժամանակի մեջ երբեք չեն կրկնվի: Բայց միևնույն ժամանակ դարբնոց էին, որոնք քո մեջ կռել են համառություն, հաստատակամություն, բարոյականություն և ուժ, որ ինչ որ բան շարունակես անել միևնույն հաստատակամությամբ, ինչպես սկսել էիր:

Թող ժամանակի քամին ճիշտ ուղությամբ առաջնորդի մեր առագաստը դեպի սամանից այն կողմ երևացող հորիզոնը, որպեսզի հետագա տասնամյակում լինենք ավելի իմաստուն և պայծառ ապագայի հանդեպ ավելի վստահ, որը անշուշտ կգա, երբ հավատաս:

Հռիփսիմե Էռնիասյան

 «Բարեգործականի Ձայն» երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր

 

ՙՙՕրերը շնորհավորում է մեր գործընկերներին եւ մաղթում անխափան աշխատանք։


Առնչվող նյութեր
1. Հայ-բուլղարական կրթական պայմանագրի ստորագրում Սոֆիայում
2. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը
3. Սոֆիայում նշվեց Հայաստանի անկախության 27-ամյակը
4. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
6. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
7. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում
8. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
9. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան
10. ՍՈՖԻԱ. Հուշատախտակ 300-ամյա հայկական եկեղեցու տեղում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: