ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պիետրո Մարչելլո. Նա լուռ էր, եւ ես ֆիլմն անվանեցի «Փելեշյանի լռությունը»

12 հուլիսի, 2013 | 23:21

ԵՐԵՎԱՆ. – Այս տարվա ,,Ոսկե Ծիրան,, կինոփառատոնի հետահայաց ցուցադրություններից մեկը նվիրված է Իտալիայում ծնված վավերագրող-ռեժիսոր Պիետրո Մարչելլոյին: Ստորեւ ներկայացնում ենք ֆիլմի եւ նրա ռեժիսորի ռեժիսորի մասին կինոփառատոնային թերթի պատրաստած հոդվածը։

Երեք ֆիլմ ստեղծելուց հետո իտալական հեռուստատեսությունը նրան առաջարկեց ֆիլմ նկարել Արտավազդ Փելեշյանի մասին:

«Բոլոր հանճարեղ ռեժիսորները ինչ-որ չանով պարտական են Փելեշյանին, և իրենք էլ գիտեն դրա մասին», ասում է Պիետրո Մարչելլոն: Ինքը նույնպես ունենալով այս զգացումը, Իտալիայից տեղափոխվեց Մոսկվա` վերցնելով միայն 16մմ-ոց տեսախցիկը: Մարչելլոյի աշխատանքները տեսնելուց հետո Փելեշյանը համաձայնեց նկարվել ֆիլմում, բայց երկու նախապայմանով: Չէր խոսելու և ինքն էր որոշելու, թե ինչ նկարել: Նա ցանկություն հայտնեց այցելել իր վարպետների` Լեոնիդ Կրիստիի, Սերգեյ Գերասիմովի և Էլեմ Կլիմովի գերեզմաններին, և Մարչելլոն հաճույքով համաձայնեց: Նրանք երեք շաբաթվա ընթացքում պետք է օրական նկարեին երեք րոպե, երբեմն էլ` հինգ:

Թոշնած մաշկ, խոր ընկած աչքեր. տարիներն իրենց հետքն են թողել նրա դեմքի ծալքերում: «Ես աշխատել եմ Փելեշյանի դեմքը հնարավորինս շատ նկարել խոշոր պլանով: Քանի որ դա իսկական դիմանկար է»:

Երբ մեկնում էր Մոսկվայից, նա ուներ ընդամենը հիսուն րոպե նկարահանած նյութ: Հաշվի առնելով նկարված և օգտագործված նյութի միջին հարաբերակցությունը` սա ընդհանրապես շատ չէ, և դա նկատելի է վերջնական մոնտաժում: Մարչելլոն նյութը խնայողաբար է օգտագործում: Նա մոնտաժում է շատ նրբորեն և մանրամասն: Նա հարգում է պատկերի և դեմքի սրբությունը:

Ռեժիսորը պատումի նյութ է քաղում երեք աղբյուրներից. Փելեշյանի անձնական արխիվից, հատվածներ նրա ֆիլմերից և մոսկովյան նկարահանումներից: Երեք տարրերը կառուցելով` նա միաձուլում է տարբեր պատմություններ և ներկայացնում իր սեփական մեկնաբանությունը: Նա միավորում է Փելեշյանի պատմությունը, աշխատանքները և իր սեփական ռեժիսորական հայացքները: Թեև ֆիլմը տարածություն է թողնում նաև հանդիսատեսի համար:

Արտակադրային ձայնը, որ երկյուղածորեն հնչում է, Մարչելլոյինն է: Նա սահմանում է պայմանները, որոնցով ֆիլմը նկարվել է և որպես ռեժիսոր` իր դիրքորոշումը: Մարչելլոն համեստաբար խոսում է Փելեշյանի նկատմամբ իր ակնածանքի մասին և հղումներ է անում նրա կյանքին: Նրա խոսքերը ներծծված են ազնվությամբ և հարգանքով, Մարչելլոն համեստ է մնում թե Փելեշյանի, թե հանդիսատեսի հանդեպ: Մոնտաժն այնպես է արված, որ տարածության զգացողություն է թողնում, իսկ ռիթմի և ձայնի ձևավորումը հանգիստ միջավայր է ստեղծում: Ֆիլմի մթնոլորտն աստիճանաբար ստեղծում է անհատական հարաբերություններ պատկերի` Փելեշյանի անցյալի, նրա ֆիլմերի և այժմյան Փելեշյանի միջև:

Մարչելլոն խոնարհվում է Փելեշյանի լռության առջև: Ֆիլմը նույնպես խոնարհվում է այդ լռությունից: Ինչպես իտալացի կինոռեժիսորը հայի է նկարում, այդպես էլ այս շաբաթ իտալական կինո է ցուցադրվում Հայաստանում:

Մոսկվայում նկարված այս ֆիլմում Մարչելլոն ձեռքի խցիկով հետևում է Փելեշյանին` քաղաքային գերեզմաններ այցելելիս, որտեղ նա հարգանքի տուրք է մատուցում իր վարպետներին: Ռեժիսորը ոգևորված է և էկրանին զգացվում է մի ռեժիսորի հարգանքը մյուսի նկատմամբ: Արխիվային այս նյութերում Մարչելլոն ռեժիսորին ներկայացնում է հայրենիքում` տարիներ առաջ: Արտակադրային ձայնով նա մեջբերում է Օսիպ Մանդելշտամի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան»-ից մի հատված: «Չկա ավելի ուսանելի և երջանիկ բան` քան քեզ այլ ռասայի մարդկանցով շրջապատելը, որոնցից մեկին կարող ես հարգել, մյուսին` համակրել, երրորդով` հպարտանալ, այդ ռասային չպատկանելով հանդերձ»:

Մարչելլոյի ֆիլմը որոշ չափով վերաբերում է այս թեմային: Իսկ փառատոնն էլ մշակույթների մերձավորության ապացույցն է:

ՆԻՍ

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
2. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
3. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
4. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
5. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
6. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
7. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
8. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
9. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է
10. Հայաստանում զգում եմ ինչպես տանը. ,,Ոսկե Ծիրան,, մրցանակներ Բեքի Փրոբստին եւ Արսինե Խանջյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: