ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պերճ Զեյթունցյանի հուղարկավորությունը օգոստոսի 24-ին՝ Երեւանի քաղաքային պանթեոնում

23 օգոստոսի, 2017 | 10:00

2017 թվականի օգոստոսի 21-ին, 79 տարեկան հասակում կյանքից հեռացավ արձակագիր, թատերագիր, սցենարիստ և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:

Պերճ Արմենակի Զեյթունցյանը ծնվել է 1938 թ. հուլիսի 18-ին, Ալեքսանդրիա քաղաքում (Եգիպտոս)։

1948 թ. ընտանիքի հետ ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ Ավարտել է Պյատիգորսկի (ՌՍՖՍՀ) հեռակա մանկավարժական ինստիտուտը, ապա Մոսկվայում՝ բարձրագույն սցենարական դասընթացները։ Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես խմբագրական կոլեգիայի գլխավոր խմբագիր, ՀԳՄ-ում՝ վարչության քարտուղար, «Պիոներ» մանկապատանեկան ամսագրում՝ գլխավոր խմբագիր, ՀՀ մշակույթի առաջին նախարար։

Հեղինակ է ժողովրդականություն վայելող բազմաթիվ վեպերի, թատերգությունների, թարգմանությունների։ Նրա թատերգությունները երկար տարիներ բեմադրվել են և այժմ էլ հաջողությամբ ներկայացվում են Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում։ Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները թարգմանվել, առանձին գրքերով լույս են տեսել ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն և այլ օտար լեզուներով։ Անգլերենից թարգմանել, առաջին անգամ հայ ընթերցողին մայրենի լեզվով ներկայացրել է ժամանակակից անվանի հեղինակների։ Պ. Զեյթունցյանը Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ էր։

Շուրջ 35 գրքի հեղինակ է։ Նրա երկերից են՝ «Արշակ Երկրորդ», «Ոտքի′, դատարանն է գալիս», «Ամենատխուր մարդը», «Մեծ լռություն» և այլն։ Թարգմանել է Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին», «Կիլիմանջարոյի ձյուները», Գրեհեմ Գրենի «Խաղաղ ամերիկացին», Էրսքին Քոլդուելի «Տաք գետը» և այլն։

«Աստվածների կանչը» պիեսի համար արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի, «Խոր Վիրապ» պիեսի համար՝ Գրական պետական մրցանակի։ Պերճ Զեյթունցյանին շնորհվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի և «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ և այլ պարգևներ։

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Պերճ Զեյթունցյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ:

Պերճ Զեյթունցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 23-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` օգոստոսի 24-ին, ժամը 12:00-13:30-ը, Կամերային երաժշտության տանը (հասցե՝ Իսահակյան 1):

Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Կառավարական հանձնաժողով


Առնչվող նյութեր
1. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
2. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
3. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
4. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
5. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
6. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
7. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
8. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
9. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները
10. Վանաձորցի երիտասարդ դրամատուրգը Հայաստանը ներկայացրեց Գերմանիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: