ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Պետք է ամուր կառույց ստեղծել, հավատ ներշնչել, որ մարդիկ մասնակցեն ընտրություններին». Կարո Հակոբյան

12 մարտի, 2017 | 17:25

karo hakobyan«Հայկական կառավարությունը պիտի ընդհանուր շփման միջոցներ փնտրի ոչ միայն սփյուռքահայ մեծահարուստների, այլև հասարակ ժողովրդի հետ: Հայ ժողովուրդը դժբախտաբար ցրված է աշխարհով մեկ, բայց պետք է դրանից խելամիտ օգտվելու միջոցներ գտնել»,- ասաց «Եվրոպայի hայերի hամագումարի» նախագահ, գրող, հրապարակախոս Կարո Հակոբյանը մարտի 3-ին «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Եվրոպայի hայերի hամագումարի» նախագահը հավատացած է` եթե Հայաստան-Սփյուռք հարաբերությունները լավ լինեն, կշտկվի նաև երկրի ներքին քաղաքական ու տնտեսական վիճակը: «Սակայն ցանկություն և քաղաքական կամք չկա համագործակցելու, միայն ուզում են իրենց կամքը պարտադրել Սփյուռքին: Եթե նպատակը երկրի զարգացումն է, ապա երկկողմ հարաբերութուններ պիտի լինեն»,- ասաց նա:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Կարո Հակոբյանը նշեց, որ պետք է ամուր կառույց ստեղծել, հավատ ներշնչել, որ մարդիկ մասնակցեն ընտրություններին: Նրա խոսքով ընտրությունները պրոցես են, ոչ թե նպատակ, սակայն շատ քաղաքական ուժեր արթնանում են միայն ընտրություններից առաջ ու ուզում ինչ-որ բան անել ընտրությունների արդյունքում հաղթանակած դուրս գալու համար:

«Ժողովրդի հասարակական և քաղաքական գիտակցության բարձրացումն ամենամեծ անհրաժեշտությունն է: Այսօր մարդ անհատի և հասարակության միջև եղած հարաբերությունը խզվել է, ինչն էլ դրդում է մարդկանց կաշառք վերցնել: Եթե անհատն իրեն տեսնի հավաքական ուժի մեջ, ապա հավաքականի շահը թույլ չի տա այդ կաշառքը վերցնել: Դա հնարավորություն կտա մտածել ու գործել այնպես ինչպես ինքն է ցանկանում: Եթե հասարակությունը հասնի այն կետին, որ իր ձայնը տա նրան, ում ցանկանում է, ապա նա այդ  ձայնն էլ կպահանջի: Իշխանությունները ստիպված կլինեն նահանջել»,- խոսքն այսպես եզրափակեց Կարո Հակոբյանը:

Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ

Եվրոպայի hայերի hամագումար

aaeurop.com


Առնչվող նյութեր
1. Եվրոպայի հայերը պետք է ճշտեն իրենց առաջնահերթությունները. Կարո Հակոբյանի հարցազրույցը Քյոլնի համաժողովի նախօրեին
2. Երեւանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը
3. Արամ Ա կաթողիկոս. ,,Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի,,
4. Հայաստանի նախագահը առաջարկել է քննարկել «4 միլիոնանոց Հայաստան» ծրագիրը
5. Գարո Փալյանին ընդունել են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Էդվարդ Նալբանդյանը
6. ,,Հայկական Վերածնունդ,,ը քննադատում է Հայաստանի իշխանություններին. ուղերձ Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին
7. Հայաստան-Սփիւռք 6-րդ համագումար. Փոխադարձ վստահութեան տագնապ- Կարծիք Փարիզից
8. Համահայկական խորհուրդը պետք է լինի խորհդատվական մարմին.-ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը
9. Բազմամարդ հայկական երթ Ստոքհոլմում
10. Ի՞նչ է կատարվել Շվեդիայում.պարզաբանում է Կարո Հակոբյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: