ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Պետերբուրգի հայերի լրաբեր» թերթի 5-ամյակը

26 դեկտեմբերի, 2016 | 17:54

Դեկտեմբերի քսանչորսին Սանկտ–Պետերբուրգի Ալ. Գրիբոյեդովի անվան Ազգային գրականության գրադարանում տեղի ունեցավ մշակութային երեկո՝ նվիրված թերթի առաջին համարի լույս ընծայման  5-ամյակին։

Միջոցառման սկզբում «Պետերբուրգի հայերի լրաբեր» հանդեսի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Նազարովը կարդաց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի,«Կոնսերվատորիաների միջազգային շաբաթ» փառատոնի տնօրեն Լիդիա Վոլչեկի, ՍՊԸ  «Կաշվե–գալանտերեաների արդյունաբերության» նախագահ Էդուարդ Գասպարյանի, երգահան Միքայել Թարիվերդիևի ստեղծագործական ժառանգության ֆոնդի նախագահ Վերա Թարիվերդիևայի և  հրապարակագիր Կոնստանտին Վոյեվոդսկու շնորհավորական նամակները։

sankt-peterburg-tert

Նկարիչ Յուրա Թումասյանը նշեց լրատվական ոգևորման, սատարման կարևորությունը, որ հանդեսը ցուցաբերում է ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչներին։

Խմբագրության անդամ Յուրի Գրիգորյանը բավարարվածություն հայտնեց այն մասին, որ թերթին հաջողվում է պահպանել իր ստեղծագործող առաքելությունը և՛ հայ կյանքի և՛ Ռուսաստանի համար։

Երեկոյի եզրափակիչ մասում «Պետերբուրգի հայեր» ՏՀԿ–ի վարչությունը ի պատիվ հոբելյարների, շնորհակալական պատվոգրեր շնորհեց Լենինգրադ քաղաքի` Սանկտ–Պետերբուրգի հայ հասարակական կյանքի ակտիվ մասնակից Կարինե Ադամյանցին և Ազգային գրականության գրադարանին՝ ակտիվ և արդյունավետ համագործակցության համար։

Ազգային գրականության գրադարանի վարիչ Նադեժդա Դոբրյանսկայան «Պետերբուրգի հայեր» կազմակերպությանը հանձնեց Մ. Յու. Լերմոնտովի անվան Գրադարանների ցանցի տնօրեն Նատալյա Մինասյանի շնորհակալական նամակը։

sankt-perburg-tert-2

Միջոցառումը կազմակերպել էր «Պետերբուրգի հայեր» Տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը՝ Սանկտ-Պետերբուրգի Ա.Ս.Գրիբոյեդովի անվան Ազգային գրադարանի աջակցությամբ և համագործակցությամբ։

 

Լուսանկարները՝ Լիլիթ Օրիորդանի

«Պետերբուրգի հայերի լրաբեր»

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Լապշինի բողոքը դատարանը կքննի վաղը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ախալցխայում տեղի է ունեցել խուլիգանություն՝ ազգային խտրականության հենքի վրա  
2.ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
3.Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
4.Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության շարունակական աջակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին. նախարար Զ. Մնացականյան
5.Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորել են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը,
6.Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
7.Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
8.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
9.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
10.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: