ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պետական ներդրումները չեն նպաստում բժշկության առաջընթացին. Լեւոն Հարությունյան

03 դեկտեմբերի, 2016 | 09:37

Երեւանի Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նյարդաուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Լևոն Հարությունյանը բժշկում է արդեն 30 տարի: Ի՞նչ վիճակում է հայկական առողջապահությունը.  այս եւ այլ հարցերի պատասխանները՝ 30 տարվա պրոֆեսիոնալ բժշկի հայացքով:

levon-harutyunina

-Ըստ  Ձեզ` Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար: Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ, և որքանո՞վ է դա իրատեսական մեր երկրի համար:  Հատկապես ո՞ր ուղղությամբ աշխատանք կա անելու:

– Ասել, թե բոլոր հարցերը առողջապահության ոլորտում լուծված են, սխալ կլինի: Ես, ելնելով իմ 30 տարվա աշխատանքային փորձից, կասեմ, որ, իհարկե, այս ընթացքում մեր բժշկությունը բուռն զարգացում է ապրել: Բացի այդ բժիշկները ժամանակ առ ժամանակ վերապատրաստումներ են անցնում արտերկրի լավագույն կլինիկաներում, ծանոթանում նրանց աշխատանքին և ոլորտում առկա տեխնոլոգիական նոր հնարավորություններին, ի վերջո կա համացանց, կան կապեր, ծանոթ ենք համաշխարհային բժշկության զարգացման տեմպերին: Բայց ասել, որ հասել ենք զարգացման վերջնակետին, սուտ կլինի. դեռ ունենք տեխնիկական վերազինումների խնդիր:

Նորագույն բժշկական սարքավորումների ու գործիքների ձեռքբերումը հայկական բժշկության համար 1 խնդիրն է: Երկրի տնտեսական զագացման մակարդակը թույլ չի տալիս պետական ներդրումներով լրացնել այդ բացը: Մենք ինքներս ենք կլինիկայի տեխնիկական հնարավորությունները զարգացնելու ուղիներ փնտրում,  հիմնականում բարեգործությունների միջոցով:

Ընդհանրապես առողջապահական համակարգը խոշոր ֆինանսական ներդրումներ պահանջող ոլորտ է, որոնք մեր պետությունը, ելնելով իր տնտեսաքաղաքական ներկա վիճակից, ժողովրդի ցածր վճարունակությունից, չի կարող լիարժեք իրեն թույլ տալ: Միգուցե, անհրաժեշտ են համակարգային որոշ բարեփոխումներ: Օրինակ` ոչ թե հիվանդները բուժվեն պետպատվերով, որի հատկացրած ֆինանսը ռեալ չի բավարարում հիվանդին բուժելու համար,  այլ գնանք պետական բժշկական ապահովագրության ուղիով: Այ, այդ դեպքում, կարծում եմ, ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ կստեղծվեն:

Փաստորեն պետպատվերի շրջանակում կատարող վճարումները չե՞ն նպաստում բուժման որակի բարձրացմանը կամ ժամանակակից բուժում ապահովելուն:

-Կոնկրետ մեր ոլորտում` նյարդաուռուցքաբանությունում, հաշվի առնելով հիվանդի ծախսը, այդ հատկացումը ռեալ չի բավականացնում: Բայց դա չի նշանակում, թե այդ հիվանդն ավելի անորակ բուժօգնություն է ստանում, երբեք: Այստեղ արդեն գործում է  ճկուն ադմինիստրացիան, որը կարողանում է այնպես բաշխել այդ գումարները, որ և’ պետպատվերով, և’ վճարովի հիմունքով բուժվող հիվանդները ստանան համապատասխան բուժում. օրինակ` վճարովի հիմունքով բուժվողների վճարումներից որոշ տոկոս ենք ավելացնում պետպատվերով հատկացումներին, որ ինչպես հարկն է բուժենք մեր հիվանդին:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում սրտի վիրաբուժությանն ու ստենտավորմանն առնչվող պետության վերջին որոշմանը, արդյո՞ք այն նպաստելու է բնագավառի զարգացմանն ու բուժման որակի բարելավմանը:

-Եթե նման որոշումները ֆինանսապես հիմնավորված են, ես որպես բժիշկ միայն կասեմ բրավո: Բայց եթե դրանք ֆինանսական հիմք չունեն,  որպես քաղաքացի կուրախանամ, բայց որպես բժիշկ կհասկանամ, որ  դա իրագործելի կամ ռեալ չէ:

Դուք` որպես մասնագետ, Ձեզ պաշտպանվա՞ծ եք զգում: Ե՞րբ և ինչու՞ է բժիշկն անպաշտպան:

-Իհարկե ոչ: Առաջին հերթին այդ հարցը պիտի լուծվի օրենսդրական մակարդակում, օրենքով հստակեցվեն բժշկի իրավունքները: Բժիշկը պետք է իմանա ոչ միայն իր պարտականությունների, այլև իրավունքների մասին: Օրինակ` եթե հիվանդը կամ նրա հարազատը դժգոհ է հիվանդության ընթացքից, կարող է անտեղի մեղադրել, անգամ վիրավորել բուժող բժշկին, բողոքներ ներկայացնել տարբեր ուղղություններով, իսկ ու՞մ պետք է բողոքի անտեղի մեղադրված բժիշկը, ու՞մ դիմի, եթե հիվանդը կամ նրա հարազատը ինչ-որ գույքային վնաս է հասցրել բաժանմունքին կամ կոպիտ ու անհարգալից է վարվել միջին բուժանձնակազմի հետ:

Իսկ ո՞վ է պատասխանատու, եթե հիվանդը, հավատալով տարբեր հեքիմների, տարատեսակ բուժումներ է ստացել, մեզ դիմել արդեն ուռուցքի այն փուլում, երբ գրեթե ոչինչ բժիշկը չի կարող անել, բայց անում է ամեն հնարավորը դրական արդյունքի համար, ու կրկին մեղադրվում, որ չբուժեց:

Իսկ ո՞րն է այդ դեպքում հիվանդի կամ նրա հարազատի պատասխանատվությունը, որ չդիմեց ժամանակին, երբ բուժման հավանականությունը շատ ավելին էր: Հարցերը շատ են: Եվ այդ պաշտպանվածությունը միայն հիվանդ-բժիշկով չէ պայմանավորված: Պարզապես բժիշկը պետք է գնա հիվանդանոց ու զբաղվի միայն բժշկությամբ, միայն  իր գիտելիքները զարգացնելով, չմտահոգվի առօրյա խնդիրներով, այդ պաշտպանվածության մեջ պիտի մտնի նաև աշխատավարձը, բժշկի աշխատանքի գնահատումը: Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց այս հարցերը մենք այլևս չենք հնչեցնի, բայց այսօր դրանք բժշկի առօրյայի մասն են կազմում:

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն բժիշկներին, ովքեր լքում են երկիրը: Ինքներդ կաշխատեի՞ք արտերկրում:

-Ըմբռնումով եմ վերաբերվում այդ մանագետներին` հասկանալով, որ եթե մարդն այստեղ որպես մասնագետ չի կարողանում լիարժեք դրսևորվել, այնինչ իր գիտելիքներն ու հմտությունները նրան թույլ են տալիս ավելին անելու, քան նա կարողանում է տեղում անել, նա պետք է գնա և աշխատի արտերկրում: Այստեղ ես հայրենասիրության խնդիր չեմ տեսնում: Հայրենիքը կարելի է սիրել, և այդ սերը չի կարող խանգարել նրա մասնագիտական աճին արտերկրում:

-Իսկ ի՞նչ դեր ունի վարձատրությունը: Արդյոք այն բավարա՞ր է արժանավայել կյանք վարելու համար:

-Այո’, որպեսզի մասնագետը մնա, աշխատի, պետք է ունենա և’ արժանավայել վարձատրություն, և’ համապատասխան հարգալից վերաբերմունք: Հայաստանը մասնագետների առումով անգնահատելի պոտենցիալ ունի, ոչ միայն բժշկությունում, տարբեր բնագավառներում: Պետք է կարողանալ այնպիսի պայմաններ ստեղծել, որ այդ պոտենցիալը բարիք ստեղծի իր երկրի համար, ոչ թե օտարների: Մասնագետը պետք է իրեն գնահատված զգա իր երկրում:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
6. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
7. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
8. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
9. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
10. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: