ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պեյո Յավորովին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում

15 հունվարի, 2018 | 22:31

Հունվարի 12-15-ը Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը մասնակցեց բուլղար մեծ բանաստեղծ Պեյո Յավորովի ծննդյան 140-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներին:

Սոֆիայի Բուլղարական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Պեյո Յավորովին նվիրված՝ «Ես չեմ ապրում՝ այրվում եմ» վերտառությամբ նոր գրքի շնորհանդեսը, որին մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցեցին ճանաչված գրականագետներ Սերբիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից: Հայաստանը ներկայացնում էին և ելույթներով հանդես եկան ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ և մանկագիր Անուշ Վարդանյանը: Իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին Սոֆիայի հայ համայնքի ներկայացուցիչները:

Յավորովյան հանդիսությունները շարունակվեցին հունվարի 13-ին և 14-ին մեծ բանաստեղծի ծննդավայրում՝ Չիրպան քաղաքում, որտեղ դեսպան Արմեն Սարգսյանը ծաղկեպսակ զետեղեց Յավորովի հուշարձանին: Հանդիսավոր արարողությանը մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայի փոխնախագահ Իլիյանա Յոտովան:

Մասնակիցների թվում էին Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, ինչպես նաև Պլովդիվից հատուկ այս առիթով ժամանած հայ համայնքային և սկաուտական կազմակերպությունների անդամները: Արարողության ավարտին տեղի ունեցավ հանդիսավոր նիստ և տոնական համերգ:
Հաջորդ օրը հայկական պատվիրակությունը մասնակցեց մեծ բանաստեծին նվիրված գիտաժողովին, ընթերցումներին և ցուցահանդեսներին:

Օրվա առիթով դեսպան Արմեն Սարգսյանը Բուլղարիայի գրողնեի միության “Словото днес” պարբերականին տվեց ծավալուն հարցազրույց:

Տեղեկանք. Հայ ժողովրդի մեծ բարեկամ, բուլղար նշանավոր բանաստեղծ Պեյո Յավորովի «Ես չեմ ապրում՝ այրվում եմ» ժողովածուում զետեղված են նրա ստեղծագործությունների 13 լեզուներով թարգմանությունները, որոնց շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ”Арменци” (Հայերը) ճանաչված բանաստեղծությունն ու դրա հայերեն թարգմանությունները՝ կատարված Գևորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի և Համո Սահյանի կողմից, ինչպես նաև Գուրգեն Բարենցի կողմից կատարված ռուսերեն թարգմանությունը: Գիրքը ներառում է նաև Էդվարդ Միլիտոնյանի ներածական խոսքը և «Հայերը» բանաստեղծության մասին Գ. Բարենցի պատմական ակնարկը:


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
3. Դեսպան Սարգսյանը քննարկել է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթի վերաբացման հարցը:
4. Բուլղարիա-Հայաստան պատգամավորական խումբը նոր կազմ ունի
5. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան
6. ՍՈՖԻԱ. Հուշատախտակ 300-ամյա հայկական եկեղեցու տեղում
7. «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի երգի-պարի համույթը «Պլովդիվ 2017» միջազգային ֆոլկլորային փառատոնում
8. Բուլղարիա. Հիշատակի ձեռնարկներ Սոֆիայում, Պլովդիվում, Վառնայում, Բուրգասում, Սլիվենում
9. «Բուլղարների համաշխարհային ասոցիացիա»-ն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր
10. Վառնա. Վերականգնվում է Զորավար Անդրանիկի տունը՝ Հարություն Հովսեփյանի ջանքերով

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: