ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբի հանդիպումը Զուիցերիոյ դեսպանին հետ

15 հունվարի, 2014 | 21:56

european-armenian-feՊրիւքսել, 15 յունուար, 2014.- Այսօր, ՀՅԴ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբէն պատուիրակութիւն մը այցելեց Պելճիքայի մէջ Զուիցերիոյ մշտական եւ լիազօր դեսպան, պարոն Պենետիքթ Տը Սերժայի, ներկայութեամբ նաեւ կցորդ տիկին Ուրսինա Էկենշուիլերի, դիմելով, որ դեսպանը փոխանցէ Զուիցերիոյ կառավարութեան՝ Եւրոպական Մարդկային իրաւանց դատարանի դեկտեմբեր 17-ի Փերինչեք – Զուիցերիա վճռին դէմ բողոքարկելու, որ կը դատապարտէր Զուիցերիան Փերինչեքի խօսքի ազատութիւնը կաշկանդած ըլլալուն համար, եւ խնդրոյ առարկայ կը դարձնէր Հայկական Ցեղասպանութեան իրողութիւնը, որպէս այդպէս ընդունուելուն։

Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբը, դեսպան Տը Սերժայի Փերինչեք – Զուիցերիա դատավարութեան հիմնական կէտերը եւ վճռին հիմնաւորումները ներկայացուց, որոնց վրայ բողոքարկուած է Զուիցերիոյ դաշնային դատարանի Տ. Փերինչեքի գործով վճիռը։

Դեսպանը իր հարցադրումներով, տեղեակ պահուեցաւ հարցին ընդհանուր հանգամանքներուն, եւ հայութեան դիրքորոշումներուն ու Զուիցերիոյ կողմէ որոշումին դէմ բողոքարկման անհրաժեշտութեան։ Նաեւ ներկայացուեցաւ Փերինչեքի նախամտածուած մարտահրաւէրը Զուիցերիոյ դէմ, Ցեղասպանութեանց մերժման քրէականացման օրէնքին նկատմամբ։

Հայկական Ցեղասպանութեան հարիւրամեակի նախօրէին, նման վճիռ մը, որ իրաւականօրէն առաջինն է, որ կը դասէ Ցեղասպանութեան մերժումը ենթակայ խօսքի ազատութեան իրաւունքին, շատ անգամ հակասական եւ անհիմն բացատրութիւններով, ճամբայ կը բանայ Եւրոպայի մէջ – եւ ոչ միայն – հակահայ դրսեւորումներու, ինչպէս նաեւ կը հզօրացնէ թուրք ծայրայեղ շարժումները, խեղդելով արդարութեան կոչերը եւ հաշտութեան հիմնական սկզբունքը։

Հայ Դատի յանձնախումբը իր պատրաստակամութիւնը յայտնեց Զուիցերիոյ դեսպանին ամեն կերպով աջակցութիւն ցուցաբերել, որ բողոքարկումը ստանայ պաշտօնական ընթացք։ Զուիցերիա հարկաւոր է բողոքարկել վերոնշեալ վճիռը, ելլելով իր ժողովրդավարութեան եւ արդարութեան սկզբունքներէն, առիթ տալով, որ հայ ժողովուրդի դէմ առնուած այս ապակողմնորոշիչ վճիռը գտնէ իր ճիշդ ուղին, նաեւ Զուիցերիան տէր կանգնի իր քրէական օրէնքներուն դէմ խախտման պարագաներուն, իր իրաւունքին երկրի օրէնքները, ըստ իրենց նախատեսութեան գործադրելու։

Հանդիպման աւարտին, յանձնախումբը նշեց, որ դեսպանին տեղեակ պիտի պահէ այս հարցին յառաջընթացին մասին, յոյս յայտնելով, որ Զուիցերիա պիտի բողոքարկէ վճիռը։

ՀՅԴ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբ

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ջութակահար Դիանա Ադամյանը հաղթեց Ժնեւի ամենապատվավոր մրցույթում
2. ԲԵԼԳԻԱ. Արցախի արտգործնախարարը եւ պատգամավորները հանդիպումներ են ունեում Բրյուսելում
3. Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
4. Շվեյցարիան պետք է բողոքարկի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրադատարանի վճիռը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: