ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պարույր Սևակը ներկայացվեց գերմաներեն նոր թարգմանությամբ Պոտսդամում եւ Բեռլինում

22 փետրվարի, 2016 | 20:50

agapi mkrtchianՓետրվարի 19-ին  եւ 20-ին Պոտսդամում  եւ Բեռլինում տեղի ունեցան Պարույր Սեւակի բանաստեղծությունների  «Ու ծակում հոգիս»   գերմաներեն գրքի ընթերցումները։  Պոտսդամում տեղի ունեցավ Լեփսիուսի տանը, իսկ Բեռլինում «Գրական տանը» գրական հասարակությանը հայտնի միջավայրում։ Բեռլինի ձեռնարկին ներկա էր եւ ողջունեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը։   Բանաստեղծություններն  ընթերցեցին հայերենը՝ դերասան Ստեփան Թաշչյան-Գանտրալյանը, իսկ գերմաներենը՝ գրքի թարգմանչուհիները՝ Հայդե Ռիկը եւ Ագապի Մկրտչյանը։ Ժողովածուն լույս է տեսել 2015-ին ՝ գերմանական Hans Schiler հրատարակչությունում։

Մինչ այդ,Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ Գրողների միության համատեղ  ջանքերով 2015-ի հոկտեմբերի 22-ին գիրքը ներկայացվեց Երեւանում։ Գրողների տանը տեղի ունեցած շնորհանդեսին  գրական արգասաբեր  գործունեության համար Ագապի Մկրտչյանը պարգեւատրվեց  Հայաստանի  գրողների միության վաստակի մեդալով։ Այնուհետեւ նոյեմբերի 20-ին գերմանական Վիսբադենի «Գրական տանը» տեղի ունեցան սեւակյան ընթերցումներ։ Նմանատիպ մի ձեռնարկ էլ տեղի ուենցավ դեկտեմբերի 11-ին Բոխումում։

ՙԳրքի մասին ամբողջական պատկերացում ստանալու նպատակով գրող թարգմանիչ Ագապի Մկրտչյանին խնդրեցինք պատասխանել  Օրեր-ի հարցերին ։

agapi mkrtchian port-Ինչպե՞ս ծնվեց այս գրքույկի թարգմանության գաղափարը եւ քանի՞ բանաստեղծություն է ընտրվել։

– Գաղափարը ծնվել է տիկին Հայդեի մոտ, իր ճամփորդություններից մեկի ժամանակ, երբ Ավստրիայում ծանոթացել է Սեւակ անունով մի գիտնականի հետ։ Վերջինս  ասել է, թե Սեւակն ով է եղել հայ գրականության համար։ Դա նրան շատ է հուզել։  Վերադառնալով Գերմանիա, սկսել է ծանոթանալ Սեւակի ժառանգությանը։ Հասկանալով, թե ով է Պարյուր Սեւակը, նա ցանկացել  է անպայման գերմաներեն թարգմանել հայ պոետի բանաստեղծությունները։

Թարգմանության մի քանի անհաջող փորձերից հետո, Ազատ Օրդուխանյանի խորհրդով ինձ  դիմեց։  Այդպես սկսեցինք աշխատել։ Այդ պահին չէի պատկերացնում, թե  ինչ ծանրություն եմ վերցնում, հատկապես, երբ սկսվեց մեր տանջալից աշխատանքը եւ Բոխում–Վիսբադեն ճամփորդությունները։ Ես նախկինում՝ դեռ  Հայաստանում գտնվելու տարիներին,արդեն թարգմանել էի Սեւակի բանաստեղծությունները, եւ  նրա պոեզիայի թարգմանության փորձ ունեի։ Այն ժամանակ ինձ հետ աշխատեց գերմանացի Հելմուտ Մալոնեկը։

Գրքի վերնագիրը՝  «Ու ծակում հոգիս» , վերցվել է Սեւակի «Անմեկնելի զգացում» բանաստեղծությունից։ Գրքի վրա գրված է «24 եւ 4 բանաստեղծություններ», 24-ը խորհրդանշում է ապրիլի 24-ը, իսկ 4-ը՝ ապրիլ ամիսը։

-Իսկ ինչպե՞ս է կատարվել բանաստեղծությունների ընտրությունը։

– Ընտրությունը կատարվել է առանց որեւէ պարտադրանքի։ Սովորաբար թարգմանում են Սեւակի հայտնի գործերը,իսկ մենք ընտրեցինք մի քանի հայտնի բանաստեղծություններ, որոնք  երկար են ու հայտնի են, եւ  նաեւ ոչ շատ հայտնի  գործեր։

sevak book 1986Վերջին 30 տարիներին, հատկապես 1980-ական թվականներին, նախկին ԳԴՀ-ում թարգմանվել են Սեւակի երկու գրքեր, որոնցից մեկին ես էլ եմ մասնակցել։ 1986 թվականին առաջին գիրքն է լույս տեսել։ Բայց մինչ թարգմանությունը սկսելը, ես նայեցի  այդ նախկին հրատարակությունները, եւ զգացի, որ այդ թարգմանությունները մի փոքր խնդիր ունեն, քանի որ կարդալիս նկատում եմ, որ շատերը հեռացել են կամ էլ ՙկոկիկացրել են՚ Սեւակին։

Այդ իսկ պատճառով,ներկա թարգմանության ընթացքում ժանդարմի նման կանգնել եմ Սեւակի ամեն մի բառի գլխին, որպեսզի Հայդեն չհեռանա Սեւակից։ Հիմա, իհարկե, շնորհակալություն է ինձ ասում, բայց այն ժամանակ ճակատամարտ էինք տալիս։

Այս ժողովածուում տեղ են գտել «Հայաստան», «Մոր ձեռքերը», «Քիչ ենք, բայց  հայ ենք», «Մեռնել»,«Ապրել»,«Ավազը հովազ», «Ռետին չեմ, թուղթ չեմ» եւ այլ բանաստեղծություններ։

Նկատի ունենալով գերմանացի ընթերցողի ճաշակը, փորձեցինք ընդգրկել նաեւ  այնպիսի գործեր, որոնք լուսաբանում են գրող Սեւակի այլ նախասիրությունները։

Օրինակ, «Ազատություն» բանաստեղծությունը շատ արդիական է այսօր հատկապես Եվրոպայում։ Ընդգրկել ենք նաեւ սիրո թեմայով գրված բանաստեղծություններից։

Աշխատել ենք պահանջկոտ գերմանացի ընթերցողին ներկայացնել այնպես, որ պատկերացում կազմեն նրա մասին որպես հայ  եւ  համաշխարհային գրող, որպես քաղաքական մտածող։  Սեակի բանաստեղծություններն այսօր էլ արդի են նաեւ Գերմանիայի համար։

«Երկու ձայն գրող Պարույր Սեւակի մասին»  վերջաբանը գրել են գրականագետ Անի Փաշայանը եւ բանասիրական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր  Սամվել Մուրադյանը։  Իսկ առաջաբանը գրել է գերմանացի, բանասիրական գիտությունների դոկտոր Յոխեն Մանգելսենը։ Նրա «Հայուհի»  վեպը մի քանի տարի առաջ էր  լույս տեսել Գերմանիայում։

franfurtuhiner bookՄտածեցինք գրքում նաեւ մի յուրահատուկ ձեւավորում տալ. վերջին բանաստեղծությանը հաջորդում է մի բաց էջ, որի վերեւում գրել ենք՝ «Չգրված բանաստեղծություն»։

-Արձագանքներն ինչպիսի՞ն էին։

– Գերմանախոս ընթերցողներից շատ դրական կարծիքներ են ստացվում։ Գիրքը լույս է տեսել 1000  օրինակով,եւ մեծ մասը վաճառվել է։

– Վերջում նաեւ կցանկանայինք տեղեկանալ թե  Ձեր ստեղծագործությունները ե՞րբ  եք պատրաստվում հրատարակել։

-2015-ի օգոստոսին Ֆրանկֆուրտում  լույս  է տեսել  «Ֆրանկֆուրտուհիները» ժողովածուն, ուր ընդգրկված են ծագումով օտար կանանց ստեղծագործություններ, որոնց մեջ է նաեւ իմ գործերից մեկը՝ «Գերմանացիները հաց չեն ուտում»  պատմվածքը։ Փետրվարի 13-ին այս գրքի ընթերցումներն էին Ֆրանկֆուրտում։ Այժմ աշխատում եմ  գերմաներենի  թարգմանել եւ 2017 թվականի գարնանը հրատարակել  «Հայ արդի բանաստեղծություն»  ժողովածուն, որի մեջ կընդրկվեն ժամանակակից հայ պոետներ։

Հ.Ասատրյան

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
2. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին նվիրված հատուկ քննարկում Բեռլինում
3. Բեռլինում հայկական 15 նորարարական ստարտափ ներկայացվեց գերմանական լսարանին
4. Լույս է տեսել ՚՚Հայաստանի սիրտը. Բանաստեղծություններ…Եվ ուրիշ ոչինչ՚՚ գերմաներեն ժողովածուն
5. Ստեփան Գանտրալյանի «Սիրո Անթոլոգիա»ն հնչեց Բեռլինում
6. Փոքր Ասիայի ժողովուրդները զննեցին իրար
7. Բեռլին. Էոզդեմիը ստացել է ՚՚Ազատության՚՚ մրցանակը
8. Գերմանիոյ Սահմանադրական Ատեանը Կը Մերժէ Հայոց Ցեղասպանութեան Բանաձեւին Դէմ Բողոքները
9. Նիկոլայ Նիկողոսյանին նվիրված բացառիկ ցուցահանդես Բեռլինում
10. «EXPOLINGUA Berlin 2016» խորագրով լեզուների միջազգային ցուցահանդես-տոնավաճառ Բեռլինում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
2.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
3.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
4.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
5.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
6.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
7.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
8.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
9.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
10.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: