ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պարույր Հովհաննիսյան. Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, և կառավարությունն իրականացնելու է առավելագույնը՝ այն շարունակաբար զարգացնելու և համապատասխանեցնելու ԵԽ չափանիշներին

19 մայիսի, 2018 | 08:10

Դանիայում կայացավ Եվրոպայի խորհրդի նախարարական համաժողովը

Մայիսի 17-18-ը Դանիայի Էլսինոր քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 128-րդ համաժողովը, որին Հայաստանը ներկայացրեց Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։

Համաժողովի օրակարագային թեմաները նվիրված էին «Եվրոպայի խորհրդի ապագային, արդի և պոտենցյալ մարտահրավերներին և դրանց ԵԽ արձագանքին», ինչպես նաև «Բազմակողմ դիվանագիտության սպառնալիքներին»։ Ի թիվս այլ հարցերի, մտքեր փոխանակվեցին նաև Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) կոռուպցիոն բացահայտումների և դրանց հետամուտ քայլերի վերաբերյալ։

Համաժողովի պաշտոնական նիստին դեսպան Հովհաննիսյանն իր ելույթում նշեց. «Հայաստանը համոզված է, որ մարդու իրավունքների պաշտպանության առումով Եվրոպայում չպետք է լինեն այսպես կոչված «գորշ գոտիներ» և հակամարտության գոտիներում բնակվող անձանց իրավունքներն ու ազատությունները պետք է հարգված և պաշտպանված լինեն։ Այդ նպատակով անհրաժեշտ է երաշխավորել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, ինչպես նաև համապատասխան մոնիտորինգային մարմինների անարգել մուտքն այդ տարածքներ»։

Այս համատեքստում Հայաստանի դեսպանը Նախարարների կոմիտեի ուշադրությունը հրավիրեց Արցախի Հանրապետության կողմից մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միակողմանիորեն միանալու փաստին։ Շեշտեց Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը՝ հավելելով, որ այն նաև ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների առանցքային սկզբունքներից է։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ զեկույցին՝ Պարույր Հովհաննիսյանը, հղում անելով «Deutsche Welle» գերմանական հեղինակավոր օրաթերթին, նշեց, որ «Ադրբեջանն ավելի հաջողակ է գտնվել իր արժեքները Արևմուտք արտահանելու գործում, քան՝ հակառակը»։ Համոզմունք հայտնեց, որ Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում այս զեկույցի բացահայտումներին պետք է հետևեն համապատասխան քայլեր՝ օրինազանց այս գործողություններին օրենքի ողջ ուժով արձագանքելու համար։

Եզրափակելով, ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց. «Եվրոպայի խորհուրդն առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում։ Վերջին ներքաղաքական զարգացումները, որոնք հանգուցալուծվեցին հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտում, վկայեցին Հայաստանի հասարակության՝ ժողովրդավարության գաղափարներին նվիրվածության և ՀՀ քաղաքական ուժերի հասունության մասին։ Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, և կառավարությունն իրականացնելու է առավելագույնը՝ այն շարունակաբար զարգացնելու և համապատասխանեցնելու ԵԽ չափանիշներին։ Ակնկալում ենք Եվրոպայի խորհրդի աջակցությունն այս հավակնոտ գործընթացին՝ կյանքի կոչելու մեր հասարակության ձգտումներն ու ակնկալիքները»։

Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը Դանիայից փոխանցվեց Խորվաթիային։

orer.eu


Առնչվող նյութեր
1. «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես Ստրասբուրգում
2. Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
3. Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում Ստրասբուրգում
4. Հայաստանը միացավ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը
5. ֆրանսիա. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննիսյանի հանդիպումը Ալզաս-Շամպանյը-Արդեն-Լոթարինգիայի շրջանի պրեֆեկտի հետ
6. Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության ծրագրերը՝ Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների և ակադեմիայի համար
7. Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
8. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հետ
9. Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
10. Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: